Փակ սենյակի գաղտնիքը. գեներալը չկարողացավ բացել դռնակը

25/02/2017 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 27-ի համարում

Երեկ, մեր թերթում տպագրված «ՊՆ-ն գաղտնալսումներ է անում» հրապարակման մեջ, «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը եւ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը Պնախարար Սերժ Սարգսյանին մեղադրել էին ՀՀ մարզատեխնիկական ընկերության շենքում տեղադրված սարքավորումների միջոցով քաղաքական գործիչների հեռախոսազրույցները գաղտնալսելու մեջ: Արձագանքելով այս հրապարակմանը՝ մարզատեխնիկական ընկերության նախագահ, գեներալ- լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը զանգահարել է Ալեքսան Կարապետյանին եւ փորձել հերքել նրա կողմից կատարված պնդումները: Նկատի ունենալով այս փաստը՝ երեկ մենք նույնպես հանդիպեցինք պարոն Տեր-Թադեւոսյանին, պարզելու, թե հատկապես ինչ հիմքով է նա հերքում գաղտնալսման մասին մեղադրանքը:

Մեր հանդիպման սկզբում Տեր-Թադեւոսյանը սկսեց սպառնալ, որ դատի է տալու մեր թերթին եւ Արտաշես Գեղամյանին՝ իրեն սրիկա անվանելու համար (չնայած Արտաշես Գեղամյանը խորհուրդ էր տվել Սերժ Սարգսյանին՝ պարզել, թե որ սրիկան է գաղտնալսում իրենց հեռախոսազրույցները): Մարզատեխնիկական ընկերության ղեկավարը իր մոտ կանչեց ընկերության իրավաբանին եւ հրահանգեց համապատասխան հայցադիմում կազմել: Այնուհետեւ, փոքր-ինչ հանդարտվելով, առաջարկեց մտնել մեր թերթում նշված երկու փակ սենյակները, որտեղ, ըստ Ալեքսան Կարապետյանի, տեղադրված են գաղտնալսող սարքավորումները:

Տեր-Թադեւոսյանը հայտարարեց, որ այդ սենյակները ինքը վարձակալությամբ տրամադրել է «Ինտերտելեկոմ» կազմակերպությանը, որը ինտերնետային կապի պրովայդեր է եւ միաժամանակ զբաղվում է ինտերնետ հեռախոսակապով: Կարելի էր կարծել, որ դրանից հետո պարոն Թադեւոսյանը պետք է հայտարարեր, թե քանի որ այդ տարածքը ինքը վարձակալությամբ տրամադրել է այլ կազմակերպության, ուրեմն՝ տեղյակ չէ, թե այնտեղ ինչ է կատարվում, եւ գաղտնալսման փաստը հաստատել կամ հերքելու խնդիրը հենց «Ինտերտելեկոմինն» է եւ ոչ թե մարզատեխնիկական ընկերությանը: Սակայն պարոն Տեր-Թադեւոսյանը տանտիրոջ իրավունքով կարգադրեց, որ բացվի փակ սենյակի դուռը, որտեղ գտնվում են ինչ-որ սարքավորումներ:

Մեր զրուցակիցը պնդում էր, որ ցանկացած մասնագետ, այդ սարքավորումներին նայելով, կհասկանա, որ դրանցով հնարավոր չէ գաղտնալսում իրականացնել: Սակայն այդ սենյակի դուռը այդպես էլ հնարավոր չեղավ բացել, որովհետեւ, նախ, պարզվեց, որ բանալին աշխատակիցներից մեկի մոտ է, որը բացակայում է, իսկ երբ հիշյալ աշխատակիցը եկավ, պարզվեց՝ բանալին նրա մոտ չէ: Սակայն մեր զրույցի հիմնական արդյունքն այն էր, որ Արկադի Տեր-Թադեւոսյանն ընդունեց, որ Արտաշես Գեղամյանի եւ Ալեքսան Կարապետյանի հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս հեռախոսի վրա ֆիքսվել են մարզատեխնիկական ընկերությանը պատկանող հեռախոսահամարները: «Այդ համարները մենք նույնպես տվել ենք «Ինտերտելեկոմին» որի դիմաց ես անվճար զանգահարելու հնարավորություն ունեմ»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:

Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչու երբ Արտաշես Գեղամյանը Վիեննայից զանգահարում է Երեւան՝ Ալեքսան Կարապետյանին, վերջինիս հեռախոսի վրա ֆիքսվում է ոչ թե Արտաշես Գեղամյանի, այլ «Ինտերտելեկոմի» հեռախոսահամարները: Այս կազմակերպության փոխտնօրեն Արթուրը մեզ բացատրում է, որ պատճառը կարող է լինել այն, որ Արտաշես Գեղամյանը Վիեննայից զանգահարել է ոչ թե իր հեռախոսահամարով, այլ այնտեղից գնված ինտերնետային հեռախոսաքարտով: «Այդ դեպքում ավստրիական ինտերնետ պրովայդերը միանում է մեզ հետ եւ մեր միջոցով Ալեքսան Կարապետյանի հեռախոսին, որի պատճառով էլ վերջինիս հեռախոսի վրա ֆիքսվում է մեր հեռախոսահամարը»,-բացատրում է «Ինտերտելեկոմի» փոխտնօրենը:

Հենց Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ «Ինտերտելեկոմի» ողջ անձնակազմի ներկայությամբ մենք զանգահարեցինք պարոն Գեղամյանին, որը միանշանակ հայտարարեց, որ երբեւէ ոչ մի քարտ չի գնել եւ զանգահարել է բացառապես ռոումինգ արված իր բջջային հեռախոսով: Ի դեպ, մեր ներկայությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արկադի Տեր-Թադեւոսյանը Արտաշես Գեղամյանի հետ խոսում էր հարգալից տոնով եւ անգամ չակնարկեց, որ պատրաստվում է նրան դատի տալ: Գեներալը պնդում էր միայն, որ իր բարոյական նկարագիրը իրեն թույլ չի տա զբաղվել գաղտնալսմամբ: «Ես նույնպես խորը հարգանք եմ տածում աֆղանական եւ ղարաբաղյան պատերազմների հերոս գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի նկատմամբ եւ որեւէ առիթ չունեմ չհավատալու նրան: Եթե նա վստահեցնում է, որ կապ չունի գաղտնալսման հետ, ապա մնում է կարծել, որ դա արվում է առանց նրա գիտության»,-պարզաբանեց Արտաշես Գեղամյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2245 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան