Մեկ տարի անց. ժողովուրդը պահանջում է կտրուկ քայլեր

24/02/2017 schedule17:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 26-ի համարում

Մեկ տարի առաջ` այս օրերին Հայաստանը գտնվում էր նախագահական ընտրությունների բովում: Այդ ընտրություններն ավարտվեցին նրանով, որ ժողովուրդը հերթական անգամ հիասթափվեց թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից: Այսօր ընդդիմությունը նորից է փորձում ժողովրդին բերել հրապարակ: Արդյո՞ք ընդդիմությունը լիովին ըմբռնել է 2003-ին թույլ տված իր սխալները եւ կկարողանա՞ եւս մեկ անգամ ստանալ ժողովրդի վստահութան քվեն: Երեկ մեր այս եւ այլ հարցերին պատասխանեց «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

- Պարոն Դեմիրճյան, լրացավ նախագահական ընտրությունների մեկ տարին: Տարբեր գնահատականներ են հնչում, թե ինչու ընդդիմությանը չհաջողվեց հասնել ընտրությունների իրական արդյունքների ֆիքսման: Ձեր կարծիքով, որո՞նք էին 2003-ի նախագահական ընտրություններում ընդդիմության թույլ տված սխալները: 

- Մենք բազմիցս նշել ենք, որ պատասխանատու ենք մեր բոլոր քայլերի համար: Նշել ենք նաեւ, որ  մեր քայլերը բխել են մեր իրականությունից եւ ունեն իրենց տրամաբանությունը: Բնականաբար, անցածը պետք է սթափ գնահատել եւ որոշակի վերլուծություններ անել: Այս առումով ես կնշեի ընդդիմության եւ իշխանությունների միջեւ մի էական տարբերություն. եթե իշխանությունները ղեկավարվում են «իշխանություն` ամեն գնով» սկզբունքով, մեզ համար ամեն գնով իշխանության հասնելն ընդունելի չէ: Եւ եթե ոմանց դա դուր չի գալիս, ոմանք էլ դա դարձրել են շահարկման առարկա, չի նշանակում, որ ես փոխելու եմ իմ սկզբունքները: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ իշխանությունը բռնազավթած անձի հեռացումը հասարակական պահանջ է, եւ դա իրականացվելու է:

-  Այդուհանդերձ, հասարակական այդ պահանջն իրականացնելու համար ընդդիմությունն ընտրել է Վստահության հանրաքվեի ճանապարհը: Մինչդեռ  վարչապետը հստակ նշեց, որ այս խորհրդարանը չի քննարկելու «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Ընդդիմությունն իշխանափոխություն իրականացնելու իր արսենալում որեւէ այլ քայլ ունի՞:

- Նախ ասեմ, որ մենք համարում ենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը դեռեւս խորհրդարանի օրակարգում է:  Դա իշխանության շանսն է՝ իշխանության լեգիտիմության հարցը լուծելու հնարավորինս անցնցում եւ քաղաքակիրթ տարբերակով: Եւ եթե իշխանությունները սթափ գնահատեն իրավիճակը, այդ շանսը կօգտագործեն: Հակառակ դեպքում՝  հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ամբողջապես ընկնելու է իշխանությունների վրա:

- Ընդդիմությունը նորից հանրահավաքների շարք է սկսել:  Սակայն գաղտնիք չէ, որ ժողովուրդը հիասթափված է նաեւ ընդդիմությունից, ուստի շատ դժվար է լինելու վերստին ժողովրդին զարթնեցնել: Այդպես չէ՞:

- Բնականաբար, այդ խայտառակ ընտրություններից հետո ժողովրդի մոտ հուսալքություն պետք է առաջանար: Բայց, պետք է ասեմ, որ մեծ հաշվով ժողովուրդը կոտրված չէ. նրանք հույսեր են կապում ընդդիմության հետ, որը մենք տեսնում ենք  մեր հանդիպումների ժամանակ: Եւ մենք, գիտակցելով այդ պատասխանատվությունը, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մարդկանց սպասումներն արդարանան: Խոսակցությունները, որ ժողովուրդը հիասթափված է ընդդիմությունից, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում: Իհարկե, մեր հանդիպումները խափանելու համար իշխանություններն ամեն հնարավոր խոչընդոտ ստեղծում են, սակայն, ի վերջո, այդ ամենը որեւէ արդյունք չի տալիս եւ չի տալու:

Հանդիպումներ եղել են, լինելու են, եւ ասել, թե այդ հանդիպումների ընթացքում մարդիկ դժգոհում են իրենց վիճակից կամ անարդարություններից՝ նույնն է, թե ոչինչ չասել: Մարդիկ պարզապես պահանջում են կտրուկ գործողություններ, պահանջում են իշխանափոխություն հենց հիմա, հենց այս պահին: Սակայն, կրկնում եմ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իշխանափոխությունն իրականանա հնարավորինս քաղաքակիրթ եւ անցնցում ճանապարհով:

- Դուք նշում եք, որ ժողովուրդն օր առաջ իշխանափոխություն է պահանջում: Մինչդեռ վերջերս Պնախարարն ընդդիմությանը խորհուրդ տվեց պատրաստվել հերթական նախագահական ընտրություններին, իսկ նախագահը հայտարարեց, որ ինքը հրաժարական տալու որեւէ մտադրություն չունի ու ընդդիմությանն էլ կոչ արեց մնալ սահմանադրության շրջանակներում:

- Թե ինչ են ասում նրանք՝ մի բան է, իրականությունը՝ այլ: Պետք է ասեմ, որ ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունն է միշտ գործել սահմանադրության շրջանակներից դուրս: Եւ այժմ էլ այն, ինչ տեղի է ունենում, եւս վկայությունն է այն բանի, որ այս մարդիկ իրենց Սահմանադրությունից դուրս են դրել: Որեւէ հետեւություն այս իշխանությունները չեն արել՝ նույն մեթոդներն այսօր էլ շարունակվում են: Հիմա էլ ամեն ինչ արվում է, որ ահաբեկեն, վախեցնեն ընդդիմության ակտիվիստներին: Ասեմ, որ որեւէ արդյունք դա չի տալու: Այդ քայլերն ընդամենն իշխանությունը երկարաձգելու փորձեր են, որոնք դատապարտված են, որովհետեւ պարզապես անհնար է սեփական ժողովրդի դեմ անվերջ պայքարել: Իսկ իրենց խորհուրդների եւ խրատների կարիքը չունենք:

- Պարոն Դեմիրճյան, նախօրեին ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններ են տեղի ունեցել, ոմանց էլ տանում են «պրոֆիլակտիկ» զրույցների: Եթե այս «պրոֆիլակտիկան» շարունակվի, ընդդիմությունն ի՞նչ կերպ է պաշտպանելու իր ակտիվը:

- Եթե իշխանություններն ի վիճակի են սթափ գնահատել իրավիճակը, պետք է հրաժարվեն նման մեթոդներից, որովհետեւ դրանք հակառակ արդյունք են տալու: ԵԽԽՎ-ն իր զեկույցում նշել է, թե ցնցված է այն ձերբակալություններից, որ կատարվել են Հայաստանում՝ նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք արվում են 37 թվի մեթոդներով: Նույնը շարունակվում է այսօր՝ 21-րդ դարում, այս իշխանություններն այսպիսի մեթոդներով են աշխատում: Եւ սա խոսում է միայն նրանց հոգեվարքի մասին: Իսկ մեր ակտիվիստները կոտրվող չեն եւ սովոր են  իշխանությունների բիրտ մեթոդներին: Որեւէ խուճապ ընդդիմության շարքերում չկա: Հակառակը՝ այս ամենը միանշանակ վկայում է այն մասին, որ խուճապն իշխանության շարքերում է:

- Վերջերս հաճախ է խոսվում «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԺԿ-ի միջեւ առկա որոշ տարաձայնությունների մասին: Մամուլում նաեւ կարծիքներ են հնչում, որ, ի տարբերություն «Արդարություն» դաշինքի մնացյալ կուսակցությունների, «Հանրապետությունը» միակն է, որ պատրաստ է վճռական գործողությունների: Ինչպե՞ս են ՀԺԿ- «Հանրապետություն», Ստեփան Դեմիրճյան-Արամ Սարգսյան հարաբերությունները:

- Վճռական գործողություններ պահանջում է ժողովուրդը եւ վճռական գործողությունների պատրաստ է ժողովուրդը: Իսկ ինչ վերաբերում է դաշինքին, ապա, բնականաբար, դաշինքում ընդգրկված են մի շարք կուսակցություններ, ուստիեւ կարող են տարբեր հարցերում լինել տարբեր մոտեցումներ: Բայց դաշինքում աշխատանքային մթնոլորտ է. ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ քննարկումների արդյունքում մենք միշտ հանգում ենք ընդհանուր հայտարարի: Ինչ վերաբերում է կոնկրետ «Հանրապետություն» կուսակցությանը եւ Արամ Սարգսյանին, ապա որեւէ տարաձայնություն «Հանրապետություն» կուսակցության եւ Արամ Սարգսյանի հետ չկան:

- «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» համատեղ հայտարարությունից հետո իշխանական ճամբարից կարծիք հնչեց, որ այդ մեղրամիսը երկար չի տեւի... 

- Համենայնդեպես, հաստատ ավելի երկար կտեւի, քան իրենց իշխանությունը: 

- Ամեն անգամ, երբ ընդդիմությունը միավորվելու միտում է ցուցաբերում, իշխանությունները սկսում են ընդդիմության թիկունքում «տեսնել» ՀՀՇ-ի ականջները: Եւ ընդդիմությունն էլ հաճախ ընկնում է այդ թակարդն ու սկսում արդարանալ, որ ՀՀՇ-ին չի ճանաչում:

- Ընդդիմության թիկունքին կանգնած է ժողովուրդը: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, բազմիցս նշել եմ, որ ՀՀՇ-ի հետ որեւէ համագործակցություն չկա: Իսկ եթե իշխանությունները, տարիներ շարունակ, նույն տեխնոլոգիաներն են օգտագործում, պարզապես վկայում է այդ տեխնոլոգիաները մշակողների բթամտության մասին:

- Վրաստանում իշխանափոխությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ: Քաղաքական որոշ դիտորդների գնահատմամբ, այսօր նույն այդ երկիրը հայաստանյան ընդդիմությանը դրդում է իշխանափոխության, որին հակազդում է Ռուսաստանը, քանզի վերջինիս ՀՀ ներկայիս իշխանությունները դեռ ձեռք են տալիս...

- Եթե խոսենք այդ տերմիններով, ապա իշխանությունը պետք է առաջին հերթին ձեռք տա  մեր ժողովրդին: Իհարկե, մեծ տերությունների գործոնը չի կարելի թերագնահատել, բայց որոշողը ժողովուրդն է: 

- Պարոն Դեմիրճյան, ձեր գործընկեր Արամ Սարգսյանն իշխանափոխության համար սահմանել էր 2-5 ամիս ժամանակ: Ձեր մյուս գործընկեր Գեղամյանը խոստացել է, որ գարունը դիմավորելու ենք առանց այս իշխանությունների: Այսինքն, նրանք միանշանակ խոսում են արտահերթ նախագահական ընտրությունների մասին: Դո՞ւք ինչ ընտրությունների եք պատրաստվում:

- Մենք ոչ թե պատրաստվում ենք, այլ պատրաստ ենք այն ընտրություններին, որը պահանջում է ժողովուրդը:     

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1397 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան