ԱԺ պատգամավորի փեսային ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ՃՈ

Armtimes.com-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Պողոսյանի դստեր ամուսնու վարած ավտոմեքենան ճանապարհային ոստիկանության ծառայողները տեղափոխել են տուգանային հրապարակ: «05CG055» պետհամարանիշով «Land Cruiser» տեսակի ավտոմեքենայի ղեկին եղել է հենց պատգամավորի փեսան՝ Խաչիկ Հովհաննիսյանը: ՃՈ հատուկ պահպանվող տարածքից նրան թույլ չեն տալիս հեռանալ: Նրան ՃՈ է տեղափոխել անձամբ Արարատի ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ նշված ավտոմեքենան ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել չթույլատրված ձայնային ազդանշաններ տալու համար: Ըստ ոստիկանության, մեքենան հատուկ պահպանվող տարածքից կհանվի, երբ տվյալ ձայնային ազդանշանը հանվի մեքենայի վրայից եւ կազմվի արձանագրություն վարչական իրավախախտման վերաբերյալ:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Խաչիկ Հովհաննիսյանը, վարչական իրավախախատման արձանագրության կազմումից հետո, սեփական մեքենայով դուրս է եկել ՃՈ հատուկ պահպանվող տարածքից:

Հիշեցնենք, Կարինե Պողոսյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որը Հանրապետական կուսակցությունը լքեց Հովիկ Աբրահամյանի որոշումից հետո: Ի դեպ, Կարինե Պողոսյանն ԱԺ պատգամավորի թեկնածու է «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով, որի 16-րդ համարն է:

Տպել
5747 դիտում

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված մի քանի ընկերությունների համար

«Արդշինբանկը» աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով. վարչապետ

Ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. 5 մարզում ձյուն է տեղում. ԱԻՆ

Ելիզավետա 2-րդը ստորագրել է Brexit-ի մասին օրենքը. հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն

Հայկ Մարությանը գնացել է Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը (լուսանկարներ)

Lexus RX 350-ի վարորդը Երեւանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղում մահացել է

Գողություն Ախթալայում. բերման է ենթարկվել նույն գյուղի 57-ամյա մի բնակիչ (տեսանյութ)

Ինձ համար հայտնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների. Հասմիկ Պապյան

Գողացել են Սպանդարյան կայարանի գնացքի ռելսերի ամրակները

«Աստղիկ» ԲԿ-ն նախապատրաստվում է 3-րդ լյարդի փոխպատվաստմանը, պացինետների վիճակը լավ է

Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել

Վերանորոգվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որը 100 տարի եղել է կիսակառույց վիճակում

«Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը ՀՀ-ում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը հաստատվել է

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կթարգմանվի մակեդոներեն. թարգմանության ցանկում է եւս 15 հեղինակ

2020 թվականին Շիրակի մարզը 2 նոր փրկարարական ջոկատ կունենա

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել. պահանջում են 3 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Ակունքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին. ԱԳՆ

Զինհաշմանդամ մարզիկները Գերմանիայում մասնակցում են անցկացվող ուսումնամարզական հավաքին. ՊՆ