Քաղաքապետարանը չնկատելու է տալիս Արման Սահակյանի կնոջ ու Գալուստ Սահակյանի հարսի արարքը

Երեւանի քաղաքապետարանը չի շտապում որեւէ կերպ գնահատել համար 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի արարքը, դա որակել օրենքի խախտում եւ համապատասխան տույժ կիրառել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սեդա Հակոբյանը, որը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հարսը, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ նրանք մարզերում ապրող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Սեդա Հակոբյանի ամուսինն այստեղ պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով:

Մեր թղթակիցը զանգահարել էր նրան, ներկայացել որպես Արման Սահակյանի շտաբի անդամ, եւ Սեդա Հակոբյանը հաստատել էր, որ կարող է մարդ բերել գրանցելու, որին կասեն, թե ում պետք է ընտրել:

Քաղաքապետարանից, սակայն հայտարարում են, թե իրենք վստահ չեն, որ թղթակիցը Սեդա Հակոբյանին զանգահարել է աշխատանքային ժամին եւ ոչ նրա անձնական հեռախոսահամարով, որքան էլ հավաստիացրինք, որ նրանց զրույցը եղել է ժամը 17-17:30-ի միջակայքում եւ մանկապարտեզի տնօրենի աշխատանքային հեռախոսով (010-390-100), իսկ նրանց կապը եղել է գործավարուհու միջոցով:

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի  հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Գեւորգյան, ինչպես եք մեկնաբանում ու գնահատում Երեւանի համար 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի արարքը, եւ քաղաքապետարանի ինչ քայլ է դրան հետեւելու:

- Հիմնավորումները պատրաստեք եւ, ըստ այդմ էլ, օրենքով սահմանված կարգով դիմեք: Ես չեմ կարող դա մեկնաբանել: Որեւէ ձեւով չեմ մեկնաբանում, որովհետեւ ես աշխատանքային ժամը չգիտեմ ու չեմ կարող վստահ լինել, որ դա եղել է ոչ բջջային հեռախոսով, որը մարդու կապի անձնական միջոց է:

- Ինչպես չեք կարող վստահ լինել: Կարելի է իրեն հարցնել, թող ցույց տա, եթե իր հեռախոսի վրա զանգ կա: Դժվա՞ր է դա պարզելը, եթե կա ցանկություն:

- Եթե կոնկրետ գտնում եք, որ խախտում կա, դիմեք պատկան մարմիններին: Վերջ:

Փաստորեն, մամուլի հրապարակումից հետո քաղաքապետարանը չի փորձում պարզել` դա ինչքանով է ճիշտ, իրեն չի հետաքրքրում: Ու պատճառն ա՞յն է, որ մանկապարտեզի տնօրենը Արման Սահակյանի կինն է ու Գալուստ Սահակյանի հարսը:

- Երբ որ պատշաճ ձեւով դիմում կստացվի Երեւանի քաղաքապետարան, թերեւս զբաղվեն այդ հարցով: Ես էլի եմ կրկնում, ես չունեմ կոնկրետ հիմնավորում:  

Տպել
11561 դիտում

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ .դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան

Հայաստանին ու Լիտվային միավորում է ապագայի նույն տեսլականը. նախարարները համակարծիք են

«Հայփոստ»-ի աշխատակիցները Լոռիում նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր գումարներ են ստացել. դատախազություն

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում