Ռուզաննա Խաչատրյանը պատրա՞ստ է քաղբանտարկյալի կին դառնալ. Սերժ Սարգսյանը զգուշացնում է

Այսօր պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ. ելույթ է ունեցել, ապա նրանց հարցերին պատասխանել:

Բարձրաստիճան զինվորականներին ներկայացրել է կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դրդապատճառները, խոսել է ընտրությունների ընթացքում Ադրբեջանի հնարավոր ակտիվացման, առաջնագծում սադրանքների գնալու հեռանկարի մասին, խոսել է Իրանից, Ռուսաստանից, ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից եւ նույնիսկ՝ Կորեայի թերակղզուց: 

Բայց այս հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը մեկ կարեւոր մեսիջ է ունեցել զինվորականներին փոխանցելու, եւ դա արել է հնարավոր ամենադիվագիտական ճանապարհով: Նա բանակի ղեկավար կազմին զգուշացրել է, որ անթույլատրելի է Զինված ուժերի ներգրավումն ընտրական գործընթացներում: Սարգսյանը դա ձեւակերպել է «միջկուսակցական քննարկում», թեեւ հասկանալի է, որ զգուշացումը վերաբերում է շատ ավելի խորքային եւ վտանգավոր միջամտությանը: 

«Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են եւ ապաքաղաքական...Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու եւ մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»,- ասել է նա: 

Հայաստանում բանակը միշտ է ներգրավվել ընտրական գործընթացներում, նույնիսկ հասել է Երեւանի կենտրոն եւ ուղիղ կրակ բացել ընտրությունների արդյունքները վիճարկող անզեն քաղաքացիների վրա: Զինվորների ձայները մշտապես համարվել են իշխող քաղաքական ուժինը: Եթե նախորդ ընտրություններից առաջ բարձր մակարդակներով ասել են, որ բանակն ապաքաղաքական է, դա ընկալվել է որպես ձեւական անհրաժեշտություն: 

Այս անգամ, սակայն իրավիճակը մի փոքր այլ է: ԶՈՒ ղեկավար կազմին զգուշացնելով, թե պատժվելու են բանակն ընտրություններում օգտագործելու փորձ անողները, Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս այս ընտրություններին մասնակցում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ: Ճիշտ է, դա ծիծաղելի է հնչում, բայց թերեւս ոչ Սեյրան Օհանյանի նախկին ենթակաների համար:

Օհանյանը շուրջ 8 տարի ղեկավարել է պաշտպանական գերատեսչությունը եւ այնտեղից հեռացել է ընդամենը մի քանի ամիս առաջ: Սա նշանակում է, որ դեռեւս թարմ է նրա ազդեցությունը ԶՈՒ որոշակի շերտի վրա, ինչն էլ նա կարող է փորձել օգտագործել ընտրական կամ հետընտրական փուլում: 

Օհանյանը չի էլ թաքցնում, որ նման մտադրություններ ունի: Այս ընթացքում ֆեյսբուքյան էջով տարբեր առիթներով արած տեսուղերձներում, նա այսպիսի հետեւյալ մտքերն է արտահայտել. «Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են... Մեր երբեմնի ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու եւ ազգային-գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումն այսօր մտավորականների հետ պարտավոր է նորից շարունակել մեր բանակի սպան»: Սա ուղղակի կոչ է զինվորականներին հանուն արդարության պայքարի դուրս եկած իրենց նախկին ղեկավարին սատարելու համար:

Իրենց միանալու համար «Ազատամարտիկների դաշինքին» ուղղած շնորհակալական խոսքում էլ Օհանյանն ասում է. «Չեմ թաքցնում, ես, իրոք, ունեմ ձեր կարիքը։ Ինձ համար կարեւոր է, որ իմ կյանքում սկսված այս նոր փուլը մենք անցնենք միասին՝ մեջք մեջքի տված։ Ինչպես 90-ականների սկզբին մենք, կողք կողքի կանգնած, գիտեինք միասնականության գինը, գիտեինք՝ ինչի համար ենք դուրս եկել պայքարի, եւ պատրաստ էինք մեր կյանքը նվիրաբերել հանուն ընդհանուր հաղթանակի, այնպես էլ այսօր մեզ միավորում է մեկ նպատակ՝ շենացնել, ուժեղացնել մեր երկիրը։ Ինչպես 25 տարի առաջ մենք կարողացանք պատվով լուծել խնդիրը, այնպես էլ անելու ենք այսօր՝ խաղաղ պայքարում, հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության»: Սա նույնպես կոչ է ուղղված ոչ միայն ազատամարտիկներին, այլեւ գործող պրոֆեսիոնալ զինվորականներին։

«Մենք պետք է հասկանանք հասարակ եւ կարեւոր մի բան. եթե մենք չկարողանաք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով եւ ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»,- մեկ ուրիշ առիթով էլ այսպիսի հայտարարություն է արել նախկին պաշտպանության նախարարը:  

Վերջինիս տեսաուղերձների հիմնական հասցեատերը զինվորականությունն է, որի աջակցությունը, բնականաբար երկրում փոփոխություն բերելու ամենակարճ ճանապարհը կլիներ: Բայց ոնց է պատկերացնում նախկին նախարարը, որ դա նաեւ անարյուն ու խաղաղ կարող է լինել, դժվար է ասել:  Երկրորդ տարբերակն այն է, որ նա անուղղակիորեն սպառնում էր հեղաշրջմամբ ու հեղափոխական իրադարձություններով:

Օհանյանը վերջին միտքը հնչել է հունվարի 26-ին: Պատասխանը չուշացավ: Հունվարի 28-ին ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան «Եռաբլուրում» լրագրողի հետ զրույցում ասաց. «Ներքաղաքական լարվածություն ընդհանրապես չպետք է լինի, կոչ կանեմ բոլոր նրանց, վերաբերվում է ցանկացած երեկվա պետական պաշտոնյայի, նրանք, ովքեր գնում են ընտրության, հանգիստ, համեստ գնան ընտրությունների, ընդհանրապես որեւէ ինտրիգներ չստեղծեն: Նրանք, ովքեր ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ես անձամբ պատրաստ եմ նրանց (մի քանի վայրկյան դադարից հետո-հեղ.)... դեմ պայքարելու: Ովքեր, որ աշխատավարձով են ապրում իմ նման, նրանք կարող են կարծիք արտահայտել, թող մի հատ հետադարձ հայացք ձգեն եւ տեսնեն, թե էդ մարդիկ, երբ որ պաշտոն են զբաղեցրել, ովքեր են եղել, ինչով են ապրել, նրանց կերակրտաշատը որն է եղել,  եւ թող ժողովրդից ներողություն խնդրեն րոպե առաջ»:

Օհանյանի վրա, սակայն այս խոսքերը որեւէ ազդեցություն չթողեցին, նա մինչեւ հիմա նույն ոճով առաջ է շարժվում: Երկու օր առաջ, փետրվարի 17-ի ասուլիսի ժամանակ նա սպառնաց հակահարված հասցնել իր դեմ արշավ սկսած անհատներին եւ քաղաքական ուժերին: Հաջորդ օրվա մամուլում լուր հրապարակվեց, որ ՀՀ եւ ԼՂՀ զինվորական դատախազություններն ուսումնասիրում են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Օհանյանի գործունեությունը բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների համատեքստում: «Շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկայում եւ բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների։ Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը»,- գրվեց փետրվարի 18-ի մամուլում:

Այսօր էլ, փաստորեն, Սերժ Սարգսյանն անձամբ զգուշացրեց, որ պատժվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն բանակը ներքաշել ընտրական պրոցեսների (հեղափոխությունների, հեղաշրջումների-հեղ.) մեջ: Նման դեպքերի համար պատժի մեկ տարածված ձեւ գոյություն ունի՝  շինծու քրեական գործ, հետապնդում, բանտարկություն: Եթե Սեյրան Օհանյանի հետ նման բան տեղի ունենա, նա իսկապես պետք է քաղբանտարկյալ համարվի, անկախ նրանից՝ որն է եղել նրա կերակրատաշտը պաշտոնավարման ընթացքում, ինչ է յուրացրել եւ որքան:

Սեյրան Օհանյանը մեկ անգամ բանակը ներքաշել է ընտրական պրոցեսների մեջ, այն ժամանակ իշխանության կողմից ընդդիմության դեմ, Հայաստանի 10 անմեղ քաղաքացի է զոհվել, եւ ոչ ոք նրան չի պատժել: Եւ եթե հիմա նա նույն բանը փորձի անել հակառակ դիրքերից, բայց նրան պատժեն, դա կլինի դասական քաղաքական հետապնդում:  

Հ.Գ. Նախկին նախարարի հանրահայտ տիկինը, որը շատ է սիրում լուսանկարվել, ամուսնու ազատության համար կարող է արդյունավետորեն պայքարել Նուբարաշենի կլոր շենքի, կամ հեռախոսակապով տեսակցությունների սրահի կեղտոտ ապակիների ֆոնին լուսանկարվելով: Եթե նա նաեւ օգտագործի իր սիրելի ատրիբուտները՝ շքեղ զգեստ, ծաղիկներ, գլոբուս, աղավնի, շատ դրամատիկ կոնտրաստ կառաջանա:

Կարծում ենք, սակայն այս ամենը տեղի չի ունենա, որովհետեւ Ռուզաննա Խաչատրյանն իրեն ամենատարբեր կարգավիճակներում պատկերացնում է, ընդհուպ մինչեւ առաջին տիկին, բայց քաղբանտարկյալի կնոջ կարգավիճակում, չի պատկերացնում: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր գործունեությունը պարզապես ավարտվի, երբ նրա տիկինը հասկանա, որ մի օր իր եւ իր ամուսնուն կարող են բաժանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հեռախոսակապով տեսակցությունների սրահի կեղտոտ ապակիները:

Տպել
23898 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի