Սահմանադրությունը էլի՞ կփոխվի. Հարցազրույց Արմեն Ռուստամյանի հետ

25/02/2017 schedule12:01

 

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

- Պարոն Ռուստամյան, ձեր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից պարբերաբար շեշտում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի  վիճակը ծանր է, քանի որ իշխանական էլեկտորատն իրենց է ընտրելու, ընդդիմադիրը՝ ընդդիմությանը: Միջանկյալ ընտրազանգված չկա, ՀՅԴ-ին ո՞վ է ընտրելու:

- Նման հարց բարձրացողները հավանաբար տեղյակ չեն, որ ՀՅԴ-ն ունի կայուն էլեկտորատ: Անգամ 1995թ. երբ ՀՅԴ-ի գործունեությունն արգելված էր, մենք ներկայացված ենք եղել ԱԺ-ում եւ ունեցել ենք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: Ով քաղաքագիտությունից մի փոքր հասկանում է, գիտի, որ գաղափարական քաղաքական ուժերին հատուկ է թեկուզ համեստ, բայց կայուն էլեկտորատը: Եթե ուզում են իրական կուսակցությունը մյուսից տարբերել, պետք է դիտարկել, թե դու անդամների ինչպիսի թիվ ես ներկայացնում եւ դրա համեմատ որքան ձայն ստանում: Մենք տարբեր ժամանակ ունեցել ենք ենք 5-7 հազար անդամ, բայց ձեռք ենք բերել 12-13 անգամ ավելի շատ ձայներ: Իսկ կան կուսակցություններ, որոնք 400 հազար անդամի մասին են խոսել, բայց կեսն են բերել:

- 2012թ. ԱԺ ընտրություններին ՀՅԴ-ն որպես ընդդիմություն է մասնակցել, բայց ընդամենը նվազագույն շեմն է հաղթահարել, հիմա արդեն իշխանության մաս կազմող ուժ եք: Դա չի՞ նվազեցնի ձեր ընտրողների քանակը:

- Դա միանշանակ չէ, մենք դրանից առաջ երկու անգամ եղել ենք իշխանության մաս կազմող ուժ եւ ավելի շատ ձայներ ենք ստացել:

- Այն ժամանակ էլ ասում էին, թե Ռոբերտ Քոչարյանն է օգնել, որ ավելի շատ ձայներ ստանաք:

- Այո, Ռ. Քոչարյանի օրոք է եղել, եւ եղել է մեր էլեկտորատը՝ գումարած մի փոքր ավելի կամ պակաս ձայներ: Երբ իշխանության մեջ չես, ունես «առավելություն», որ որեւէ բանի համար պատասխանատու չես, կարող ես դժգոհել, եւ արդարացի դժգոհություն էլ կա: Բայց կարող են այդ դժգոհության թիրախը դարձնել ուրիշին եւ դիվիդենտներ շահել, թե ես գամ, դժգոհությունը կվերացնեմ: Սա է անում ընդդիմությունը: Բայց այդ ասողների մի մասն արդեն եղել են ու լավ չի եղել: Մյուս մասն էլ, որոնք երբեք իշխանության չեն եղել, այդպես են խոսում, որ մարդկանց հավատն օգտագործեն: Ասում են՝ մենք մաքուր ենք եւ կաշառակերության դեմ կպայքարենք: Մենք էլ ասում ենք, եղբայր, բայց ձեզ կաշառք առաջարկե՞լ են, որ դուք էլ չեք վերցրել: Իսկ մենք ի՞նչ երաշխիք ունենանք, որ իշխանության գալու դեպքում մյուսների նման դուք էլ կաշառք չեք վերցնի: Դրա համար էլ, մենք ասում ենք՝ եթե համակարգը չփոխենք, որ պաշտոնական դիրքը չարաշահողը զգա, որ իր ձեռքը բռնող մեխանիզմ կա, չարաշահելու է: Ես պատրանքներ չունեմ, որ ոտքերն ամպոտ հրեշտակներ կան, որոնք նախ ուրիշների, հետո նոր իրենց մասին են մտածելու: Ոչ, համակարգն է ստիպելու, որ դու նախ մտածես պետության, հասարակության շահերի մասին: Մենք դրա համար ենք գնացել այս համակարգային փոփոխությանը: Եվ վստահ ենք, որ այս ընտրություններով, ուզենք, թե չուզենք՝ նոր որակի Հայաստան ենք ունենալու, որովհետեւ այլեւս չենք ունենալու մի վիճակ, երբ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: 5 տոկոս ստացողն ԱԺ-ում ավելի արժանապատիվ տեղ է ունենալու: Իսկ հաղթողն էլ նախկին անսահմանափակ լիազորությունները չի ունենալու, ինչն ունի գործող նախագահը: Հետո պարզվելու է, որ հակակշռման, վերահսկման տակ են լինելու:

-  Դուք ասում եք՝ համակարգ ստեղծեցինք, բայց կա նաեւ հակադիր կարծիքը, որ ՀՀԿ-ն Սահմանադրությունը փոխեց, որ նորից իշխանությունն իր ձեռքում պահի: Որ, ասենք, Ռ. Քոչարյանն իշխանության գալու համար ստիպված լինի կուսակցական հենք ստեղծի եւ բացահայտ գործի:

- Դա ասողներն այս համակարգի նշանակությունը լավ չեն պատկերացնում: Մենք 1991-1995թթ. ունեցել ենք նման վիճակ, երբ կար Գերագույն խորհուրդ, եւ ՀՀՇ-ն մեծամասնություն էր: Բայց հետո ինչո՞ւ գնացին նախագահական համակարգին: Այն պատճառով, որ այդ նույն մեծամասնությունը խնդիրներ էր ստեղծում վարչախմբի նեղ շրջանակի համար, որովհետեւ վարչապետն ամեն անգամ պիտի ԱԺ հաշվետվության գար, իր կադրերի համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը եւ այսպես շարունակ: Այսօր նախագահն ունի հսկայական լիազորություն եւ ԱԺ-ի առաջ զրո պատասխանատվություն, նրա՝ իմպիչմենտի ձեւական պրոցեդուրան ՀՀ-ում չի աշխատում: Պատգամավորները կախված են Բաղրամյան 26-ից: Հիմա տեղերը փոխվում են, եւ վարչապետը 6 ամիսը մեկ հայտնվելու է անվստահության ենթարկվելու վտանգի առաջ: Մի անգամ տեսե՞լ եք, որ նախագահն ԱԺ գա: Արմատականներն անընդհատ նախագահի հրաժարական են պահանջել: Իսկ մենք հարցնում ենք՝ եթե երեք նախագահներն էլ վատ են եղել, այս համակարգում ինչու պիտի չորրորդը լավ լինի: Մենք ուզում ենք այս համակարգի ներդրումն անշրջելի դարձնել:

- Կիսանախագահական կամ նախագահական համակարգին վերադառնալու վտա՞նգ եք տեսնում:

- Այո, Թուրքիայում ի՞նչ է կատարվում: Էրդողանը եկել՝ ուսումնասիրել եւ տեսել է, որ ինքն ամբողջական լիազորություններ չունի: Եվ պատճառը Սահմանադրությունն է: Հիմա ետ է գնում նախագահական համակարգին՝ ապրիլին հանրաքվեի է դրվելու նոր Սահմանադրությունը: Այստեղ էլ կարող են լինել մարդիկ, որոնք կուզեն դիկտատոր լինել ու ամբողջական իշխանություն ունենալ: Եվ նորից կփորձեն Սահմանադրությունը փոխել: Անգամ այստեղ ուժերի մեջ հանցավոր համագործակցություն կարող է առաջանալ: Եվ ես չեմ բացառում, որ կլինեն օլիգարխիկ զանազան շրջանակներ, որոնք սովոր են նման կառավարմանը, նոր կառավարումն իրենց համար խորթ կլինի, ու նրանք ամեն ինչ կանեն, որ վերականգնեն հին կարգերը: Պարզապես հին կարգերից իրենց դժգոհությունն այն էր, որ իրենք չէին թագավորը, թագավորն ուրիշ էր: Մենք պետք է անշրջելի դարձնենք այս գործընթացը:

- Բայց այս ընտրություններին չեն վերանալու ընտրակեղծիքները: Հատկապես ընտրակաշառքի մեխանիզմը նոր թափ է ստանում:

- Այո, հատկապես կաշառքն ամենամեծ դերն է խաղալու, կաշառքի թիվն էլ մեծանալու է: Այսօր նաեւ ընտրողն է դրան սովորել, դրա համար է շատ դժվար ընտրակաշառքի դեմ պայքարելը: Երկրորդ խնդիրը ռեյտինգային ընտրակարգն է, սա դասական համամասնականից շեղվում է: Այս երկու գործոնների արդյունքում ընտրությունների քաղաքական բաղադրիչը նվազելու է: Մենք գտնում ենք, որ ռեյտինգը պետք է լինի համապետական, թե չէ դու համապետական մարմնի անդամ ես ընտրում, բայց նրան օժտում ես լոկալ մանդատով: Թեկնածուին ՀՀ ողջ ժողովուրդը պետք է ընտրի եւ ոչ թե նրա թաղի, նրա տարածքի մարդիկ: Կարծում եմ, մենք հետագայում պետք է հրաժարվենք ռեյտինգայինից: Բայց դա կոմպրոմիսն էր, որին մենք գնացինք, որպեսզի մյուս հարցերն էլ ընդունվեն: Համապետականի դեպքում մարդը երկար կմտածի՝ առաջադրվի, թե ոչ: Նա կարող է իր տարածքում ձայներ ունենալ, բայց նրանցից քչերը ողջ հանրապետությունում ձայն կունենան: Ամբողջ երկրում Ճանաչում ունեցող մարդը պետք է առաջադրվի:

Տպել
2887 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում