Լավատեսության բում. Նախընտրական ցուցանիշների վերադարձ

Մեր կառավարության անդամներից լավատեսությունը ուղղակի հորդում է: Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ցնցող կանխատեսումներ արեցին մեր տնտեսության ապագայի վերաբերյալ:

«Մեր կանխատեսումն այն է, որ այս տարվա վերջին արդյունաբերության 6-7 տոկոս աճ մենք ձեզ հետ միասին կարձանագրենք: Ես ուզում եմ խոսել այն թվերի մասին, որ մենք առնվազն կարձանագրենք: Միջինում առնվազն 20-30 տոկոս արտահանման աճ մենք կարձանագրենք: Ընդհանուր տնտեսական աճի կանխատեսումը դեռ վաղ է անելը, առնվազն այն 3.2 տոկոսը որ մենք դրել ենք պետական բյուջեի հիմքում, դա կապահովվի...»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սուրեն Կարայանը:

Առնվազն նույն լավատեսությամբ խոսեց նաեւ Վարդան Արամյանը. «Մենք ասել ենք, որ առնվազն 3.2 տոկոս տնտեսական աճը մենք ապահովելու ենք: Առաջին ամսվա տվյալները փաստում է, որ մենք ունեցել ենք 6.5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, եւ ես կարծում եմ, որ այդ 3.2 տոկոսը հաղթահարելի է:  Մենք ավելի շատ հավատում ենք, որ 3.2 տոկոսից բարձր է լինելու: Եթե իհարկե արտաքին աշխարհում այլ ցնցումներ տեղի չունենան, մենք մի քիչ ավելի բարձր աճ կունենանք»,- կանխատեսեց ֆինանսների նախարարը:

Ինչի՞ հաշվին է այս լավատեսությունը: Նախ նշենք, որ անցած տարի էլ հունվարին գրեթե այսպիսի փայլուն ցուցանիշներ էր գրանցում ազգային վիճակագրական ծառայությունը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.5 տոկոս էր, արդյունաբերության աճը`14.5 տոկոս, նույնիսկ շինարարությունն էր աճել 5 տոկոսով: Արտահանման ծավալը աճել էր 11 տոկոսով: Բայց տարվա վերջին ԱՎԾ-ն մի կերպ դզել-փչելով նկարեց 0.5 տնտեսական ակտիվության ցուցանիշի խղճուկ՝ 0.5 տոկոս աճ: Այնպես որ, հունվարի ցուցանիշները դեռ ոչինչ չեն նշանակում: Ուշագրավ է, որ երբ մեկ ամսվա կտրվածքով ԱՎԾ-ն վատ ցուցանիշներ է հրապարակում, պետական պաշտոնյաները լրագրողներին ասում են՝ կոռեկտ չէ մեկ ամսվա ցուցանիշների հիման վրա հոռետեսական վերլուծություններ անել: Հիմա հենց պետական պաշտոնյաներն են հակառակն անում` լավ  ցուցանիշների հիման վրա լավատեսական կանխատեսումներ են անում:

Ուրիշ է՞լ ինչն է լավատեսության հիմք տալիս կառավարության անդամներին: Երեկ կառավարությունը 8 ընկերությունների համար հարկային արտոնություններ սահմանեց: Այդ ընկերությունները որոշել են ներդրումներ անել, նյութեր եւ սարքավորումներ են ներկրելու, եւ կառավարությունը երեք տարով հետաձգեց այդ սարքավորումների համար սահմանին վճարվելիք ԱԱՀ մուծելու պարտականությունը:

Թե՛ ֆինանսների նախարարը, եւ թե՛ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը այս փաստը բերեցին որպես հիմնավորում: «Դա ոչ այլ ինչ է, քան պետբյուջեի եկամուտների զիջում տնտեսվարողներին, որպեսզի տնտեսվարողները ավելի թեթեւացված լինեն իրենց կանխիկ հոսքերում եւ կարողանան իրենց ներդրումային ծրագրերը իրականացնեն»,- ասաց Վարդան Արամյանը: Սուրեն Կարայանն էլ ասաց, թե նախընտրական իրավիճակը խոչընդոտ չէ մեր ներդրողների համար: «Մենք ներդումային ակտիվություն ենք նկատում»,-ասաց Կարայանը: Իսկ լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք ներդրումային բում ակնկալել, Կարայանը մի թեթեւ ժպիտը դեմքին հայտարարեց` «Արդեն սկսվել է»:

Այդ «ներդրումային բումը» ավետող վերը նշված 8 ծրագրերի ամբողջ ծավալը ընդամենը 7 միլիարդ դրամ է` 15 միլիոն դոլար: Մեր համախառն ներքին արդյունքը` մոտ 11 միլիարդ դոլար: Ինչպիսի ազդեցություն կունենա  11 միլիարդ դոլարանոց տնտեսության վրա 15 միլիոն դոլարի ներդրումը: Գրեթե զրոյական: Որպեսզի մեր տնտեսությունը «հագենա» ներդրումներով, ապա տարվա ընթացքում պետք է ստանա առնվազն 3.5-4 միլիարդ դոլարի ներդրում` ներքին եւ արտաքին աղբյուրներից: Արդյոք 15 միլիոն ներդրումը կարելի՞ է գնահատել որպես «ներդրումային բումի» նախակարապետ: Մեղմ ասած` ոչ:

Բայց կան որոշակի «ակնարկներ», որ մեր տնտեսությունը այս տարի կարձանագրի որոշակի «բարեհունչ» ցուցանիշներ: Օրինակ, պղնձի մեկ տոննայի համաշխարհային գինը հիմա մոտ 6 հազար դոլար է: Անցած տարի 4.5 հազարի կարգի էր: Եթե կառավարությունը 12 ամսով արձակուրդ գնա, միայն դրա հաշվին արդյունաբերության ոլորտում աճ կապահովվի, քանի որ մեր տնտեսության կարեւորագույն բաղադրիչներից մեկը հանքարդյունաբերությունն է: Արդյունաբերությունը կաճի ոչ միայն պղնձի թանկանալու շնորհիվ, այլ նաեւ պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալների աճի շնորհիվ: Ու երբ Սուրեն Կարայանը ասում է, թե արտահանումը կաճի առնվազն 20-30 տոկոսով, դա կարող է եւ տեղի ունենալ` հիմնականում գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանման ծավալների աճի եւ գնի բարձրացման հաշվին:

Ի՞նչ է տալիս մեր տնտեսությանը հանքագործության ծավալների մեծացման շնորհիվ որոշ ցուցանիշների աճը՝ թերեւս չարժե քննարկել: Ընդամենը դա մի քիչ լրացուցիչ մուտքեր է ապահովում բյուջեին ու ըստ էության` վերջ: Որեւէ որակական զարգացում, ներդրումային միջավայրի բարելավում, տեխնոլոգիական առաջընթաց, մրցակցության խթանում դա չի բերում: Հակառակը` բերում է տնտեսության աղճատման,  ապադիվերսիֆիակցիայի, վատացնում էկոլոգիայի վիճակը եւ այլն:

Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ այս տարի տնտեսությունն «աճելու» է ցածր բազայի հաշվին: 2016 թվականին արձանագրվել է ընդամենը 0.5 տոկոս աճ: Այ, եթե անցած տարի արձանագրվեր, ասենք, 4 տոկոս աճ, ապա այս տարվա սպասվող աճը, նույնիսկ պղնձի թանկացման պարագայում, կլիներ զրոյականին մոտ: Այնպես որ, նման պլպլան ցուցանիշների արձանագրումը չի բերում մեր տնտեսության զարգացմանը խոսքի բովանդակային իմաստով: Գոնե առայժմ մեր տնտեսությունը զարգացման նշաններ ցույց չի տալիս:

Տպել
4776 դիտում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված