Ապրիլի 3-ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ է սպասվում. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

«Ելք» դաշինքի ներկայացուցիչները 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրվա քարոզչությունը սկսեցին Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցից: «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուների հետ բաժանում էին դաշինքի ընտրական ծրագրի հակիրճ տարբերակը բուկլետների տեսքով: Փաշինյանը բարձրախոսով դիմում էր վարչական շրջանի բնակիչներին՝ կոչ անելով չհուսահատվել, քանի որ ելք կա եւ այդ ելքը կարող է լինել իրենց միջոցով:

Ազգային ժողովի պատգամավորը մյուսների նման բուկլետների տրցակը ձեռքին մոտենում էր քաղաքացիներին եւ բաժանում դրանք: Փողոցում հանդիպած ոստիկաններին Փաշինյանը չշրջանցեց՝ տվեց բուկլետներն ու կոչ արեց քվեարկել «Ելք»-ի օգտին: Ոստիկաններից մեկն էլ նշեց, թե արդեն վերցրել է «Ելք»-ի բուկլետը:

Այս ընթացքում մայթին հարող փողոցով երթի մասնակիցների գործողություններին էր հետեւում ոստիկանության մի ավագ լեյտենանտ, հավանաբար իր անձնական՝ «77 GA 779» պետհամարանիշներով BMW ավտոմեքենայով: Վերջինս, երբ նկատեց, որ արդեն իրենից լուսանկար ունենք, արագ վարելով մեքենան, հեռացավ:

Բացի այս «հերթապահ» ոստիկանից Տիգրան Պետրոսյան փողոցի մյուս մայթում էլ մի երիտասարդ «Ելք»-ի թռուցիկը ձեռքին իրազեկում էր մարտի 8-ին դաշինքի նախաձեռնած միջոցառման մասին, բայց պարզվեց՝ վերջինս «Ելք»-ի հետ կապ չունեցող եւ առողջական խնդիրներ ունեցող մեկն էր:

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով քաղաքացիների հետ կարճ զրույցներին, ասաց, որ հիմնականում նրանք ուրախանում են դաշինքի ներկայացուցիչներին տեսնելով: «Հայացքում պահված հուսահատության զգացումն ամենանկատելի բանն է եւ այս է պատճառը, որ… մենք շատ կարճ բան ենք ասում մարդկանց այս հանդիպումների ընթացքում, որ ելք կա: Շատ կարեւոր է, որ մենք լավատեսորեն տրամադրենք մեր քաղաքացիներին: Լավատեսությունը ոչ թե հետեւանք է այլ պատճառ, որովհետեւ կարող է լավ հետեւանքների բերել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ընտրապայքարում իրենց հնարավոր հաջողությունների մասին՝ նա ասաց. «Կարող եմ ասել, որ «Ելք» դաշինքը պոզիտիվ վարկանիշի ամենամեծ դինամիկան ունի, եթե ավելի ուղիղ չձեւակերպեմ: Ակնհայտ է, որ հիմա քաղաքացիների հետ մեր երկխոսությունը ստացվում է եւ ես հույս ունեմ, որ ապրիլի 3-ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ է սպասվում»:

Տպել
4732 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել