Սերժ Սարգսյանը և մեր անվտանգությունը. Ն.Փաշինյանի ելույթը այսօրվա հանրահավաքում. Տեսանյութ

Այսօր Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Ելք» դաշինքի հրավիրված նախընտրական առաջին հանրահավաքը: Այն սկսվեց շնորհավորանքներով՝ ուղղված կանանց եւ աղջիկներին: 

«Ելք» դաշինքի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ ելույթով հանդես գալը Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությամբ շնորհավորեց կանանց եւ աղջիկներին: Ըստ պատագամավորի՝ Շիրազի այս բանաստեղծությունը շատ պատեհ է այս օրերին:

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին՝
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն, ասացին, ի՜նչ թարմություն,
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով:
Կարծես մի ողջ բնություն, մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով,
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների:

Շնորհավորում եմ սիրելի՛ կանայք

Սիրելի՛ ժողովուրդ.

Մենք գնում ենք թաղե-թաղ, փողոցից-փողոց եւ մարդկանց, քաղաքացիներին ասում ենք, որ առաջիկա ընտրություններում մեր ամենամեծ հակառակորդը, մրցակիցը եւ նույնիսկ թշնամին՝ հուսահատությունն է: Եւ այս ընտրություններում մեր ձեւակերպված մեծագույն խնդիրը հուսահատության այդ պատնեշը ճեղքելն է եւ ասելն է, որ ԵԼՔ կա:

Մեր այս ուղերձը, սակայն, հերթական քաղաքական ինտրիգի տեղիք է տվել եւ մեզ խորամանկ ժպիտով հարցնում են՝ հա դուք փաստորեն չե՞ք քննադատում իշխանություններին: Էլի ուզում եմ ասել՝ այնքան ինչքան մենք ենք հասցեական քննադատել իշխանություններին, ընտրություններին մասնակցող մնացած ուժերը դեռ երեք տարի, շաբաթ-կիրակի, օրը 24 ժամ պետք է քննադատեն եւ խոսեն, որ մեզ հասնեն: Սա արձանագրենք:

Բայց մյուս կողմից՝ ինտրիգը հասունացած է եւ այսօր ուզում եմ անդրադառնալ Հանրապետական կուսակցության կարգախոսին՝ «Անվտանգություն եւ առաջընթաց»:

ՀՀԿ-ի «Անվտանգություն»-ը պատկերված է նատովկա այսինքն՝ զինվորական հագուստ հագած Սերժ Սարգսյանի տեսքով եւ նրա այդ կերպարի ուղերձը հանրությանն այն է, որ ինքը Հայաստանին անվտանգություն ապահովող է: Սա չափազանց ձախողված ուղերձ է, որովհետեւ մեր 25 տարվա պատմության մեջ Սերժ Սարգսյանը պետության առաջին նոմինալ ղեկավարն է, որի իշխանության օրոք հայ ժողովուրդը 800 հեկտար տարածք է կորցրել:

Նա ընդհանրապես անվտանգության մասին խոսելու իրավունք չունի, որովհետեւ նրա պաշտոնավարման արդյունքում Հայաստանի անվտանգությունն ապահովում են ընդամենը 80-ականների զենքերը: Առաջնագծի տեխնիկական հագեցվածությունը, որ վերջերս իրականացվել է եւ էականորեն փոխել իրավիճակը, կյանքի է կոչվել քաղաքացիների հանգանակություններից գոյացած գումարներով: Այսինքն՝ նույնիսկ դա պետական միջոցներով Սերժ Սարգսյանը չի կարողացել ապահովել:

Եւ ընդհանրապես՝ մեր պետությունը վերջին 7-8 տարիներին, անվտանգության ռազմավարական պլանավորման մեջ կոպտագույն սխալներ է գործել: Եւ այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր առաջնագիծը հագեցնում էր տեխնոլոգիական գործիքներով, մեր բարձրագույն ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կանսերվի կոկոշներ էր շարում խրամատների եզրերով:

Սերժ Սրագսյանի ղեկավարած Հայաստանն ասում է՝ գիտե՞ք մենք կործանիչ ավիացիա չունենք եւ Հայաստանի անկախության օրվա զորահանդեսին բերում այլ՝ թեկուզ բարեկամական երկրի ինքնաթիռներ են ցույց տալիս՝ այդպիսով կասկածի տակ դնելով ընդհանրապես այդ զորահանդեսի իսկությունը:

Բա ինչո՞վ եք զբաղված եղել 25 տարի: Այդ ինչպե՞ս է, որ կործանիչ ավտոմեքենաներ ունեք, կործանիչ կոստյումներ ունեք, կործանիչ առանձնատներ ունեք, բայց կործանիչ ավիացիա չունեք: Այդ ինչպե՞ս եք ապահովում Հայաստանի անվտանգությունը, որ հիմա էլ Կարեն Կարապետյանն ասում է՝ դե գիտեք մեր տանկերը խոդ չեն ընկնում: Բա ինչի՞ խոդ չեն ընկնում տանկերը:

Ավելի լավ էր՝ ՀՀԿ-ի գովազդային այդ պլակատի վրա Սերժ Սարգսյանի փոխարեն պատկերեին մի խոդ չընկնող տանկ եւ վրան գրեին՝ անվտանգություն: Չնայած՝ Հայաստանի քաղաքացին Սերժ Սարգսյանին այդ կերպարով նայելով պետք է հասկանա, որ այդտեղ պատկերված է տանկ, որը խոդ չի ընկել, խոդ չի ընկնում, ու խոդ չի ընկնելու:

Մեր մեջ ասած՝ անվտանգությունը Սերժ Սարգսյանի Աքիլեսյան գարշապարն է, որովհետեւ 1995-99 թվականներին Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգի ղեկավարը ու այդ ընթացքում Հայաստանում սպանվել են՝ Գլխավոր դատախազ, Պաշտպանության նախարարի տեղակալ, Ներքին գործերի նախարարի տեղակալ եւ տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը. 1999 թվականի Հոկտեմբրի 27-ը, սպանվել է Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, նախարար, պատգամավորներ եւ այդ բոլորի անվտանգությունն ապահովելը Սերժ Սարգսյանի աշխատանքային պարտականությունն էր:

Իսկ այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյանը, կամուֆլյաժը հագած, Հորադիսում չգիտես ինչով էր զբաղված: Այս է Սերժ Սարգսյանի ապահոված անվտանգությունը:

Ինչպես Վազգեն Սարգսյանի անվտանգությունը ապահովեցիր, այնպես էլ հայ ժողովրդի անվտանգությունը կապահովես, ինչպես Կարեն Դեմիրճյանի անվտանգությունը ապահովեցիր, այնպես էլ  հայ ժողովրդի անվտանգությունը կապահովես:

Հիմա՝ Կարեն Կարապետյանի առաջընթացի մասին: Առաջընթացի սիմվոլը Հանրապետականների պալակատներում Կարեն Կարապետյանն է:

Բայց նախորդ օրը մենք Ավանում իրազեկում էինք անում եւ տեսանք Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբը, որի բալկոնին կանգնած էին մոտ 50 հոգի՝ «Գազպրոմ» կրծքանշաններով: Այսինքն՝ սա Կարեն Կարապետյանի աջակցությունն էր Ռոբերտ Սարգսյանին. մի պատգամավոր, որ հինգ տարվա մեջ ծպտուն չի հանել Ազգային ժողովում, մի բառ չի ասել: Կարեն Կարապետյան, ա՞յս է քո առաջընթացը, քո առաջընթացի թիմը Ռոբերտ Սարգսյա՞նն է: Ձեր պատկերացումն այն է, որ պատգամավորը բերանը ջուր առած հինգ տարի պիտի նստի՞ Ազգային ժողովում:

Կենտրոն համայնքում Կարեն Կարապետյանը եւ իր կուսակցությունը առաջադրել են Բեգլարյան հռչակավոր ընտանիքի ներկայացուցչին՝ Հակոբ Բեգլարյանին, որի քաղաքական կարիերայի գագաթը եղել է Պետական գնումների գործակալության պետ լինելը: Այն պետական գնումների գործակալության, որը առնում է այն վառելիքը, որը լցվում է այն տանկի մեջ, որը խոդ չի ընկել, խոդ չի ընկնում ու խոդ չի ընկնելու:

Մալաթիայում Կարեն Կարապետյանի առաջընթացի պարտնյորը Սամվել Ալեքսանյանն է՝ տիկնայք եւ պարոնայք: Այդպիսի առաջընթաց ոչ մի երկրում երբեք չեն տեսել:

Արմավիրի մարզում Կարեն Կարապետյանի առաջընթացի պարտնյորը Առաքել Մովսիսյանն է, տիկնայք եւ պարոնայք:

Սա կոչվում է քաղաքական կինո, կինո, որտեղ կա սցենար, կերպարներ, կոստյումներ, բայց չկա իրականություն: Ես համաձայն եմ իմ գործընկերոջ՝ Արամ Սարգսյանի հետ, հետեւաբար ՀՀ քաղաքացիների ընտրությունը կինոյի եւ իրականության մեջ է: Այն կինոն, որ ձեզ ցույց է տալիս ՀՀԿ-ն, Հայաստանի քաղաքացիներ, դուք պարատվոր եք մերժել, եւ մենք ձեզ կօգնենք այդ կինոյի մերժումը իրականացնելու եւ մեր իրականությունը կինոյին համարժեք դարձնելու գործում, որ մեր քաղաքացիները ապրեն արժանապատիվ, պաշտպանված իրավունքով: Հակառակ դեպքում կինոն ավելի է մեծանալու:

Մեր համաժողովում էլ ասացի, որ բանանի մենաշնորհը, ի հեճուկս խոստումների, Կառավարությունը չի կարողացել հաղթահարել: Եվ փոխարենը գիտեք ի՞նչ են արել, կինո են ստեղծել: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստան հիմա բանան է ներկրում 48 ընկերություն, բայց գնացեք Մաքսային կոմիտե եւ հարցրեք այդ ընկերությունների մասին, հարցրեք, թե ովքեր են այդ ընկերությունները եւ ձեզ կասեն՝ դրանք ընկերություններ չեն, դրանք պապկաներ են:

Դուք կհարցնեք՝ ի՞նչ է պապկան: Դա հայաստանյան տնտեսության ամենաբնորոշ երեւույթներից մեկն է. պապկան մարդիկ են, որոնք մի ինչ-որ վճարի դիմաց ուղղակի գրանցում են «անհատ ձեռնարկատեր» կամ ՍՊԸ եւ ուրիշ մարդկանց, ձեզ հայտնի օլիգարխների համար ապրանքներ են ներկրում: Իրենք իրավունք էլ չունեն իրենց ներկրած բանանից մի հատիկ ուտել անգամ, եւ ներկրումներ իրականացնում են, որպեսզի պաշտոնական վիճակագրության համար մրցակցության թվեր ապահովեն: Այս կինոյի եւ իրականության մեջ է մեր ընտրությունը եւ մենք պետք է առերեսվենք մեր իրականության հետ եւ փոխենք այդ իրականությունը:

Բայց Հայաստանի քաղաքացին պետք է կատարի իր ընտրությունը: Մենք քաղաքացուն ասում ենք՝ դու որոշող ես, որոշիր եւ մենք քո որոշումը կդարձնենք իրականություն: Չի կարելի գնալ հանրապետականի օգտին քվեարկել եւ փողոցներում մեզ թափ տալ, թե փոխեք այս երկիրը, թե մի բան արեք, մի բան փոխեք: Ուզո՞ւմ եք փոփոխություն, դուք ունեք հնարավորություն. ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք թիվ 1 քվեաթերթիկը, որի առաջին երեսին գրված է՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ մենք ձեր ընտրությունը կդարձնենք իրականություն:

Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Հայկ Կոնջորյան, Ալեն Սիմոնյան, Ռոմանոս Պետրոսյան, Լենա Նազարյան, Մանե Թանդիլյան եւ բազմաթիվ մարդիկ, ովքեր ձեր ընտրությունը կդարձնեն իրականություն:

Եւ ուրեմն՝ մենք ասում ենք. սիրելի՛ հայրենակիցներ, մի հուսահատվեք, որովհետեւ ԵԼՔ կա:

Եւ ուրմեն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Տպել
6422 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան