Այս տարվա ձմեռը զգալի վնասներ է հասցրել քաղաքային տնտեսությանը․ Տարոն Մարգարյան

27/02/2017 schedule16:00

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը զեկուցել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների` աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համատեղ շարունակվում են հեռացվել բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակները: Ընթացիկ աշխատանքների իրականացմանը զուգահեռ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կազմակերպել նաև ներքին շաբաթօրյակներ:

«Ակնհայտ է, որ այս տարվա ձմռան հետևանքները զգալի վնասներ են հասցրել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների, որոնց իրական չափն ավելի հստակ կլինի ձնհալից հետո: Օդերևութաբաններն էլ են նշում, որ վերջին 100 տարում մայրաքաղաքում այսպիսի եղանակային պայմաններ չեն գրանցվել: Միայն այն, որ նախորդ տարիների համեմատ այս տարի 5 անգամ ավելի աղի և ավազի խառնուրդ է օգտագործվել փողոցների, մայթերի և բակային տարածքների մշակման համար, ևս փաստում է այդ մասին:

Եվ ակնհայտ է, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ մենք մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացնենք պատճառված վնասների վերացման ուղղությամբ: Արդեն այսօրվանից նախաձեռնեք ներքին աշխատանքներ, գույքագրեք խնդիրները՝ նախևառաջ մայրաքաղաքի գլխավոր փողոցների արտաքին տեսքի կարգավորման ուղղությամբ: Մեր բոլոր ծառայություները պետք է աշխատեն արտակարգ ռեժիմով՝ հնարավորին վերացնելով նկատված թերություններն ու ապահովելով կենսապահովման ոլորտի անխափան աշխատանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանն ու 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նաև պարբերաբար իրազեկել ու հիշեցնել տնտեսվարողներին պայմանագրային իրենց պարտավորությունների մասին, համաձայն որոնց նրանք պետք է ապահովեն իրենց սեփականությունը հանդիսացող կամ վարձակալած օբյեկտների հարակից տարածքների մաքրման, ինչպես նաև շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

«Որոշ սեփականատերեր տեղյակ չեն հատկապես այն մասին, որ օբյեկտների տանիքներից սառցալեզվակների հեռացման աշխատանքները ևս իրենց պարտավորությունների շրջանակում են: Հետևաբար, վերահսկողությանը զուգահեռ շարունակեք նաև իրազեկել նրանց իրենց պարտավորությունների մասին: Սեփական սեկտորի մեր համաքաղաքացիներին ևս իրազեկեք, որ իրենց տների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացումն իրենց պարտականությունն է: Անհրաժեշտության դեպքում, անշուշտ, ցուցաբերեք համապատասխան աջակցությունը, բայց անպայման իրազեկեք, որ դա իրենց պարտականությունն է, ոչ թե վարչական շրջանի կամ Երևանի քաղաքապետարանի: Շարունակեք նաև ակտիվ համագործակցությունն ԱԻՆ-ի հետ և այս հարցը հատկապես առաջիկա օրերին պահեք հսկողության ներքո», - ընդգծել է քաղաքապետը:

Տպել
1482 դիտում

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան