Ի՞նչ է կոծկում ՏՄՊՊՀ-ն. մե հիանալի ուսումնասիրություն...

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտել է բենզինի շուկայի ուսումնասիրությունը եւ երեկ հրապարակել է դրա արդյունքները: Ինչպես եւ պետք էր սպասել, բենզինի գների փոփոխությունը Հայաստանում տնտեսական որեւէ հիմնավորում չունի:

Սա միակ եզրահանգումն է, որին կարելի գալ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքներից: Ամեն ինչ՝ հերթով: Հանձնաժողովը ուսումնասիրել է «Ֆլեշ», « ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» եւ «Մաքս Պետրոլ» ընկերությունների գործունեությունը եւ բենզինի միջազգային գների դինամիկան:  «Ստացված տեղեկատվության վերլուծությունից պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները բենզինը հիմնականում ձեռք են բերում «Ռոսնեֆտ» եւ «Լուկօյլ» ընկերություններից:

Ուսումնասիրելով վերջիններիս կողմից մատակարարվող բենզինի գները՝ պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբերից սկսած մինչեւ 2017 թվականի հունվար ամիսը 1 տոննա բենզինի մատակարարման գները նվազել են մինչեւ 118 դոլարով կամ 57 230 դրամով, որի հետեւանքով 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 380 դրամից նվազել է մինչեւ 330 դրամ (50 դրամով): Առկա տեղեկատվությունը փաստում է, որ արդեն 2017 թվականի հունվարից 1 տոննա բենզինի ձեռքբերման գինը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ բարձրացել է մինչեւ 136 դոլարով կամ 65 960 դրամով՝ գրեթե հավասարվելով նախորդ տարվա սեպտեմբերի ձեռքբերումների գներին»,- արձանագրում է հանձնաժողովը:

Հիմա վերցնենք հաշվիչը ու մի քանի թվաբանական պարզ գործողություններ անենք: Սեպտեմբերից մինչեւ հունվար, ասում է ՏՄՊՊՀ-ն, մեկ լիտրի  մեծածախ գինը նվազել է 57 դրամով, դրա հետեւանքով մանրածախ գինը իջել է 50 դրամով: Շատ լավ: Բայց հետո, ասում է ՏՄՊՊՀ-ն, մեծածախ գինը աճել է 66 դրամով, որի հետեւանքով մանրածախ բենզինը թանկացել է 30 դրամով: Մե հրաշք, մե առեղծված...: Ստացվում է, որ եթե հիմա բենզինի գինը տնտեսապես հիմնավորված է, ապա անցած տարի բենզինի շուկայում գործողները չհիմնավորված գերշահույթներ են ստացել: Սակայն ՏՄՊՊՀ-ն անցած տարի էլ ասում էր, որ բենզինի գինը լրիվ հիմնավորված է ու ոչ մի չարաշահում չի եղել: Եթե այն ժամանակ էր հիմնավորված, ապա հիմա այդ ընկերությունները աստղաբաշխական վնասներով են աշխատում ու մի քանի ամսից բոլորը սնանկանալու են: Սա թվաբանական պարզ գործողությունների արդյունքում ստացած տվյալներն են ասում, իսկ թվաբանությունը ճշգրիտ գիտություն է:

«ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է նաեւ հարեւան երկրներում բենզինի գնի դինամիկան, որից պարզվել է, որ, օրինակ, Վրաստանի Հանրապետությունում «Լուկօյլ» ընկերության բենզալցակայաններում 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 1,3 լարի, իսկ 2017 թվականի փետրվարին՝ 1,72 լարի՝ այսինքն՝ տեղի է ունեցել գնային բարձրացում 32 տոկոսի չափով»,-արձանագրում է ՏՄՊՊՀ-ն: Մե կռուտիտ, մե համեմատություն...: Նախ, Վրաստանում հունվարին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, տեղի է ունեցել նրանց ազգային արժույթի` լարիի արժեզրկում մոտ 24 տոկոսով: Բացի այդ, հունվարի 1-ից Վրաստանում փոփոխություններ են եղել հարկերի մեջ: Ու դրանով հանդերձ, 1.72 լարիանոց բենզինը Վրաստանում, դրամով արտահայտված, ընդամենը 317 դրամ է: Այնպես որ, ՏՄՊՊՀ-ն ճիշտ կաներ այս օրինակը չբերեր, ու նորից չնյարդայնացներ մարդկանց: Ստացվում է, որ 32 տոկոս թանկանալուց հետո Վրաստանում բենզինը 50 դրամով էժան է, քան Հայաստանում:

ՏՄՊՊՀ-ն անցած տարի էլ ուսումնասիրեց բենզինի շուկան, շատ ուսումնասիրեց, քրքրեց, փորփրեց ու այդ դաշտում ոչ մի տեղ չհանդիպեց «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը: Մե հանելուկ, մե ֆոկուս...: Թե ինչով է զբաղված այդ ընկերությունը, պարզ չէ: Երեւի կոշկագործությամբ կամ էլ մակարոնի արտադրությամբ: Համենայն դեպս ՏՄՊՊՀ-ն բենզինի շուկան ուսումնասիրելիս ոչ անցած տարի, ոչ էլ այս անգամ ոչ մի կերպ չի կարողանում այդ շուկայում գտնել «Ռոսնեֆտ Արմենիային»: Բայց իրականում ՏՄՊՊՀ-ի վերը նշած ընկերությունները բենզինը ձեռք են բերում   հենց «Ռոսնեֆտ Արմենիայից», որը Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացված ռուսական բենզինի քվոտայի գնորդն է: Նա Ռուսաստանի ներքին գներով գնում ու ավելի թանկ գնով վերավաճառում է բենզինը վերը նշված ընկերություններին: Ընդ որում, այդ ընկերությունը գրանցված է Հայաստանում ու հարկեր է վճարում մեր պետական բյուջե: Ախր ոնց ՏՄՊՊՀ-ն չի հանդիպում այդ «ուրվականին», դժվար է հասկանալ:

Հիմա՝ վերը նշված քվոտայի մասին: 2013 թվականի վերջում ՌԴ-ն որոշեց, որ Հայաստանը կունենա Ռուսաստանից ներքին գներով բենզին ձեռք բերելու քվոտա: Հենց այդ ծավալի շրջանակներում են «Ռոսնեֆտը» ու «Լուկօյլը» հայկական ընկերություններին վաճառում բենզինը: Բայց վաճառում են «չերեզով»` «Ռոսնեֆտ Արմենիայի» միջոցով: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների արդյունքների ամենաուշագրավ դետալը այն է, որ այստեղ չկա բենզինի թանկացման պատճառը հիմնավորող մի հանգամանք: Խնդիրն այն է, որ սեպտեմբերից մինչեւ 2017-ի հունվարը ռուբլին արժեվորվել է 12 տոկոսով: Այսինքն, ճիշտ այնքան, որքանով թանկացել է բենզինը Հայաստանում: Բավարար էր, որ ՏՄՊՊՀ-ն նշեր այս հանգամանքը ու դրանով կարող էր հիմնավորած համարել բենզինի թանկացումը Հայաստանում: Այսինքն, ՌԴ-ում բենզինի գինը 2016-ի սեպտեմբերին կազմել է 35 ռուբլի 29 կոպեկ, որը 257 դրամ էր ռուբլու այն ժամանակվա փոխարժեքով:

Այս տարվա հունվարին արդեն 35 ռուբլի 86 կոպեկ էր, որը կազմում է մոտ 286 դրամ: Այսինքն, ռուբլու փոխարժեքի տատանման հետեւանքով բենզինը թանկացել է հենց 30 դրամով: Ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ն չի ակնարկել անգամ այս փաստարկը: Շատ պարզ պատճառով: Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարին, երբ ՏՄՊՊՀ-ն ասում է՝ բենզինի շուկայում չարաշահումներ չկան, մեկ լիտր բենզինը ՌԴ-ում, դրամով արտահայտված՝ 220 դրամ էր, ՀՀ-ում՝ 380 դրամ: Հիմա Ռուսաստանում 286 դրամ է, Հայաստանում` 360 դրամ:  Այսինքն, ՌԴ-ում բենզինը մեկ տարվա ընթացքում թանկացել է 66 դրամով, Հայաստանում էժանացել է 20 դրամով: Եթե ՏՄՊՊՀ-ն բերեր այս փաստարկը, ապա դա կդառնար իր համար ինքնախոստովանական ցուցմունք մեկ տարի առաջ բենզինի շուկայում իրականացվող մեծամաշտաբ չարաշահումները կոծկելու վերաբերյալ: Չարաշահումներ, որոնց արդյունքում մեր սպառողներից գռփել են միլիոնավոր դոլարներ:

Տպել
9609 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված