Երևան
26 °C
Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները ներառող թիվ 4 ընտրատարածքի ընտրացուցակներում մահացած մարդու տվյալներ կան: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Երեւանի թիվ 9/12 ընտրատարածքային ցուցակում հայտնվել են 1938 թվականին ծնված Աբրահամ Վարդապետյանի տվյալները, այնինչ, վերջինս մոտ 20 տարի առաջ է մահացել: Երեւանի թիվ 39 դպրոցում, որտեղ ընտրական տեղամասն է, պարզեցինք, որ ընտրական ցուցակում Աբրահամ Վարդապետյանի տվյալներն իսկապես առկա են: Այդ փաստն արձանագրելուց հետո գնացինք վերջինիս հաշվառման հասցե՝ Խորենացի 47 շենք: Շենքի 2-րդ մուտքի 45 բնակարանի դուռը փակ էր, մեր թակոցներին արձագանքող չեղավ: Նույն հարկի բնակիչներից մեկը տեղեկություն չուներ Աբրահամ Վարդապետյանի մասին: Նա լսելով մեր հարցը՝ բացասական պատասխան տվեց եւ փակեց դուռը: Նույն մուտքի բնակիչներից մեկից փորձեցինք տեղեկություն ստանալ Վարդապետյանի մասին:
- Գիտես, ինձ ով է պետք: Վարդապետյան Աբրահամը:
- Չկա տենց մարդ, ընկեր:
- Չի ապրո՞ւմ, չի էլ ապրե՞լ:
- Չէ, մի տարեց կին է հիմա ապրում:
- Մի րոպե, անուն ազգանունն ասեմ, տես կարող է ինքն է: Սարգսյան Սիլվա՞:
- Հա, ինքն է:
- Տանը չի՞ լինում:
- Լինում է:
- Աբրահամ Վարդապետյանն ընտրողների ցուցակում է գրանցված: Ուզում ենք հասկանալ՝ այստե՞ղ է ապրում, թե՞ չէ:
- Այստե՞ղ է գրանցված:
- 39 դպրոցում է ընտրելու: Չե՞ք տեսել, նման մարդու:
- 20 տարի է՝ այստեղ եմ ապրում, չեմ տեսել, որ այստեղ նման մարդ է ապրում: Իմ իմանալով իր աղջիկներն են, բայց աղջիկներն այստեղ չեն ապրում:
- Իսկ տիկին Սիլվան այս տանը լինո՞ւմ է, գալիս-գնո՞ւմ է:
- Հա, երեւի հիմա տանը չի:
ՀՀ արդարադատության նախարարությունից փորձեցինք պաշտոնապես տեղեկանալ՝ արդյո՞ք Աբրահամ Վարդապետյանը մահացած անձ է: Արդարադատության նախարարությունից խոստացան ՔԿԱԳ ռեգիստրում քաղաքացու մահվան առկայության կամ բացակայության մասին տեղեկությունն ստուգել եւ տեղեկացնել: ԱՆ-ի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ
Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին
Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել
ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել
Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)
37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ
Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված
Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան
Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան
Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ
Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)
3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)
Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ
Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել
Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան
2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է
Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում
Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)
Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն
Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան
Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը
Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու
ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան
Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է
Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան
Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»
Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան
Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար
Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան
© 2024 Հայկական ժամանակ