Զարուհի Փոստանջյանը նոր կուսակցությո՞ւն կստեղծի

«Ժառանգություն» կուսակցության այն անդամները, ովքեր չեն ընդունում Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված ուժերին միանալու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի որոշումը, կարող է հետեւեն Զարուհի Փոստանջյանի օրինակին, դուրս գան կուսակցությունից ու նոր կուսակցություն կամ այլ կազմակերպություն հիմնադրեն:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգության» Կապանի կառույցի աշխատանքները համակարգող Աննա Հակոբյանը:

Փոստանջյանն արդեն երեկ հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է իր անդամակցությունը «Ժառանգությանը», քանի որ «կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումն իր հռչակած եւ անցած քաղաքական ուղու հետ հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից եւ ծրագրից»: Զ. Փոստանջյանն ինքը հրաժարվում է այլ մեկնաբանություններ տալ՝ խոստանալով, որ առաջիկայում հանդես կգա բազմակողմանի մեկնաբանություններով: Իսկ «Ժառանգության» անդամների մի մասը շարունակում է ընդդիմանալ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքին իրենց կուսակցության միանալուն: Ա. Հակոբյանն անգամ գտնում է, որ այդ որոշումն ապօրինի է:

Բանն այն է, որ «Ժառանգության» վարչությունը պետք է ձեւավորվի համագումարի արդյունքում, իսկ կուսակցության կանոնադրության համաձայն, համագումար պետք է հրավիրվի յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Վերջին համագումարը տեղի է ունեցել 2014թ. հունիսին, այսինքն կուսակցության հերթական համագումարը պետք է տեղի ունենար 2016թ հունիսին: Այդ ժամկետից անցել է մոտ վեց ամիս, «Ժառանգությունը» դեռ համագումար չի անցկացրել: Իսկ սա նշանակում է, որ կուսակցությունը օրինական կերպով ձեւավորված վարչություն չունի, որ այդ վարչությունն էլ որոշում ընդունի: Եվ Օհանյան-Օսկանյան դաշինքին մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացրել է իր լիազորությունները դեռեւս ութ ամիս առաջ կորցրած վարչությունը: Հավանաբար այդ որոշումն էլ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այլ փաստաթղթերի հետ միասին դաշինքը ներկայացել է ԿԸՀ: Իսկ կուսակցությունը համագումար չի հրավիրել հավանաբար այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. նախագահական ընտրություններից հետո մեծամասամբ արտերկրում էր լինում:

«Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը դեռեւս անցած տարվա մայիսին էր որոշել համագումար անցկացնել, բայց ապրիլյան պատերազմի պատճառով այն հետաձգվեց: Կուսակցության 19 առանցքային անդամներ Հովսեփ Խուրշուդյանի հետ միասին մեկնել են Արցախ: Այնուհետեւ նա հիշեցնում է «Սասնա ծռերի» դեպքը, որի արդյունքում ձերբակալվեցին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույն Հ. Խուրշուդյանն ու մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը: Բայց չէ որ «Սասնա ծռերի» դեպքից հետո մինչեւ դաշինք կազմելը ավելի քան հինգ ամիս ժամանակ կար, եւ կուսակցությունն այդ ընթացքում կարող էր համագումար հրավիրել եւ վարչություն ընտրել, ու արդեն լեգիտիմ վարչությունն էլ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ որոշում կայացներ: «Մենք ունենք կուսակցության խորհուրդ, որն էլ ամբողջությամբ արտացոլում է կուսակցականների կարծիքը, մենք կարող ենք խորհրդով որոշել ու համագումար հետաձգել: Խորհուրդը բաղկացած է տարածքային կառույցների ղեկավարներից: Մեր տարածքային կառույցների ղեկավարներն ու կազմերը նոր են ընտրվել, եւ այդ խորհուրդն է քվեարկել դաշինքին միանալու օգտին: Մյուս կողմից էլ, եթե այդ վարչությունը լեգիտիմ չէ, որոշ մարդիկ այս կամ այն հարցով ինչու են դիմում դրան»,- ասում է Սուսաննա Մուրադյանը:

«Մենք դեմ ենք այդ միացմանը եւ ճիշտ չենք համարում, որ «Ժառանգությունը» լինի այդ դաշինքում կամ ընդհանրապես որեւէ դաշինքում: Մենք գտնում ենք, որ «Ժառանգությունը» պետք է մենակ ներկայանար ընտրություններին: Եթե մեզ չեն հասկանում, մեր այսքան տարիների աշխատանքը համարում են ոչինչ ու գնում են ինչ-որ դաշինքի հետեւից, որտեղ ավելի շուտ հանցագործներ են տեղ գտել, քան թե իրական քաղաքական գործիչներ, մենք ճիշտ չենք համարում միանալ նրանց: Եվ ինչու ոչ, կարող ենք որոշել ու նորը հիմնել»,- հակադարձում է Աննա Հակոբյանը:

Վերջինս նաեւ շեշտում է, որ ինքն ու այդ դաշինքին ընդդիմացողներն ի սկզբանե գնացել են կուսակցության գաղափարախոսության եւ ոչ թե անհատների հետեւից: «Ինչ-որ մարդիկ ասում են, թե ես գնում եմ Րաֆֆու հետեւից: Ինչո՞ւ, Րաֆֆին ինչ է, հայկական դրո՞շն է, վրան երկու աստղ: Մեզ նման սովորական մարդ է, էլի: Նա կուսակցության նախագահ է ընտրվել մեր որոշմամբ: Մենք ենք որոշում, թե ում ընտրենք կուսակցության նախագահ, ում՝ փոխնախագահ կամ վարչության անդամ: Այնպես որ, այդ մարդիկ պարտավոր են մեզ հետ էլ հաշվի նստել»,- ասում է Ա.Հակոբյանը:

Վերջինս գտնում է, որ «Ժառանգության» այն անդամները, որոնք Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալու որոշում են կայացրել, դավաճանել են կուսակցության գաղափարախոսությանը: Հատկապես որ, նրա խոսքերով, դաշինք են կազմել Արցախյան հարցում մեղքեր ունեցող գործիչների հետ : «Իսկ ո՞ւմ հետ գնացին դաշինք կազմելու: Ապրիլյան պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանը որտե՞ղ էր: Իր աթոռի վրա նստած էր, իսկ մեր երեխաներն արյան գնով հայրենիք են պաշտպանել: Ինչո՞ւ պիտի թուրքը կարողանար մտնել մեր հողը ու տարածք վերցներ: Ո՞վ էր կրակելու կամ չկրակելու հրամանը տալիս: Ես համարում եմ, որ դա Սեյրան Օհանյանի մեղավորությունն է: Ես՝ որպես հայ կին, որպես մայր, այդպես եմ մտածում: Ո՞վ է Վարդան Օսկանյանը: Նա՞ չէր Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ԼՂՀ հարցով որոշումներ կայացնում: Եվ հիմա այդ դաշինքի հետեւում Քոչարյանն է կանգնած»,- ասում է Ս. Մուրադյանը:

Եվ վերջապես նրա կարծիքով «Ժառանգության»՝ Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալուն կողմ արտահայտված անդամներն այդպիսով ցանկացել են խորհրդարանում հայտնվել:

Տպել
6884 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը