Երևան
16 °C
«Երեւանի ցածրադիր հատվածներում արդեն մի քանի օր հաստատված մառախուղը անոմալիա է». մեզ հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ արձանագրելով, որ մառախուղը դեռ ցրվելու միտք չունի:
«Գիտականորեն բացահայտված է այսպիսի մառախուղի առաջացման պատճառը, բայց մենք նախադեպը չենք ունեցել. փետրվարին մառախուղը առավոտյան լինում էր, հետո ցրվում: Սա աննախադեպ է, որ փետրվարի վերջին տասնօրյակում մառախուղը նստի ու փակի ջերմության մուտքը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին 100 տարվա ընթացքում նման բան չի եղել փետրվարի վերջին»,- նկատեց օդերեւութաբանը՝ շարունակելով.
«Սրա պատճառը կարող է Արարատյան դաշտի ձնածածկույթը լինել: Ձյան ծածկի առկայությամբ պայմանավորված երկրի մակերեւույթը չի տաքանում, հետեւաբար ավելի սառն է լինում, քան ներխուժող օդը: Երկու տարբեր օդային հոսանքներ շփվում են իրար հետ, տաքը խտանում է ու մառախուղի ձեւով արտահայտվում: Եթե ձյունը չլիներ, այսպես չէր լինի»:
- Պարոն Սուրենյան, այս պահին դժվա՞ր է ասել, թե երբ կցրվի մառախուղը:
- Այս պահին ոչ մի դրական կանխատեսում այդ մասով չկա: Տաք օդի ներհոսքը շարունակվում է, բայց այդ օդը վերեւով անցնում է, ներքեւ չի իջնում: Դրա հետեւանքով Երեւանի ցածրադիր հատվածում ջերմաստիճանն ավելի ցածր է (-3), քան հանրապետության ամենացուրտ հատվածում՝ Աշոցքում (+1): Լեռնային մարզերում եւս ջերմաստիճանն այս պահին մի քանի անգամ ավելի բարձր է, քան Արարատյան դաշտում եւ Երեւանում:
- Առաջիկա օրերին տեղումներ սպասվո՞ւմ են:
- Մինչեւ մարտի 3-ը առանց տեղումների եղանակը կպահպանվի, մարտի 3-ից հարավ-արեւմուտքից տաք ցիկլոն կներթափանցի հանրապետության տարածք: Թույլ տեղումներ են սպասվում, ջերմաստիճանը մարզերում ամպամածության հետեւանքով փոքր ինչ կնվազի, իսկ Երեւանում կմնա անփոփոխ, եթե մինչ այդ մառախուղը ցրված չլինի:
- Հնարավո՞ր է ձյան տեղումների հետեւանքով մառախուղը ցրվի:
- Եթե ուժեղ լիներ սպասվող հոսանքը՝ միգուցե, բայց շատ թույլ է:
Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջեւանում եւ Կապանում +17, լեռնային մարզերում 0…+5, Աշոցքում՝ +1, Երեւանի բարձրադիր գոտում՝ մինչև +5 աստիճանի:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ