Քարոզարշավի մեկնարկը Եռաբլուրից

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների կեսգիշերին մեկնարկած քարոզարշավի առաջին օրը քաղաքական ուժերից մի քանիսն սկսել են Եռաբլուր պանթեոն այցելությունով։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ քաղաքական ուժերը պանթեոն են այցելել հարգելու նրա հիշատակը։

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները զրուցել են նաեւ լրագրողների հետ։

«Ուզում եմ մեզ մաղթել, որ այս գեղեցիկ, լուսավոր գարնանային օրը, որով սկսում ենք քարոզարշավը, իրենով խորհրդանշի այն մտքերի փոխանակումը, այն ազատ բանավեճը, որ պետք է ուղեկցի ընտրարշավը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա գիտակից եւ կողմնորոշված ընտրություն կատարի առաջիկա ԱԺ ընտրություններում»,-ասել է իշխող Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Հայաստանի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Արդարադատության նախարար, Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանն էլ հույս է հայտնել, որ քարոզարշավի ընթացքում միջադեպեր չեն գրանցվի:

Իսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գնալու են իշխանափոխության։

«Մեր հնարավորությունների շրջանակներում փորձելու ենք ձեւավորել համապատասխան կառավարման համակարգ, ինչը նշանակում է, որ մենք գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն։ Մենք գնալու ենք, այսպես ասած, լայնամասշտաբ փոփոխությունների եւ տնտեսության մոդեռնիզացիայի առումով, եւ քաղաքական այսօրվա ընդհանուր համակարգի փոփոխությանը»,-հայտարարել է Օհանյանը։

Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունն ու «Ելք» դաշինքը ժամանակ չեն կորցրել եւ քարոզարշավը մեկնարկել են հենց կեսգիշերից սկսած։

Արդեն կեսգիշերին հրապարակվեց ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակը, որի հիմնական հերոսներն են աշխարհում հայտնի հայերը, իսկ երգի կատարումը վստահվել է «Ռեինկարնացիա» խմբին: Ի դեպ, հարվածային գործիքների վրա նվագում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդամենը մի քանի ժամում տեսահոլովակը դարձել է հայտնի ու թեեւ սիրվել շատերի կողմից, սակայն արժանացել է բազմաթիվ քննադատությունների։

Ուղիղ կեսգիշերին՝ իր ընտանիքի հետ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ էլ «Ելք» դաշինքի անդամ,  Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց քարոզարշավը:

«Ահա եկավ այն շատ սպասված պահը՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Հույս ունենք, համոզված ենք, որ առաջիկայում շատ հետաքրքիր ժամանակ է սպասվում, ես իմ կողմից ամեն ինչ կանեմ, ինչպես նախկինում, որ քարոզարշավը ձեզ համար լինի հետաքրքիր, գրավիչ՝ ոչ միայն արկածային պահերով, այլեւ քաղաքական բովանդակությամբ»,-իր տեսաուղերձում ասել է Փաշինյանը։

Տպել
3514 դիտում

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան