Մեկը պարտքից խուսափելու համար զրպարտում է իմ պաշտպանյալին. Արա Օսկանյանի պաշտպան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի, խափանման միջոցի փոփոխման հարցը պարզ կդառնա մինչեւ այսօր ժամը 18:00-ն, նա այժմ գտնվում է ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնի ձերբակալված անձանց պահման վայրում: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Արա Օսկանյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փետրվարի 17-ին Արա Օսկանյանը եւ Հ.Սիրադարյանը ձերբակալվել էին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել էին ցուցմունք տալ:

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր պաշտպանյալին վերջին անգամ հանդիպել է երեկ, Արա Օսկանյանը մասնակցել է քննչական գործողությունների եւ որոշակի բացատրություններ է տվել: «Այսինքն՝ լռության իրավունքից լիովին չենք օգտվում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ ինքն զբաղվում է միայն Արա Օսկանյանի շահերի պաշտպանությամբ:

«Սա թյուրիմացություն է, իր էությամբ մինչ այս պահը շարքային ինչ-որ քրեական գործ է: Պարզապես ենթակա են ստուգման տվյալները: Ես համոզված եմ՝ ստուգման արդյունքում ամեն ինչ կավարտվի հանգիստ, գործի կարճումով»,- ասաց պաշտպանը: Հարցին՝ հույս ունե՞ք, որ նախաքննությունն իրականացնող մարմինը Օսկանյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացնի դատարան, քանի որ երեկոյան լրանում է ձերբակալման 72 ժամը, նա պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ վարույթ իրականացնող մարմինն այդքան խոհեմություն ունի»: Նախաքննության այլ մանրամասներ Տիգրան Աթանեսյանը չցանկացավ հայտնել՝ դա համարելով նախաքննական գաղտնիք:

«Մեկը պարտքից խուսափելու համար զրպարտում է իմ պաշտպանյալին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ նկատելով, որ մինչ այս պահն Արա Օսկանյանի ձերբակալման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Հարցին՝ ինչը՞ կարող է նման եզրահանգման հիմք դառնալ, պաշտպան այսպես պատասխանեց. «Եթե կալանավորեն եւ սկսեն անհարկի հետապնդել, այդ ժամանակ կհասկանամ, որ այդպես հեշտ չէր, բայց մինչ այս պահը չեմ նկատել»:

ՀՀ քննչական կոմիտեն հունվարի 18-ին անդրադառնալով իր վարույթում գտնվող այս քրեական գործին, հայտարարել էր, որ 2017 թվականի փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացվել են քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով: Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն. Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.5 միլիոն դրամ պարտքը: Փետրվարի 17-ին Արա Օսկանյանը և Հ. Սիրադարյանը ձերբակալվել էին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Տպել
7447 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն