Վարդան Ղուկասյանի եւ Ռոմիկ Մանուկյանի ճանապարհները կրկին խաչվեցին. տեսանյութ

Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակը գլխավորելու է Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը: Վերջինս մարզպետի պաշտոնը լքելուց հետո, մոտավորապես տասը տարի Շիրակի մարզում բնակություն չի հաստատել, մեղմ ասած, դուրս է մնացել ակտիվ քաղաքականությունից: Ի դեպ, նա Շիրակի մարզի Սարատակ համայնքում է բնակվում:

Armtimes.com-ը Ռոմիկ Մանուկյանից հետաքրքվել է, թե 10 տարի քաղաքականությունից բացակայելուց հետո, ինչու՞ է ցանկանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ ռեյտինգային ցուցակով:

«Մտա, որ կուսակցությանը ավելի շատ թվեր բերեմ իմ անձի ճանաչողությամբ: Պայքարը մեծ է, աշխատել է պետք: Ես, լինելով ռեյտինգային ցուցակում, ժամանակ կտրամադրեմ ձայներ հավաքելուն: Կուսակցությունը քվեների խնդիր ունի, իսկ հեղինակությունը հնարավորություն ունի ձայներ հավաքելու»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին մարզպետը:

Ռոմիկ Մանուկյանը դժգոհ է նոր ընտրական օրենսգրքի պահանջներից: Նշում է, որ անձերի պայքար է սկսվել՝ կուսակցության գաղափարներն ու ծրագրերը երկրորդ պլան է մղվել:

«Այս ռեյտինգայինի պատճառով կուսակցական ծրագրային պայքարը չի երեւում: Ցանկալի է, որ թիմային աշխատանք լիներ, ոչ թե անձնավորված պայքար: Ես վստահ եմ, որ մեր թիմը կունենա իր հավաքական արժեքը»,-ասում է Մանուկյանը:

Այն հարցին, թե Շիրակում որ ՀՅԴ-ականներն են միմյանց դեմ պայքարում, Մանուկյանը մրցակցության առկայությունը չթաքցրեց, բայց հրաժարվեց անուններ նշելուց:

«ՀՅԴ-ում միմյանց դեմ չենք, այլ մրցակցում ենք, որը լրացուցիչ քվե է բերելու կուսակցությանը»,-ասաց նա:

Նախկին մարզպետից armtimes.com-ը հետաքրքրվեց նաեւ ընտրակաշառքի բաժանման խոսակցություններից: Վերջինս նշեց, որ Դաշնակցությունը փող չունի: Հույսը դրել է գյումրեցու թասիբ-նամուսի վրա:

Նշենք նաեւ, որ Ռոմիկ Մանուկյանը մարզպետ լինելու տարիներին ջանք ու եռանդ չէր խնայում մարզը կուսակցական դարձնելու համար: Նա այդ տարիներին տարաձայնությւոններ ուներ նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Այժմ դեպքերն այնպես են զարգացել, որ նրանք կրկին ինչ-որ բան կիսելու խնդիր ունեն: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը այս ընտրություններում ներկայացնում է Շիրակի մարզի ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակը, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շիրակի մարզում ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում հետեւյալ թեկնածուներն են տեղ գտել.

  1. Ռոմիկ Շավարշի Մանուկյան, ՀՅԴ ԳՄ անդամ
  2. Հակոբ Աղասու Մաթիլյան, ՀՀ ջրօգտագործողների ընկերության կոմիտե, պետի տեղակալ
  3. Մովսես Մանուկի Մանուկյան, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն, վարչության պետ
  4. Արծրունի Ներսեսի Իգիթյան, Ախուրյանի համայնքապետ
  5. Աշոտ Կորյունի Կուրղինյան, Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց ՓԲԸ, գործադիր տնօրեն
  6. Արսեն Ժորայի Պետրոսյան, չի աշխատում
  7. Սուրեն Հայկի Սարգսյան, չի աշխատում
  8. Արմեն Սլավայի Հովհաննիսյան, Աշոցքի Ղ․ Տելեկոմ բաժանորդների սպասարկման վարչության պետ
  9. Արա Համլետի Հարությունյան, Ազատանի բժշկական ամբուլատորիա ՊՈԱԿ, տնօրեն
  10. Շուշանիկ Արշալույսի Հովհաննիսյան, Մարալիկի թիվ 1 միջն դպրոց ՊՈԱԿ, տնօրենի պաշտոնակատար
  11. Աննա Մարատի Գևորգյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու երեխաների տուն, տնօրեն
  12. Արփինե Մկրտչի Նիկողոսյան, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց ՊՈԱԿ, տնօրենի պաշտոնակատար
  13. Լիանա Լյովայի Մարդոյան, ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 42 ավագ դպրոց ՊՈԱԿ, տնօրեն
  14. Խաչատուր Նորիկի Վարագյան, ԳԳՄ Արթիկի տեղամաս, պետ 15. Կառլեն Հակոբի Աբրահամյան, ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական

Նարեկ Կիրակոսյան

Տպել
6759 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել