Դուք եք ընդունել այդ օրենքը. Դավիթ Հարությունյանը հակադարձում է Կարեն Կարապետյանին

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այն պաշտոնյաներից է, որն իշխանական համակարգում հայտնի է իրեն ուղղված հարցերը հնարավորինս շրջանցելու, անուղղակի, իրեն հարմար եւ հարցին ընդհանրապես չհամապատասխանող, երբեմն հեգնախառն, անգամ վիրավորական պատասխաններ տալու սովորությամբ:

Անկախ այն հանգամանքից՝ այդ հարցը նրան պատգամավորները, թե լրագրողներն են ուղղել, կամ, որ այդ հարցի ենթատեքստում առկա մեղադրանքը կարող է արդարացի լինել, չպատասխանելու կամ հարցերը շրջանցելու հարցում, ինչպես ասում են, նա «պրոֆի» է: Պատասխանելու նման «մանիպուլյացիայի» նա դիմեց նաեւ երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի առաջացրած լարվածությանը:

Երբ լրագրողը նրան այդ լարվածության մասին հարց տվեց, նա պատասխանեց, թե տվյալ դեպքում ռեյտինգային տերմինը ճիշտ չէ: Երբ հարցն ավելի կոնկրետացվեց, թե նա չի՞ կարծում, որ այդ ընտրակարգը ներկուսակցական բախումների հնարավորություն է առաջացնում, Հարությունյանը պատասխանեց, թե «ամենեւին խնդիր չի դրված, որ ՀՀԿ-ի թեկնածուները միմյանց դեմ կիրառեն քաղաքականապես ոչ ընդունելի մեթոդներ»: Ու այդպես շարունակ:

Խնդիրն այն է, որ Դավիթ Հարությունյանը նոր Ընտրական օրենսգրքի հիմնական հեղինակն է: Այսինքն, նա Հայաստանում այդ ընտրակարգը ներդնելու գաղափարի հեղինակն է, եւ կոնկրետ ռեյտինգային ընտրակարգի դեմ ուղղված քննադատությունները նաեւ նրան են վերագրվում: Իհարկե, Հարությունյանն այս օրերին լսել է այդ ընտրակարգի նկատմամբ եղած դժգոհություններն ու իրեն ուղղված մեղադրանքները, եւ երեկ նա Ազգային ժողով էր եկել՝ պատրաստ լինելով այդ քննադատություններին վերաբերող հարցերին շրջանցող պատասխաններ տալու եւ մանիպուլյացիաների դիմելու: Բայց որքան էլ նա այդ դժգոհությունների նկատմամբ արտաքուստ անտարբեր կեցվածք էր ընդունել, ակնհայտ էր, որ ներքուստ մտահոգ է հատկապես այն իրողության համար, որ իր ներդրած ընտրակարգին դեմ են հատկապես իր իսկ կուսակցության անդամները, եւ իրեն, թեկուզ անուղղակիորեն, բայց քննադատում են հենց իր գործընկերները: Եվ որ այդ քննադատությունները հնչում են նաեւ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Օրինակ, Տաշիր գրուպի սեփականատեր Կարեն  Կարապետյանը, որը 2012թ. մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Տաշիրի տարածաշրջանից, նախօրեին հայտարարել էր, թե կուսակցությունում քննարկումների ժամանակ դեմ է եղել այդ նախագծին: «Բայց ունենք այն, ինչ ունենք: Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Իսկ հակասություններ, իհարկե, լինելու են։ Մենք թողնելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու»,- հայտարարել էր նա:

«Ընտրական օրենսգիրքը, այդ թվում համամասնական բաց ցուցակներով քվեարկությունը ընդունվել է ԱԺ-ի կողմից, այդ թվում՝ ՀՀԿ-ի կողմից կողմ քվեարկելով: Նորմալ է, որ կան դեմ կարծիքներ, դա նշանակում է, որ կա բազմակարծություն»,- Կարեն Կարապետյանին ու ԸՕ-ին կողմ քվեարկողներին երեկ հակադարձեց Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանի դեմ հնչող քննադատությունները գնալով նոր թափ են ստանում. նշվում է, որ նոր ներդրված համակարգը բոլոր թեկնածուներին իրար դեմ է հանել: ՀՀԿ-ում անգամ խոսակցություններ կան, որ ապրիլյան ընտրություններից հետո ռեյտինգային ընտրակարգը կարող է փոխվել: «Ընտրությունները նրա համար չեն, որ ժողովրդին իրար դեմ հանեն, ժողովրդի ձայների համար պայքարում են թեկնածուները: Կարծում եմ, թեկնածուների միջեւ պայքարը կարող է բերել որոշակի սրացման, եւ ընտրությունը հենց դա է: Որեւէ մեկին եթե թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, այդպես չէ»,- իր ներդրած ընտրակարգից դժգոհողներին ու իրեն քննադատողներին հակադարձեց նա:

Իսկ նախօրեին այդ օրենսգիրքն ու դրա հեղինակներին սուր քննադատության ենթարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում: «Ես համարում եմ, որ պատերազմող երկրի համար ճոխություն է նման Ընտրական օրենսգիրք ունենալը: Դրա արդյունքում քարոզարշավը դեռ չսկսած՝ արդեն իսկ երկու միջադեպ է եղել: Ես առաջարկում եմ դատական գործընթաց սկսել այդ միջադեպերի առիթով, բայց պատասխանատվության կանչել ոչ թե մասնակիցներին, այլ հրահրողներին, կազմակերպիչներին, այսինքն նման օրենսգիրք գրողներին»,-  երեկ մեզ հետ զրույցում ասաց նա:

«Բարի երթ նրան»,- նորից հակադարձեց Դավիթ Հարությունյանը:

« Չգիտեմ, ով է գրել այդ օրենսգիրքը, բայց առաջարկում եմ, այդ գրողներին պարտադրել ընտրություններին ռեյտինգային համակարգով առաջարկել: Գրողներից մեկին էլ հրավիրում եմ մեզ մոտ, թող գան ու իրենց մաշկի վրա զգան, թե ինչ են արել ժողովրդի գլխին: Պատերազմող ժողովրդին պառակտելը ազգային անվտանգության խնդիր է»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Մեկնաբանություն չունեմ, դա տարածված ընտրական ձեւ է»,- պատասխանեց Հարությունյանը:

Վերջինս հավելեց, թե ընտրություններից հետո ռեյտինգային ընտրակարգը փոխելու որեւէ հիմք չի տեսնում, թեեւ չբացառեց դրա հնարավորությունը: Եվ երեկ նա չդավաճանելով իր մեկ այլ սովորությանը՝ ռեյտինգային ընտրակարգի դեպքում էլ հիշեց Վենետիկի հանձնաժողովին, որին շատ հաճախ հղում է կատարում, երբ անհրաժեշտ է լինում իր հեղինակած որեւէ օրենքի ընդունումը կամ արդարացի լինելը հիմնավորել:

Տպել
8521 դիտում

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)