Բաքուն թուլացնում է ՌԴ-ի ազդեցությունը եւ բացում պատերազմի «երախը»

Վերջերս Իլհամ Ալիեւի Պակիստան կատարած այցի արդյունքում Բաքվին պակիստանական արտադրության բալիստիկ հրթիռներ վաճառելու վերաբերյալ ձեռք բերած պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդելու տարածաշրջանում տարիներ ի վեր ընթացող իր բնույթով վտանգավոր սպառազինությունների մրցավազքին:

Եթե ղարաբաղյան պատերազմի տարիներին կողմերի զինանոցը շատ համեստ էր, այժմ տարածաշրջանը սպառազինությունների տեսանկյունից գերհագեցած եւ գերծանրաբեռնված է: Ըստ մասնագիտացված կառույցների գնահատականների, Հայաստանը տարածաշրջանում ամենամիլիտարիզացված պետությունն է: Իսկ Ադրբեջանը, ըստ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի, 40 խոշորագույն ներկրողների ցանկում զբաղեցնում է 21-րդ տեղը: Վերջին հինգ տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը։ Թեպետ այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից, սակայն վերջին տարիներին Ադբերջանը ռազմաքաղաքական ոլորտում շեշտակի ակտիվացրել է համագործակցությունը զենք արտադրող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իսրայելը և Պակիստանը։

Իսրայելի հետ համատեղ Ադրբեջանում հիմնվել է անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Նույն Իսրայելից Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել «Երկաթե գմբեթ» համակարգեր, իսկ Պակիստանից ռազմական JF-17 կործանիչներ եւ 300-500 կմ հեռահարության բալիստիկ հրթիռներ: Սպառազինությունների մրցավազքի ուժգնացման ֆոնին անհանգիստ է իրավիճակն արցախա-ադրբեջանական սահամանին: Հրադադարի ռեժիմն ավելի շատ խախտվում է, քան պահպանվում: Շփման գծից եկող տեղեկատվությունը պատերազմական խրոնիկա է հիշեցնում: Մյուս կողմից իր մոտեցումներն են սաստկացնում նաեւ հայկական կողմերը: Ռուսական արադրության «Իսկանդեր» համակարգերի կիրառման հնարավորության մասին խոսում են երկու հայկական պետությունների ղեկավարները, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Եթե ժամանակին խոսվում էր փոխզիջման տարբերակով խնդրի կարգավորման մասին, ապա բոլորովին վերջերս շրջանառության մեջ դրվեց տեղեկատվություն, որ մինչեւ տարեվերջ մեկ պետություն կարող է ճանաչել Արցախը:

Հայ-ադրբեջանական նոր ռազմական բախման հնարավորության սաստկացման ֆոնին Ադրբեջանը, խորացնելով ռազմարդյուանբերության ոլորտում համագործակցությունը Իսրայելի եւ Պակիստանի հետ, հստակ քայլեր է կատարում` Ռուսաստանից իր կախվածությունը թուլացնելու ուղղությամբ: Իսկ սա նշանակում է տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի, կամ որ նույնն է վերահսկողության աստիճանական թուլացում: 2010 թ-ից, երբ Ռուսաստանը միաժամանակ պայմանագրային հենքով իր վրա վերցրեց հայկական բանակին նորագույն սպառազինություններով ապահովելու հարցը, եւ սկսեց մեծ քանակությամբ զենք ու զինամթերք վաճառել Ադրբեջանին, այն դարձավ տարածաշարջանային հիմնական հավասարակշռող ուժը: Սպառազինությունների մրցավազքն այդ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունից ինչ-որ իմաստով տեղափոխվեց Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների դաշտ:

Ուստի, քանի դեռ Ռուսաստանն է Բաքվի սպառազինությունների հիմնական մատակարարը, այդ երկրի կախվածությունը Մոսկվայից պահպանվում է: Չէ որ սպառազինությունների մատակարարումն իր հետ բերում է տեխնիկական սպասարկման, անձնակազմի ուսուցման եւ այլ խնդիրներ, որոնք վերածվում են նաեւ քաղաքական ազդեցության լծակների: Այժմ Ռուսաստանն Ադրբեջանի վրա բացի ռազմական բաղադրիչից այլ լուրջ ազդեցության լծակ չունի: Իսկ եթե այս լծակն էլ է թուլանում, իսկ դրա թուլացման նշանները նկատվում են, ապա Ադրբեջանը դուրս է գալիս ՌԴ-ի վերահսկողության տիրույթից՝ Մոսկվայի եւ տարածաշրջանանի անվտանգության համար սպառնալով դառնալ շատ անկանխատեսելի գործոն: Ուստի, պատահական չեն հիմնականում ռուսական կառավարամերձ մամուլով Ադրբեջանի դեմ «Իսկանդերների» կիրառման հնարավորության մասին Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ղեկավարության տեսակետների ակտիվ տիրաժավորումը: Սա կարելի է համարել ռուսական կողմի անհանգստության յուրահատուկ դրսեւորում Ալիեւի վարչակազմի «ռուսաստանախույս» գործողությունների վերաբերյալ:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով, սպառազինությունների մրցավազքի ֆոնին տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի հնարավոր թուլացումը դեպի պատերազմ տանող ամենահավանական ճանապարհն է: «Ադրբեջանն այս պահին՝ համագործակցելով Ռուսաստանի, Պակիստանի եւ Իսրայելի հետ լուծում է Բաքվի տեսանկյունից կոնկրետ խնդիրներ: Իսրայելից գնում է ԱԹՍ-ներ ու ցանկանում է ձեռք բերել «Եկրաթե գմբեթ» համակարգ, իսկ Պակիստանից՝ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ: Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունների խորացմամբ էլ մի կողմից արդիականացնում է իր սպառազինությունները, մյուս կողմից նպատակ ունի փչացնել հայ-ռուսական հարաբերությունները», - մեզ հետ զրույցում նշեց Հարությունյանը:

Միեւնույն ժամանակ ԼՂ հակամարտության տեսանկյունից Վաղարշակ Հարությունյանի համար կասկածելի է Իսրայելից ու Պակիստանից ձեռք բերվող բալիստիկ հրթիռների եւ հակահրթիռային համակարգերի արդյունավետությունը: ««Եկրաթե գմբեթ» համակարգը չի կարող փակել Ադրբեջանի երկինքը հայակական բանակում մարտական հերթապահություն իրականացնող «Իսկանդեր» տիպի հրթիռներից, իսկ բալիստիկ հերթիռների կարիք Բաքուն ընդհանրապես չունի: Երեւանը Բաքվի համար խոցելի է Նախիջեւանից էլ: Սրանք ուղղակի ռազմական եւ ստրատեգիական տեսանկյունից կասկածելի ծախսեր են, որոնց իմաստը «Իսկանդերներին» PR-պատասխանի փնտրտուքն է», - ասաց նախկին նախարարը՝ ի ցույց դնելով այն հանգամանքը, որ Պակիստանը եւ Իսրայելը չէին կարող սպառազինության նման տեսակներ վաճառել Ադրբեջանին՝ առանց ԱՄՆ-ի թույլտվության: «Իսկ ԱՄՆ-ը ձգտում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Ուստի, այս ռազմական գործարքների հեռահար նպատակը պարզ է», - եզրափակեց նա:

Տպել
20159 դիտում

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 17:50-ին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Հարթաշեն-Տաշիրը՝ փակ

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Խոսքի ազատության ու պետական շահերի նուրբ սահմանագիծը

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

ՀՀ եւ ԱՀ միջխորհրդարանական հատուկ նիստում Բաքվի հայկական ջարդերը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազությունը կապահովի Գեորգի Կուտոյանի մահվան բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված

«Մամուլի շենքի»-ի հրդեհը մարված է. տարհանվել է 50 քաղաքացի

Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները

«Դալմա Գարդեն մոլ»-ը հունվարի 19-ից կվերսկսի աշխատանքը

Բալային համակարգի ներդրումից հետո որոշ քաղաքացիներ բիզնես են սկսել. 1 բալն արժե 50-65 հազար դրամ, զեղչեր էլ չկան

Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան