Ֆուտզալ. Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Հայաստանի հետ խաղին

24/02/2017 schedule20:37

Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնություն, որին մասնակցել են 10 երկրներ՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունը՝ «Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականի կազմով, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:

Հայկական հավաքականն ընդգրկված է եղել Ա խմբում, ուր մեր մրցակիցներն են եղել Թուրքիայի, Հունգարիայի, Ճապոնիայի և Իրանի սիրողական ֆուտզալի հավաքականները:

«Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականը հաջող ելույթներ է ունեցել՝ գրանցելով 2 վստահ հաղթանակ Թուրքիայի (10-2) և Ճապոնիայի (3-2), ոչ-ոքի Իրանի (4-4) և 1 պարտություն Հունգարիայի (1-4) հավաքականների հետ խաղերում:

Ամփոփելով հայկական կողմի մասնակցությունը սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում՝ «Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Նահապետյանը զրուցել է fbl-ի պաշտոնական կայքի հետ.

«Քանի որ առաջին անգամ էինք մասնակցում սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությանը, ելնելով արդյունքներից կարող եմ ասել , որ մեր ելույթները գնահատում եմ շատ լավ: Հանդիպումների մեկնարկը հաջող դասավորվեց մեզ համար: Մեր տղաները կարողացան հավասար պայքար մղել և ոչ-ոքի խաղալ խմբի ֆավորիտ Իրանի հավաքականի դեմ:

Համոզված եմ, որ կարող էինք հաղթել, ունեինք պահեր, որ չստացվեց ճիշտ օգտագործել, իսկ մրցակցին ոչնչով չէինք զիջում: «Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականը գրանցեց երկու հաղթանակ, 1 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն:

Ինչ վերաբերում է Հունգարիայից կրած պարտությանը՝ թող չհնչի որպես արդարացում, բայց մեզ հիմնականում չբավարարեց ուժերը վերականգնելու պրոցեսը, քանի որ, ինչպես տեղյակ եք, մենք մեկ օրվա ընթացքում երկուական հանդիպումներ էինք անցկացնում: Խաղի ընթացքը ևս այնքան հաջող չդասավորվեց մեզ համար՝ եղան շատ տուգանայիններ, դեղին քարտեր, մեկ կարմիր քարտ , տղաները սկսեցին շտապողականություն ցուցաբերել և այլն:

Ինչպես գիտենք, խմբային փուլն ավարտելուց հետո պետք է տեղի ունենար Հայաստան-Ադրբեջան հանդիպումը 5-6-րդ տեղերի համար, բայց Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց խաղին մասնակցելուց: Մենք ի սկզբանե ղեկավարությանը տեղեկացրել էինք, որ խաղին պատրաստ ենք և ամբողջովին տրամադրված սպասել ենք մինչ այն պահը, երբ մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կողմը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է մասնակցել խաղին»,-ասել է Արթուր Նահապետյանը:

Տպել
3276 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար