Քաղաքական գործիչների 95%-ը քաղաքականությունից դուրս գալուց հետո հացին կակա կասի. Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքը Տավուշի մարզի Բերդ քաղաքից այսօր սկսեց նախընտրական քարոզարշավը: Շուրջ 2 ժամ շարունակ քաղաքի կենտրոնում հավաքված քաղաքացիները երաժշտության հնչյունների ներքո սպասում էին դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ժամանելուն:

Հանրահավաքի մեկնարկին Ծառուկյանը բացատրեց, թե ինչու են քարոզարշավը սկսում սահմանամերձ համայնքից.

«Մենք քարոզարշավը սկսել ենք սահմանամերձ գոտուց: Բոլորս էլ գիտենք, որ պետության հզորությունը, տնտեսության զարգացումը կախված է սահմանից: Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլեւ սահման պահող: Մենք այնտեղ հանգիստ ենք զգում, որովհետեւ գիտենք՝ սահմանի վրա մարդ կա, ծխնելույզից ծուխն է ծխում, դա մեզ ուժ է տալիս: Յուրահատուկ ուշադրություն է պետք հատկացնել սահմանամերձ գոտուն: Ես էսօր եկել եմ ոչ թե ճարտար խոսելու, դուք բոլորդ էլ գիտեք Ծառուկյանին: Ոչ մի բանի կարիք չունեմ, ժողովուրդ, ոչ պաշտոնի, ոչ գումարի, բայց չեմ կարող ձեռքերս ծալած նստել, ուզում եմ աջակից լինել: Այդ հարստությանն էլ պատահական չեմ հասել, եղել եմ բանվորի ընտանիքից, մարդու ղադրն էլ գիտեմ, պրոբլեմն ու խնդիրն էլ գիտեմ, դրա լուծման ձեւն էլ գիտեմ: Հարվարդ չեմ ավարտել, բայց այնպիսի ճանապարհ եմ անցել, գիտեմ աշխատող մարդուն ինչ է անհրաժեշտ: Այո, այսօր սահմանամերձ գոտին պետք է տարբերվի մյուսներից, այստեղ ապրողը պետք է արտոնություն ստանա»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով իր առաջարկած 15 կետանոց ծրագրի մասին:

Ընդգծելով, որ Հայաստանում այսօր ընդամենը 1.5 միլիոն բնակչություն է մնացել՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը նշեց, որ նրանց համար պետք է աշխատելու ու ապրելու հնարավորություն ստեղծվի, որ չհեռանան երկրից:

«Այսօր մարդիկ թողնում-գնում են՝ կարիքից ելնելով, վարկերի տակ, պարտքերի տակ, տոկոսի տակ: Մեկ տարի հետո այդ նույն մարդը, որ իր հայրենիքում չէր կարողանում ապրել, այնտեղից փող էլ է ուղարկում, տուն էլ առնում: Ուրեմն ի՞նչն է պատճառը. պատճառը մենք ենք, օրենքն է, որ պետք է կարողանանք իրենց ձեւեր առաջարկել, որ կարողանան մնալ-ապրել»,- հայտարարեց նա:

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդը խոսեց վարկերի բարձր տոկոսների մասին: Նա վստահեցրեց, որ 30 տոկոսով վարկ վերցնողը չի կարող շահույթ ստանալ:

«Ո՞ր գյուղացին ա 5 տոկոսով վարկ ստացել, բոլորը ստացել են 25-30 տոկոսով: Պետք է իրավունք լինի ստուգելու ու պատժելու, ո՞վ է 0 տոկոսով եկած գումարը հանձնել 30 տոկոսով»,- կոչ արեց նա եւ շարունակեց. «Ես այսօր չեմ եկել ասելու, խնդրելու, ժողովուրդ ջան, ձեր ձայնը տվեք, ես էս եմ փոխելու: Ես առաջարկում եմ՝ սիրելի ժողովուրդ, դուք նայեք: Մարդը կարող է էսօր գա, Ծառուկյանի կողքը կանգնի ու ասի՝ ես 200 կիլո կբարձրացնեմ, 250 կբարձրացնեմ, բայց ինքնըստինքյան ինքը 50 կիլո չի բարձրացնի: Դուք պետք է նայեք մարդու գործին, արածին: Էդ մարդը, որ ասում է, իրական կյանքում 10 հազար դոլար վաստակած կա՞ իր քրտինքով, այդ 10 հազար դոլարից փայաբաժին հանած կա՞ իր երկրին, ժողովրդին կամ իր բարեկամին: Պարզ է, ձեզ թյուրիմացության մեջ են գցում: Ես էլ եմ նայում քարոզարշավի ժապավենները, իհարկե, բոլորն էլ շատ գեղեցիկ խոսում են: Բայց իրական կյանքում այդ մարդիկ որեւէ մի լավ բան արած կա՞ն»:

Անդրադարձ եղավ նաեւ իշխանափոխության թեմային. «Մարդիկ կան՝ ասում են ընտրության չենք մասնակցում, մեզ պետք չի: Բա որ ձեզ պետք չի, ո՞ւմ է պետք: Բա պետք է գնաք, նայեք ով է ձեզ հարմար, ընտրեք: Թե չէ հետո վերջանում է՝ ասում եք իշխանափոխություն: Բա եթե արդար, խաղաղ ձեւով կարող եք գնալ ձայնը տալ ու պահանջել, էլ ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Ասում են Ծառուկյան Գագիկը էս անգամ մինչեւ վերջ կգնա՞, թե՞ չի գնա: Բայց Ծառուկյան Գագիկը ե՞րբ ա կանգնել, եթե իր ժողովրդին չի տարել արյունահեղության: Ես հարվածը իմ վրա եմ վերցրել...Այսօր քաղաքական գործիչների, կարող եմ ասել 95 տոկոսը, քաղաքականությունից դուրս գա ոչ մեկը չի բարեւելու, հացին կակա կասի: Ժողովրդին այսօր խաբելով իրենց գործն առաջ են տանում: Բայց Ծառուկյան Գագիկը քաղաքականությունից էլ ա դուրս եկել, էլի իր ժողովրդի կողքին, էլի իր ոլորտները զարգացնելով»,- 2014-ին քաղաքականությունից վերադառնալու պատմությանը անդրադարձավ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը:

Այս ելույթից հետո նա զրույցի բռնվեց իր հանրահավաքին եկած քաղաքացիների հետ ու հեռացավ Բերդ քաղաքից:

Տպել
4483 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն