Եթե լինի հրաման՝ ոչ միայն կորցրած դիրքերը, մի քանի շրջան էլ ավելին կվերցնենք. Ռ. Գասպարյան

27/02/2017 schedule20:35

Արցախյան առաջնագծում վերջին օրերին ստեղծված լարվածությունը շարունակվում է: Այսօր արդեն տարբեր ազատամարտիկներ հայտարարել են առաջնագիծ մեկնելու պատրաստակամության մասին: Արդյո՞ք առաջնագծում կա նրանց անհրաժեշտությունը: Այս մասին զրուցել ենք ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի հետ, որի ղեկավարած գումարտակն այս օրերին առաջնագծում է.

- Պարոն Գասպարյան, ձեր ձեւավորած գումարտակը շարունակո՞ւմ է ծառայությունը: Վերջին օրերի լարվածությամբ պայմանավորված լրացուցիչ խմբի օգնության անհրաժեշտություն կա՞:

-Հենց հիմա իմ գումարտակը գտնվում է Մատաղիսի, Թալիշի դիրքերում, արդեն մոտ 10-15 օր է՝ առաջին գծում հերթապահություն են իրականացնում: Ներկա դրությամբ  նոր ուժերի անհրաժեշտություն չկա: Քանի որ գումարտակը Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր ունի՝ իր հերթապահությունն է իրականացնում սահմանին: Եթե, Աստված չանի, անհրաժեշտություն լինի՝ էլի կամավորներ կհավաքենք, անպայման կկանգնենք մեր երեխաների կողքին:

- Ձեզ ի՞նչ լուրեր են հաղորդվում, իրավիճակն ինչպիսի՞ն է առաջնագծում:

- Լարված, շատ լարված վիճակ է, արկակոծություն, հրետակոծություն:

- Ստեղծված վիճակը շատերը համեմատում են ապրիլի հետ: Դուք տեսնո՞ւմ եք համեմատության եզրեր:

 -Չի կարելի համեմատել: Թեեւ այսօր եւս ամենախոշոր զենքերն են օգտագործում (հրետանի եւ այլն), բայց իրավիճակը համեմատել ապրիլյան դեպքերի հետ, իհարկե ճիշտ չէ: Նրանք կրակում են շատ խոշոր տրամաչափի զենքերից, մենք համապատասխան պատասխան տալիս ենք, լռեցնում ենք: Ապրիլին կարելի է ասել գաղտագողի հարձակվեցին, հիմա պատրաստ վիճակում ենք ու Աստված չանի, եթե հարձակում լինի, մեր ժողովուրդը թող վստահ լինի, Ադրբեջանն էլ թող իմանա, որ մի քանի տարածք անպայման կորցնելու են:

- Ադրբեջանական կո՞ղմը:

- Այո, իհարկե: Ընդ որում նկատի չունեմ մի քանի մանր-մունր դիրքեր, նկատի ունեմ մի քանի շրջան:

- Իսկ հնարավո՞ր է հետ վերադարձնել այն դիրքերը, որ հայկական կողմն է կորցրել ապրիլին:

-Ճիշտ է, որոշակի դիրքեր կորցրեցինք, բայց կարողացանք կասեցնել շատ լուրջ հարձակում: Համոզված եղեք՝ եթե այդքան մեծ ուժերով ու այդպես գաղտագողի հարձակվեին Ռուսաստանի բանակի վրա՝ տասնյակ կիլոմետրերով առաջ կգնային մինչեւ ռուսները հասցնեին կասեցնել (եթե կարողանային կասեցնել): Բայց փառք մեր բանակին, զինվորին, որ հենց տեղում, դիրքերում կարողացան կասեցնել: Դա այդ պատերազմի համար լուրջ կորուստ չէր: Ճիշտ է՝ մեր հանրապետության համար կորուստ է, բայց նման պատերազմ կանխելու համար դա կորուստ չէր: Ինչ վերաբերում է կորցրած տարածքը հետ վերադարձնելուն՝ ես նման ինֆորմացիա չունեմ, որ նման հրահանգ կա: Եթե կլինի հրաման՝ առանց խնդրի մենք կկարողանանք ոչ միայն կորցրած դիրքերը հետ բերել, այլ մի քանի շրջան ավելին վերցնել:

- Այսինքն հիմա այդ առումով ավելի պատրաստ ենք, քան ապրիլին:

- Միանշանակ, հիմա շատ լուրջ ենք պատրաստ: Համոզված եղեք, դուք էլ մեր ժողովրդին հույս, հավատ ներշնչեք, որ խնդիր չունենք մենք: Իհարկե պատերազմը զոհեր է պահանջում, բնական է, կլինեն, բայց շատ քիչ քանակությամբ: Հիմա շատ ավելի արդյունավետորեն կկարողանանք խնդիրը լուծել:

- Առաջիկա օրերին, ըստ ձեզ՝ սպասվո՞ւմ է ավելի լայնածավալ պատերազմական գործողություն:

- Մենք նման ծրագիր չունենք, մեր բանակը նման խնդիր չունի իր առջեւ դրած, բայց Ադրբեջանից ամեն վայրկյան սպասելի է: Նրանք միշտ ուզում ու փորձում են: Թշնամին նենգ է, ամեն պահի հնարավոր է հարձակում:

Հիշեցնենք, որ արցախյան առաջնագծում հակառակորդի ակտիվության վերաբերյալ կանխատեսումները վերջին օրերին սկսել են իրականանալ. փետրվարի 24-ին Արցախի ՊՆ-ն հայտարարեց, որ առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից եւ  Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ընդ որում, ըստ հաղորդագրության, թիրախավորվել էին ոչ միայն մարտական հենակետերը, այլեւ Թալիշ բնակավայրը:

Այս լարվածությունը շարունակվեց եւ գագաթնակետին հասավ փետրվարի 25-ին. Ադրբեջանը փորձեց Մարտունու եւ Ակնայի ուղղություններով ձեռնարկել հարձակման փորձ: Հայտարարվեց, որ ՊԲ առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր եւ վիրավորներ, մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում:

Տեղի ունեցածից 2 օր անց՝ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակեց փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհերի անունները՝ հայտարարելով, որ դիակների տարհանման գործընթացին խոչընդոտում է արցախյան կողմը՝ նոր պահանջներ առաջ քաշելով:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը: Թե ինչ պայմանավորվածության մասին էր խոսքը՝ Արցախը չհրապարակեց՝ պնդելով, որ դա գաղտնի տեղեկություն է: Ժամեր առաջ, սակայն, հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինվորների դիերը չեզոք գոտուց տարհանվել են:

«Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը», - ասված էր Արցախի ՊՆ-ի հաղորդագրությունում:

Տպել
23588 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին