Կապանում փլուզում է եղել. դպրոցների դասերը դադարեցվել են (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: Նախնական տվյալներով ավերածություններ չկան:

Դպրոցներից եւ մանկապարտեզներից աշակերտները տարհանվել են:

Բնակիչները, որոնք զգացել են ցնցումը, սոցիալական ցանցերում այս թեմայով գրառումներ են կատարում: «Կապանում քիչ առաջ երկու անգամ երկրաշարժ եղավ: Ընդ որում, առաջինը` ուժեղ: Ապահովության համար բոլորս դուրս ենք գալիս տներից»,- գրել է Տիրայր Ղահրամանյանը:

Գեորգի Ավետիսյանն էլ գրել է. «Փառք Աստծո, Սյունիքում ավերածություններ չկան։ Բայց երկրաշարժը հզոր ա եղել: Կապան խոսեցի, ասում են գրքերը սեղաններից, դարակներից թափվեցին»:

Կապանի ավագանու անդամ Նարեկ Բաբայանն Armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, որ երկրաշարժի պահին եղել է աշխատանքի վայրում: «Ժամը 10:15 ի կողմերը զգացվեց ուժեղ ցնցում, որին հետեւեց մի քիչ թեթև հետցնցում ու մենք արագ դուրս եկանք շինությունից դեպի ազատ ու անվտանգ գոտի, ու մոտ 10 րոպեում մեզ հայտնի դարձավ, որ փլուզում տեղի չի ունեցել»,- մանրամասնեց Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով՝ դպրոցներում դադարեցվել են դասերը, կան ձեռնարկություններ, որ աշխատանքներն են դադարեցրել, բայց խուճապ չկա:

Armtimes.com-ը տեղեկացավ նաեւ, որ Կապանի Բարաբաթում թաղամասում փլուզման դեպք է տեղի ունեցել: Թաղամասի թիվ 74 տան սենյակներից մեկի պատի մի հատվածը կիսով չափ քանդվել է: Բարեբախտաբար, տան տերերն այդ սենյակը չեն օգտագործել:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանն էլ իր ֆեյսբուքյան էջի մջոցով տեղեկացրել է, որ իրավիճակը ամբողությամբ վերահսկողության տակ է։ «ԱԻՆ-ի պահանջով՝ ելնելով անվտանգության նորմերից, բոլոր դպրոցներից, բուհերից, պետական և մասնավոր հիմնարկներից մարդիկ շատ կազմակերպված մեկ ժամով դուրս են եկել շենքերից։ Այս պահին արդեն վերադառնում են իրենց ուսմանը/աշխատանքին։ Բոլոր ուժային կառույցները և շտապ օգնության ծառայությունը աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Տեղեկությունն այն մասին, որ կան փլուզված շենքեր չի համապատասխանում իրականությանը։ Մարզպետը ինքն անձամբ այցելել է թիվ 10 միջնակարգ դպրոցը, որի մասին համացանցում տեղեկություն էր տարածվել, թե իբրև փլուզումներ կան և համոզվել, որ շենքը կանգուն է, երեխաներին չի սպառնում ոչ մի վտանգ և իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է»,- գրել է Վազգեն Սաղաթելյանը։

Տպել
13221 դիտում

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը կարող է պատժվել 100-500 հազար դրամ տուգանքով կամ մինչեւ 3 տարվա ազատազրկմամբ

Այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, ես կյանքում պարտքեր չեմ արել. Ռոբերտ Քոչարյան

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են