Ձերբակալություններ Բաքվում. Ալիևը փորձում է կանխել կնոջ նշանակումից հետո հնարավոր ցույցերը

21/02/2017 schedule21:18

Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները գտնում են, որ վերջին օրերին իրենց երկրում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների նպատակն է կանխել հնարավոր բողոքի բոլոր դրսևորումները` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելու որոշման դեմ:

Ադրբեջանի ընդդիմության կարծիքով` Մեհրիբան Ալիևայի նշանակումը սույն պաշտոնում ոչ այլ ինչ է, քան իշխանության ուզուրպացիա երկրի նախագահի կողմից:

Մասնավորապես, D18 քաղաքային կազմակերպության անդամ Գադիր Աղաքիշիևը երեկ ազատազրկվել է 30 ժամով: Այդ մասին հայտարարել է վերոնշյալ ընդդիմադիր կազմակերպության առաջնորդ Ռուսլան Իզզեթլին:

«Աղաքիշիևի ձերբակալությունը կապված է նրա քաղաքական գործունեության հետ: Նրան կեղծ մեղադրանք է առաջադրվել: Իշխանությունները զանգվածային ձերբակալություններ են կատարում, որպեսզի հասարակության մեջ վախ տարածեն: Սակայն այդ միջոցները միայն հակառակ ազդեցություն են ունենալու. երիտասարդությունն ավելի է ակտիվանալու», - Իզզեթլիի խոսքերն է փոխանցում «Կավկազկի Ուզելը»:

Այսօր 30 ժամով ազատազրկվել է նաև «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության անդամ Նամիգ Աբբասալիևը: Նա կուսակցության արդեն չորրորդ ներկայացուցիչն է, որը ձերբակալվել է վերջին երկու օրվա ընթացքում: Կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի խոսքերով` իշխանությունները նման քայլի են գնում` հաշվի առնելով Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահ նշանակելուց հետո հանրության հավանական արձագանքը:

Ադրբեջանցի հայտնի լրագրող և իրավապաշտպան Խադիջա Իսմաիլովան ևս կարծում է, որ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները կապված են երկրի առաջին տիկինի այսօրվա նշանակման հետ:

«Մեհրիբան Ալիևայի նշանակումից առաջ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ձերբակալվեցին: Ընդ որում, ազատազրկվում են ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլև արտասահմանում ապաստան ստացան քաղաքական հալածյալների` Ադրբեջանում բնակվող ազգականները», - հայտարարել է Իսմաիլովան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելու մասին։ Նշանակումից կարճ ժամանակ անց Ալիևը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ներկայացրել է նորանշանակ փոխնախագահին, որը սահմանադրական փոփոխություններից հետո երկրի կառավարման աստիճանակարգում դարձել է նախագահից հետո երկրորդ պաշտոնը:

Տպել
11530 դիտում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է