«Թայմ աութ» Սարգսյան-Պուտին հանդիպումից առաջ. պատերազմը անորոշ ժամանակով սառեցված է

Մտավախությունը, թե մինչեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններ ղարաբաղյան ճակատում կարող էին լայնածավալ ռազմական գործողություններ տեղի ունենալ, այլեւս ժամանակավրեպ է: Դժվար է ասել ինչ տեղի ունեցավ, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչպիսի նոր պայմանավորվածություն ձեռքբերվեց, բայց ակնհայտ է, որ  թայմ աութ է հայտարարվել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ռազմական եւ դիվանագիտական դաշտում իրավիճակը ծայրահեղ լարվել էր, տպավորություն կար նույնիսկ, որ ապրիլի 2-ի ընտրությունները հայտնվել են ուղիղ վտանգի առաջ, եւ իրադարձությունների որոշակի զրագացման դեպքում կարող են անգամ չեղյալ հայտարարվել:

Երկու ուղղություններով էլ սակայն եղան կուլմինացիոն պահեր, որոնք լիցքաթափող ազդեցություն ունեցան: Շփման գծում լարվածության կուլմինացիան փետրվարի 25-ի իրադարձություններն էին: Ըստ պաշտոնական տեղեկատվությունների փետրվարի լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակման փորձ էր նախաձեռնել շփման գծի երկու ուղղություններով, որոնք հաջողությամբ պսակվելու դեպքում կվերածվեին ապրիլյան քառօրյային համարժեք պատերազմական գործողությունների: Հայկական կողմը, սակայն, կասեցրեց ադրբեջանական ուժերի առաջընթացը, իսկ չեզոք գոտում Ադրբեջանը վեց դի թողեց: Հրապարակվեցին նաեւ տեսագրություններ: Հաջորդող երկու օրերի ընթացքում կրկին պաշտոնական տեղեկատվություն էր գալիս առանձին առճակատումների մասին, հայկական կողմը նույնպես զոհերի մասին հաղորդեց: Սակայն ամբողջական պատկեր, այդպես էլ չունեցանք:

Դատելով միջազգային արձագանքի աշխարհագրությունից եւ ծավալից, կարող ենք ենթադրել, որ հանրությանը մատուցվեց շփման գծում կատարվածի միայն շատ չնչին տոկոսը: Միջադեպին անդրադարձան Իրանի ԱԳՆ-ն, Թուրքիայի վարչապետը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունները, Եվրոպական կկառույցների ղեկավարները, առանձին եվրոպական երկրների դեսպաններ: Հայաստանի ՊՆ հրավիրվեցին ՀՀ-ում հավատարմագրված պետությունների ռազմական կցորդներ:  Կատարվածի մասին պաշտոնական տեղկատվությունն ու այս ներկայացուցչական աժիոտաժը, այնքան էլ  համարժեք չէին: Ամեն դեպքում հինգ օր տեւած «հետցնցումներից» հետո իրավիճակը հանդարտվեց, եւ մարտի 3-ից շփման գծում արձանագրվող հրադադարի խախտումները հայտնվեցին նորմայի սահմաններում:

Դիվանագիտական հարթակում կուլմինացիան Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունն էր, որ նոր ռազմական էսկալացիայի դեպքում Հայաստանը չի հապաղի կիրառել «Իսկանդեր» հրթիռահրետանային համալիրները: Թե ինչ մեծ հակազդեցության արժանացան այդ հայտարարությունները, արդեն գրել ենք: Եւ այնուամենայնիվ, դրանք ըստ երեւույթին համոզիչ թվացին Հայաստանի ռազամավարական դաշնակցին, որն այս փուլում անթաքույց հովանավորում է Ադրբեջանին:

Հետագա օրերին Ռուսաստանից պատվիրակների տարբեր խմբեր այցելեցին Երեւան, իսկ Կրեմլի պաշտոնական քարոզչությունը պաշտպանվողի եւ արդարացողի դերում հայտնվեց: Հանգուցալուծումը տեղի ունեցավ մարտի 6-ին: Այդ օրը Մոսկվայում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի  հանդիպումն իր ռուս բարեկամի`Սերգեյ Լավրովի հետ: Միեւնույն ժամանակ Երեւանում Սերժ Սարգսյանն ընդունեց  ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշեւին:

Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մամեդյարովը  դեռ տաք տաք ինչ-որ բաներ ասում էր, օրինակ, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն բանակցությունների առարկա հարցերի կարգավորմանը զուգահեռ, Ադրբեջանի տարածքները պետք է վերադարձվեն եւ այլն: Բայց արդեն Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում ունեցած իր ելույթում նա հայտարարեց, որ Հայաստանի հետ բանակցություններն այս պահին կասեցված են: «Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Մենք առաջարկել ենք բանակցությունները շարունակել այդ ամսաթվից հետո»,-ասաց նա:

Մամեդյարովի հայտարարությունը իրականում բանակցություններին չի վերաբերվում: Հայաստանի հետ բանակցությունները կասեցվել են հուլիսին Երեւանում ՊՊԾ գնդի գրավումից հետո: Խոսքը Հայաստանին բանակցությունների վերադարձնելու ջանքերը կասեցնելու մասին է, իսկ այդ ջանքերը բազմակողմանի էին` դիվերսիոն հարձակումներից մինչեւ նոր լայնածավալ ռազմական գործողությունների նախապատրաստություն, դիվանագիտական, քարոզչական հնարքներ, եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի միջոցով ամենատարբեր ճնշումներ:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումին, շատ մանրամասներ հայտնի չեն, բացի այն որ «հանդիպմանը քննարկվել են աշխարհում արագ փոփոխվող իրավիճակն ու ժամանակակից մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկայիս վիճակը»: Ակնհայտ է սակայն, որ տեղի է ունեցել զուգահեռ խոսակցություն, ճշտվել են թայմ աութի պայմաններն ու ժամկետները, համաձայնություն է ձեռքբերվել, ինչն էլ հիմք է տվել Մամեդյարովին խասել գործընթացների կասեցման մասին, իսկ Սերժ Սարգսյանին` «FrancePress»-ին տված հարցազրույցում հայտարարել, թե ինքը չի կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ վերսկսվել:

Սպասվում էր, որ իրավիճակի հանգուցալուծումները պետք է քննարկվեն Սարգսյան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ: Այն որ, որոշ հարցեր կարգավորվեցին մինչեւ այդ հանդիպումը, անակնկալ էր: ՌԴ նախագահն, ըստ ամենայնի, չցանկացավ մանր մունր դիվերսիաների եւ ձախողված հարձակումների մասին խոսել: Հիմա արդեն դրա կարիքը չի լինի, եւ նրանք միանգամից կանցնեն բուն թեմաներին, որոնց շուրջ փոխըմբռնման աստիճանից էլ կախված կլինի, թե մարտի 6-ին հայտարարված թայմ աութը որքան կտեւի:

Տպել
19177 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին