Մեր մարզում ուրիշ մարզադաշտ չկա, ստիպված ենք խաղալ Երեւանում. «Գանձասարի» գլխավոր մենեջեր

27/02/2017 schedule16:54

«Գանձասար-Կապանը» նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա 2016-17 մրցաշրջանի 2-րդ հատվածում տնային հանդիպումները Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցակցնելու իրավունք ստանալու համար: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Կապանի «Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտը, որում մինչեւ այս թիմը հանդես էր գալիս, որակազրկվել է, քանի որ չի համապատասխանում ՀՖՖ Արտոնագրման բաժնի սահմանած չափանիշներին: Ըստ ՀՖՖ հայտարարության՝ մարզադաշտի տրիբունաները, խոտածածկը, հանդերձարանները եւ սանհանգույցը գտնվում են անմխիթար վիճակում: Armtimes.com-ի հետ զրույցում «Գանձասար-Կապանի» գլխավոր մենեջեր Վահան Դանիելյանն ընդգծեց, որ ակումբը մեղավոր չէ տեղի ունեցածի մեջ, քանի որ մարզադաշտն իրենցը չէ. այն ընդամենը վարձակալվում է:

««Գանձասար-Կապան» ակումբն արդեն երկար տարիներ հանդես է գալիս «Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտում՝ վարձակալական հիմունքներով. այն ակումբի սեփականությունը չէ: Մենք սեփական մարզադաշտ չունենք: Արտոնագրման բաժինը մի քանի անգամ ստուգումներ արեց, վերապահումներով ընդունել էր մարզադաշտը, ու ժամանակ էր տրվել, որ թերությունները վերացվեն, բայց մարզադաշտի ղեկավարությունը ոչինչ չարեց, ու հանգեց նրան, որ որակազրկեցին: Հիմա ի՞նչ պետք է անենք: Մեր մարզում ուրիշ մարզադաշտ չկա, ստիպված ենք խաղալ Երեւանում»,- ասաց նա՝ հաստատելով առկա թերությունների վերաբերյալ ՀՖՖ հայտարարությունը:

«Գանձասար-Կապան» ակումբը փորձել է վերանորոգման հետ կապված համաձայնության գալ մարզադաշտի սեփականատերերի հետ: Ակումբի ղեկավարները նշել են, որ պատրաստ են եւ ի զորու են ժամանակակից չափանիշներին համապատասխանող վիճակի բերել մարզադաշտը, սակայն սեփականատերերն ընդառաջ չեն գնացել առաջարկներին:

«Բազմաթիվ անգամներ ակումբի ղեկավարությունը խոսել է մարզադաշտի սեփականատերերի հետ, ոչ ոք պատրաստ չէր ներդրումներ անել: Մենք քանի անգամ ասել ենք՝ ֆեդերացիան մեզ նամակներ է ուղարկում, որ սա պետք է բարելավվի, նա պետք է բարելավվի: Մենք մեր կողմից ժամանակին փոխեցինք դարպասները, որոնք այնտեղ էին դեռ մարզադաշտի հիմնադրման ժամանակներից, էլեկտրոնային լուսատախտակներ դրեցինք.... «Գանձասար-Կապան» ակումբի ղեկավարությունը պատրաստ է ցանկացած կառուցողական առաջարկով աշխատել, բայց եթե դա լինի փոխադարձ ու փոխշահավետ: Մեր ղեկավարությունը բազմիցս է ասել, որ պատրաստ է ներդրումներ անել եւ մարզադաշտը բերել նորմալ ժամանակակից տեսքի: Ակումբն ի զորու է անելու այդ»,- ասաց նա:

Հայ ֆուտբոլասերներին հայտնի է, որ «Գանձասար-Կապանը» շատ ամուր էր հատկապես սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումներում: Մրցակիցները խաղադաշտ էին դուրս գալիս երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ անցնելուց հետո, բացի այդ՝ «Գանձասարին» մեծ աջակցություն էին ցույց տալիս տեղի երկրպագուները: Ամեն խաղի ընթացքում, ըստ Վահան Դանիելյանի, մարզդաշտում ֆուտբոլասերների քանակը երբեմն հասնում էր 2000-2500-ի: Երեւանում առաջնության եւ Գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ երկրպագուների թիվը շատ ավելի քիչ է լինում, ընդ որում՝ ներկաների մի մասը մարզադաշտերի աշխատակիցներ են, ֆուտբոլիստների բարեկամները, մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստները՝ իրենց ծնողների հետ:

«Մեզ համար շատ վատ է, քանի որ մեր դաշտում մենք մրցակիցների նկատմամբ առավելություն էինք ունենում: Երկրպագուների լավ աջակցություն ունեինք: Խաղերի ժամանակ եղել է 2000, 2500 հոգի, վերջերս 800, 1000 հոգի գալիս էին: Հիմա մենք բնական է՝ երկրպագուների այդ կարգի աջակցություն չենք ունենա: Մարզային ֆուտբոլի համար սա շատ վատ է»,- ասաց Վահան Դանիելյանը:

Այս շրջանում «Գանձասար‐Կապանը» պատրաստվում է մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկին: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17 տուրերից հետո «Գանձասարը» 27 միավորով ընթանում է 4‐րդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունի նաեւ «Փյունիկը», որը կապանցիներին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով ﴾3‐ րդ տեղում է﴿: 2‐րդ տեղում ընթացող երկրի գործող չեմպիոն «Ալաշկերտին» «Գանձասարը» զիջում է 3, իսկ միանձնյա առաջատար «Շիրակին» 7 միավորով: Հայաստանի գավաթի խաղարկությունում կապանցիները դուրս են եկել կիսաեզրափակիչ, որի շրջանակներում ուժերը չափելու են «Շիրակի» հետ:

Տպել
1939 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ