Բաց հորդոր վարչապետ Կարեն Կարապետյանին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Երեկ «Հ1»-ի լուրերն էի նայում: Սերժ Սարգսյանն այցելել էր ինչ-որ զարգացման հիմնադրամ, որտեղ, ինչպես հաղորդավարն էր ասում, հավաքվել են Հարվարդը, Օքսֆորդը, Քեմբրիջը, Սորբոնը, Կոլումբիան, Ճապոնիան, Ճամայկան, Նորվեգիան, Յուպիտերը, Սատուրնը, Մարսն ավարտած երիտասարդ մասնագետներ:

Նրանց խնդիրն է՝ Հայաստանի տնտեսական բումն ապահովելու ռազմավարական ծրագրեր ներկայացնել: Հիմնադրամի կամ կենտրոնի երիտասարդ տնօրենը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից ոգեշնչված, «Հ1»-ի լրագրողին հարցազրույց էր տալիս ու տեսախցիկի առաջ՝ ձախ ձեռքով պատկերում էր բիզնես ծրագրերը, աջ ձեռքով ներդրումները:

Ու ցույց էր տալիս, թե ինչպես են բիզնես ծրագրերը դառնում ներդրումներ: Ձախ ձեռքը բերում-բերում-բերում էր, հետո բերում-բերում-բերում էր աջ ձեռքը ու երկու ձեռքերը կպցնում իրար:

Հենց երկու ձեռքերն իրար կպան՝ Հայաստանում ներդումային եւ տնտեսական բումը սկսվեց: Համենայնդեպս՝ այսպես հիշեցի ռեպորտաժը:  

տեխնիկական կանոնակարգ

«Տեխնիկական կանոնակարգ» հասկացությունը սահմանված է «Տեխնիկական կանոնագրման մասին» ՀՀ օրենքով: Ի՞նչ է ասում այդ օրենքը: Ասում է, որ տեխնիկական կանոնակարգը որոշակի ապրանքի առաջադրվող պարտադիր պահանջներն են եւ այդ պահանջներին չբավարարելու դեպքում ապրանքը չի կարող երկրի տարածքում շրջանառվել. ներկրվել, արտադրվել, վաճառվել, կիրառվել:

Ենթադրենք, երկիրը կերոսինի համար սահմանում է տեխնիկական կանոնակարգ, որտեղ տեխնիկական որոշակի պարամետրեր են սահմանվում՝ ծծմբի պարունակություն, բռնկման աստիճան, թորման տոկոս եւ այլն: Սա նշանակում է, որ այդ չափանիշներին չհամապատասխանող կերոսինը չի կարող մուտք գործել երկրի տարածք, արտադրվել եւ կիրառվել երկրի ներսում:

Բայց եթե որեւէ ապրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգ սահմանված չէ, նշանակում է այդ արտադրանքի շրջանառության նկատմամբ սահմանափակում չկա: Սա է Հայաստանի օրենսդրության տրամաբանությունը, եւ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ իրավասու մարմնի՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, որի ներկայացուցիչների հետ այս հարցը մի քանի անգամ քննարկել եմ, բոլոր նրբությունները ճշտել: Այս եզրակացության հետ համամիտ է նաեւ նախարար Սուրեն Կարայանը, ինչի մասին ասել է մեր հեռախոսազրույցում:

իրականություն

Կերոսինի համար Հայաստանում եւ ընդհանրապես, ԵԱՏՄ տարածքում տեխնիկական կանոնակարգ սահմանված չէ: Սա նշանակում է, որ կերոսին արտադրատեսակը Հայաստան ներկրելու դժվարություն չպետք է ունենա: Բայց «ԱՐԱԳԳ» ՍՊԸ-ի՝ Իրանից ներկրած շուրջ  460 տոննա կերոսինն արդեն երկու շաբաթ կանգնած է Ագարակի մաքսային գոտում եւ մաքսային մարմինները հրաժարվում են ապրանքը մաքսազերծել եւ թույլատրել նրա մուտքը հայկական շուկա:

Ինչու՞ չեն թույլատրում: Ասում են, որ այս կերոսինը չի համապատասխանում ՀՍՏ-ին, այսինքն՝ Հայաստանում սահմանված ստանդարտին եւ դա երեւում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տված եզրակացությունից:

Բայց՝ այստեղ կա երկու բայց.

1. ՀՍՏ-ն պետական ստանդարտ չէ, եւ այն սահմանում են հենց վառելիք ներկրող ընկերությունները եւ եթե հաշվի առնենք վառելիքի ներկրման շուկայի մոնոպոլ վիճակը, կարող ենք ասել, որ ստանդարտը սահմանել են մոնոպոլիստները:

2. Եթե ապրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգ սահմանված չի, տեղական ստանդարտին նրա համապատասխանել-չհամապատասխանելը չի կարող խոչընդոտ լինել նրա ներկրման համար (ուշադրություն դարձրեք՝ ազգային ստանդարտը եւ տեխնիկական կանոնակարգը տարբեր բաներ են):

Իսկ Հայաստանում, ինչպես ասացի, կերոսինի համար տեխնիկական կանոնակարգ սահմանված չէ: Հարց եմ տալիս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին.

- Պարոն Կարայան, նշանակու՞մ է արդյոք, որ մեր օրենսդրությամբ՝ կերոսինի ներկրումը Հայաստան չի կարող խոչընդոտվել, անկախ նրանից՝ որքանով է այն համապատասխանում ազգային ստանդարտին:

- Այո, եթե դա կերոսին է,- պատասխանում է Սուրեն Կարայանը:

ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանն էլ՝ մեր զրույցի ընթացքում ասում է. ինչ իմանամ դա կերոսի՞ն է, թե ոչ:

կերոսի՞ն է, թե՞ ոչ

Արդյո՞ք «ԱՐԱԳԳ» ՍՊԸ-ի բերած 19 բեռնատար ապրանքը կերոսին է: Այո, որովհետեւ.

ա) ունի ծագման սերտիֆիկատ:

բ) Ստանդարտների ազգային ինստիտուտի տված եզրակացության մեջ սեւով սպիտակի վրա գրված է՝ «Եզրակացություն-Կերոսին տեխնիկական»:

Գրածով չբավարարվեցի: Վեր կացա գնացի Ստանդարտների ազգային ինստիտուտ եւ փորձաքննությունն անցկացրած մասնագետների հետ զրուցեցի՝ պարզելու համար, թե խնդրո ապրանքը կերոսի՞ն է, թե՞ ոչ: Մեծ դժվարությամբ, խաչաձեւ հարցերի արդյունքում, չուզենալով, բայց ի վերջո նրանք հստակ ասացին՝ այո, դա կերոսին է:

վերջաբան

Վարչապետ Կարեն Կարապետյանին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին. պարոնայք, հանձնարարե՛ք մաքսազերծել ապրանքը: Գործարարը, որ ապրանքը ներկրելու փորձ է անում, Իրանի քաղաքացի 19 վարորդներին ամեն հավելյալ օրվա համար 100 դոլար է վճարում: Սիրուն չի:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

Տպել
30155 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում