Անկարան խոստանում է Ամստերդամին «ծայրահեղ կոշտ» պատասխան

12/03/2017 schedule14:34

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է Նիդառլանդների դեմ ձեռնարկել «ծայրահեղ կոշտ» միջոցներ, քանի որ այդ երկրի իշխանությունները թույլ չեն տվել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայաին մտնել Ռոտերդամում թուրքական հյուպատոսության տարածք:

Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայաին ավելի ուշ «անցանկալի օտարերկրացի» են հայտարարել Նիդերլանդներում: «Թուրքիայի եւ  դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող նախարարի վրա ճնշումներն անթույլատրելի են», - ցիտում է Յըլդըրըմի խոսքերը Անադոլու գործակալությունը: Նա անվանել է Ռոտերդամում տեղի ունեցած մեծ դիվանագիտական սկանդալ: Միեւնույն ժամանակ, նշել է նա, չնայած Անակարայի դիվանագիտական ջանքերին, խնդիրը չկարգավորվեց:

«Եվրոպացի մեր ընկերները, որոնք ամեն հարմար առիթի սիրում են խոսել մարդու իրավունքներից եւ դեմոկրատիայից, արդյունքում իրենք ցուցաբերեցին ոչ հարգալից վերաբերմունք մարդու իրավունքների նկատմամբ», - ասել է Թուրքիայի վարչապետը:  

Ավելի վաղ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ոստիկանությունը ուժ է կիրառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ազգությամբ թուրք մի քանի հարյուր կողմնակիցների դեմ, երբ նրանք բողոքի ակցիա են անցկացրել թուրքական հյուպատոսության մոտ եւ չեն ենթարկվել իրավապահների հրահանգներին: Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկանների վրա քարեր և շշեր են նետել:

Ցույցերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մարտի 11-ին Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին, հետո Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայաին մտնել երկիր եւ Ռոտերդամում երկքաղաքացիություն ունեցող էթնիկ թուրք նիդեռլանդցիներին համոզել աջակցել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին։

Եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում արգելել են թուրք քաղաքական գործիչների ելույթները, որոնք պետք է իրականացվեին երկրում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում:

Տպել
3109 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև