Ես ամպից չեմ իջել...Ձեր տուն քանդողները գյուղապետերն են. Ծառուկյանը՝ ծաղկահովիտցիներին

Այսօր՝ նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումները սկսեց Արագածոտնի մարզից: Առաջին կանգառը Ծաղկահովիտ գյուղում էր:

«Այսօր ամբողջ Հայաստանի բնակչության 99 տոկոսը վարկերի տակ է. ունենք 650 հազար ընտանիք, 1 միլիոն 400 հազար վարկառու, այսինքն՝ մի ընտանիքից երկու-երեք մարդ վարկի տակ է: Այսինքն՝ մի վարկը չփակած մյուսն է վերցնում, մեկը տղան է վերցնում, մեկը հայրն է վերցնում, որ էն մեկը փակի, մեկը հողն է դնում (գրավ-խմբ.), մեկը տունն է դնում, մեկը մեքենան է դնում, որ կարողանան չկորցնել իրենց ունեցվածքը: Բայց այսպես չի կարող լինել»,- ծաղկահովիտցիների առաջ հայտարարեց Ծառուկյանը՝ որպես լուծում առաջարկելով բանկային տոկոսների իջեցում եւ աշխատատեղերի ստեղծում:

«Չլուծվող խնդիրներ չկան, ավելի բարդ պայմաններ են եղել, միայն պետք է սրտացավ լինել, ժողովրդի մասին մտածել, որ այդ ծրագրերն իրագործել»,- հավելեց ԲՀԿ առաջնորդը: Այնուհետեւ նա անդրադարձավ իրենց նախընտրական ծրագրի 15 կետերին՝ ընդգծելով, որ դրանք վերաբերում են բոլորին եւ կարող են թեթեւացնել մարդկանց կյանքը.

«Բոլոր ոլորտներն էլ հասկանում եմ, ամպից չեմ իջել, շփվում եմ, գիտեմ, աշխատողի ընտանիքից եմ: Ձեր պահանջն ի՞նչ է. աշխատանք, ուրիշ ոչ մի բան: ...Ես ձեզ ասում եմ, սիրելի ժողովուրդ, բոլորը կախված է ձեզանից, ես էսօր չեմ եկել ասելու՝ ձեր ձայնը տվեք, սա եմ անելու: Ասում եմ՝ մենք պատրաստ ենք, բայց դուք ոչ մեկին խաթր մի արեք. ո՛չ մարզպետներին,  ո՛չ ծանոթ-բարեկամի,  ո՛չ գյուղապետերին, հենց հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տուն քանդողները գյուղապետերն են, իրանց պաշտոնին մնալու համար, իրենց կեղծիքները թաքցնելու համար, որ վաղը պատասխանատվության չենթարկվեն, ձեզ խնդրել-համոզելով...Գյուղը կանգնի, գերան կկոտրի, ընտրությունը ձեզ տված ա մեկ անգամ, ընտրեք՝ պահանջեք, դուք ասում եք չենք կարողանում ապրել, վիճակներս ծանր է...»,- հայտարարում էր Ծառուկյանը, երբ բնակիչներից մեկը բղավեց՝ «վախենում ենք»:

«Կվախենաք, դե վախեցած էլ մնացեք: Հիմա մենք, որ դուրս ենք եկել, չհասկացա, ամբողջ պետությունը մեր դեմ էր դուրս եկել 2015-ին, ես իմ ժողովրդի մատից արյուն չթափելու համար ասեցի՝ ես հիմնական էջը փակում եմ, ես հեղափոխություն չեմ ուզում: Ասում են՝ Ծառուկյան հիմա մինչեւ վերջ կգնա՞ս. բայց Ծառուկյանը ե՞րբ մինչեւ վերջ չի գնացել: Հիմա ես իմ ժողովրդին պիտի տանեի հեղափոխությա՞ն, հեղափոխությունն առանց արյուն լինո՞ւմ է: Բա ես ո՞նց կարող էի տանել արյունահեղության»,- արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը՝ հավելելով, որ պետք է գնալ ընտրության եւ ճիշտ ընտրություն անել՝ հակառակ պարագայում, ըստ նրա, «բոլորդ եք մեղավոր»:

Տպել
7995 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին