Թուրքիան ցանկանում է Կարսը Նախիջեւանին կապող նոր երկաթգիծ կառուցել

Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության եւ կապի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ արեւելքից արեւմուտք բեռների տեղափոխության համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծից բացի, անհրաժեշտ է եւս մեկ երկաթգիծ կառուցել` Կարս-Իգդիր-Նախիջեւան:

«Կարս-Իգդիր-Նախիջեւան նոր միջանցքով Թուրքիան կկապվի Իրանի եւ Պակիստանի հետ»,- նախարարի խոսքերն է մեջբերում թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Արսլանի խոսքերով` նոր երկաթգիծ կառուցելու հարցն արդեն քննարկվել է Պակիստանում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերության 13-րդ գագաթնաժողովի ընթացքում:

Ի դեպ, մեկ ամիս առաջ Ահմեթ Արսլանն ափսոսանք էր հայտնել, որ Հայաստանի հետ սահմանը փակ է:

Հավելենք, որ Թուրքիան նախատեսում է առաջիկա ամիսների ընթացքում վերջապես ավարտել մի քանի տարի ձգձգվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը:

Տպել
2521 դիտում

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը

Հրդեհ Գլաձոր գյուղում. այրվել է տանը հարակից անասնագոմի տանիքը. տուժածներ չկան

ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)