Ցուրտ ձմեռը նպաստել է տնտեսական ցուցանիշների աճին

Անցած շաբաթ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ու ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խիստ լավատեսական կանխատեսումներ էին անում մեր տնտեսության զարգացման վերաբերյալ եւ հիմնավորում էին դա այս տարվա հունվարին արձանագրված պաշտոնական ցուցանիշներով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հիշեցնենք, այս տարվա հունվարին արձանագրել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 6.5 տոկոսով: «Մենք ասել ենք, որ առնվազն 3.2 տոկոս տնտեսական աճը (2017 թվականի համար.-խմբ.) մենք ապահովելու ենք: Առաջին ամսվա տվյալները փաստում են, որ մենք ունեցել ենք 6.5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, եւ ես կարծում եմ, որ այդ 3.2 տոկոսը հաղթահարելի է»,- մասնավորապես ասել էր ՀՀ ֆինանսների նախարարը:

Երեկ այդ 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ արձանագրած ԱՎԾ-ն հրապարակել է հունվարին վերաբերող ավելի մանրամասն ցուցանիշներ: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման աճեր չէին գրանցվի, եթե Հայաստանում այսքան ցուրտ ձմեռ չլիներ եւ հանքարդյունաբերությունը այսպիսի խելահեղ տեմպերով չաճեր:

Իսկ հիմա` թվերով: Տնտեսական ակտիվության ցուցանիշի  6.5 տոկոս աճին մեծապես նպաստել է արդյունաբերությունը, որի արտադրանքը անցած տարվա հունվարի համեմատ աճել է 12 տոկոսով, կամ մոտ 13 միլիարդ դրամով: Դրանից 3.5 միլիարդ աճը եղել է «հիմնային մետաղների» արտադրության աճի շնորհիվ, իսկ դա առավելապես հենց հանքահումքային արտադրանքի նախնական մշակումն է: Եվս 1.5 միլիարդ դրամի աճը ապահովվել է էլէներգիայի եւ գազի բաշխման ու արտադրության շնորհիվ: Ստացվում է, որ միայն այս երկու «հոդվածներով» աճը 5 միլիարդ դրամ է: Սրանից էլ հետեւում է, որ վերը նշված 13 միլիարդ դրամի 5 միլիարդը կամ մոտ 40 տոկոսը ապահովել են հանքարդյունաբերությունն ու ցուրտ ձմեռը: Այլ կերպ ասած, եթե այս հանգամանքները չլինեին, ապա արդյունաբերության աճը կկազմեր միայն 8 մլրդ դրամ, կամ 7.5 տոկոս եւ ոչ թե 12 տոկոս: Եթե մի քիչ պատկերավոր ասենք, մեր կառավարության անդամների լավատեսությունը 40 տոկոսով չափազանցված է:   

Մյուս պլպլան ցուցանիշը, որ ներկայացվել էր, վերաբերում է արտահանմանը: Ըստ պաշտոնական տվյալների, արտահանումը այս տարվա հունվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35.4 տոկոսով, կամ 31.7 միլիոն դոլարով: Տպավորիչ աճ է` խոսք չկա: Բայց մի քիչ համբերենք տպավորվելու հարցում ու նայենք, թե ինչի շնորհիվ է աճել արտահանումը: 2016 թվականի հունվարին Հայաստանից արտահանված հանքահումքային արտադրանքի ծավալը կազմել էր 30.7 միլիոն դոլար: Այս տարվա հունվարին՝ արդեն 43.2 միլիոն դոլար: Այսինքն, հանքահումքային արտադրանքի արտահանումը աճել է 12.5 միլիոն դոլարով:  Եվս 7.2 դոլարով աճել է թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղների ու քարերի արտահանումը: Այլ կերպ ասած, միայն այս ապրանքատեսակների արտահանման աճը կազմել է մոտ 20 միլիոն դոլար: Եթե չլիներ այս աճը, ապա մեր արտահանումը կաճեր ոչ թե 31.7 միլիոնով, այլ 11.7 միլիոնով: Տոկոսի վերածելու դեպքում աճը կլիներ ոչ թե 35.4 տոկոս, այլ 13 տոկոսով: Այս դեպքում էլ մեր պաշտոնյաների լավատեսությունը չափազանցված է մոտ 60 տոկոսով:

Հարկերի հավաքագրման առումով իրավիճակը, մեղմ ասած, ուշագրավ է: Հարկերի հավաքագրումը աճել է մոտ 9 տոկոսով կամ 6.6 միլիարդ դրամով: Շատ ուրախալի ցուցանիշ է: Բայց նաեւ՝ տարօրինակ: Ակցիզային հարկի գծով բյուջեի մուտքերը ավելացել են ավելի քան երկու անգամ` անցած տարվա հունվարին մուտքագրված 3.2 միլիարդից աճելով մինչեւ 6, 9 միլիարդ դրամի: Մեղմ ասած, տարօրինակ աճ է. որտեղից Հայաստանում այդքան ենթաակցիզային ապրանքի արտադրություն՝ այնքան էլ հասկանալի չէ: Բայց դա այլ թեմա է: Ստացվում է, որ ընդհանուր հարկերի 6.6 միլիարդ դրամի աճի ուղիղ կեսը ապահովվել է ակցիզային հարկից ստացված լրացուցիչ գումարի հաշվին: Թե որքանով է ցուրտ ձմեռը ազդել հարկային մուտքերի վրա, հստակ ասել առայժմ չենք կարող: Բայց որոշակի թվեր կներկայացնենք: Հաշվի առնելով, որ այս տարվա ցուրտ հունվարին արտադրվել է մոտ 93 միլիոն կիլովատ. ժամով ավելի էլէներգիա, քան անցած տարվա հունվարին, ապա կարելի է գնահատել, որ կես միլիարդ դրամի լրացուցիչ հարկ ստացվել է հենց դրա շնորհիվ, որովհետեւ էլէներգիայի գնի 20 տոկոսը ավելացված արժեքի հարկն է:

Գազի պարագայում ամբողջական թվեր դեռ չեն հրապարակվել: Հայտնի է միայն, որ բնակչությունը այս տարվա հունվարին սպառել է 128.5 միլիոն խմ գազ, որը 30 միլիոնով ավելի է, քան անցած տարվա հունվարի ցուցանիշը:  Հաշվի առնելով գազի գինը բնակչության համար, ապա կարելի պնդել, որ մոտ 800 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ էլ լրացուցիչ հավաքվել է գազի սպառման ծավալների աճի շնորհիվ: Եթե հաշվի առնենք ամբողջ սպառումը, ապա ցուրտ ձմռան շնորհիվ մեր բյուջեն ստացել է հավելյալ մինչեւ 3 միլիարդ դրամի հարկային եկամուտ գազի եւ էլէներգիայի սպառման աճի շնորհիվ:   

Մի խոսքով, այս տարվա հունվարին արձանագրված պլպլան ցուցանիշների ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր սոցիալ- տնտեսական իրավիճակը այնքան էլ պլպլան չէ: Եթե դրանից հանենք ԱՎԾ-ի իրականացրած թվանկարչության «գործակիցը» ապա չի բացառվում, որ այդ փայլից ընդհանրապես ոչինչ չմնա: Իսկ սա նշանակում է, որ մենք տարին սկսում ենք հին ավանդույթներով` նախընտրական լավատեսություն պաշտոնյաների ելույթներում, կասկածելի ու նկարված ցուցանիշներ պաշտոնական վիճակագրության մեջ, եւ առնվազն անփոփոխ վիճակ՝ իրականության մեջ:

Տպել
4994 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են