Մինսկի խմբի նախազգուշացումն Ադրբեջանին եւ ինչու Դանֆորդն ու Գերասիմովը ժամադրվեցին Բաքվում

Երեկ Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համատեղ եւ առանձին քննարկումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նախօրեին ասել էր, որ ներկայում եռանախագահներն իրենց առաքելություններից միայն մեկն են իրականացնում. «Դա այս փխրուն զինադադարի պահպանումն է, ռազմական գործողությունների վերսկսման արգելափակումը»:

Մյունխենում ընդունված հայտարարությամբ համանախագահներն ամբողջությամբ հաստատել են Քոչարյանի խոսքերը: Ստորեւ ներկայացնում ենք պատերազմը կանխելուն ուղղված  համանախագահների մեսիջները կետ առ կետ: Հայտարարության մեջ ասվում է.

1.«Համանախագահներն ԱԳ նախարարների հետ քննարկել են շփման գծում ընթացիկ իրավիճակը»: Միշտ չէ, որ ՄԽ-ի հայտարարություններն այս խոսքերով են սկսվում: Սա նշանակում է, որ Մամեդյարովի եւ Նալբանդյանի հետ խոսակցությունը նույնպես սկսվել է այս օրերին սահմանում նկատվող դիրքային պատերազմներից եւ լարվածության աճից:

2.«Նրանք վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա և պատերազմը տարբերակ չէ ու կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և հասարակության պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

Այս մեսիջն ուղղված է Ադրբեջանին, որը, ինչպես արդեն գրել ենք, գնում է նոր պատերազմի: Համանախագահները փաստորեն ասում են, որ նոր պատերազմն անընդունելի է եւ հերթական անգամ կոչ են արել հավատարիմ մնալ 1994-95 թ. հրադադարի համաձայնագրերին:

3.«Վերջիններս հիշեցրել են Դովիլում 2011թ.-ին մայիսին նախագահների կողմից՝ ուժի կիրառումը միայն կբերի նոր տառապանքներ ու ավերածություններ և կդատապարտվի միջազգային հանրության կողմից հնչեցված հայտարարությունները»:

Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների ընդունած հայտարարության մեջ ասվում է. «Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման եւ անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից»: 2011-ին արված այս հայտարարությունը հիմա, այսինքն ապրիլյան պատերազմից հետո, բոլորովին այլ երանգ է ստանում: Սա նշանակում է, որ երեկ ՌԴ-ի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները ՄԽ համանախագահների միջոցով Ադրբեջանին զգուշացրել են, որ ապրիլյան էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է եւ իրենց կողմից կդատապարտվի, մի բան որ, ըստ էության չարվեց ապրիլին եւ դրանից հետո:

4.«Համանախագահները կիսում են այն տեսակետը, որ պետք է իրականացնել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների որոշումները, որոնց նպատակն է հակամարտության գոտում կայունացնել իրավիճակը»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների՝ անցած դեկտեմբերին Համբուրգում ընդունած հայտարարության մեջ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման պահանջն այսքան հստակ չէր ձեւակերպված, եւ բացի այդ նշվում էր, որ դրանք պետք է իրականացվեն կարգավորման շուրջ բանակցությունների անմիջապես վերսկսմանը զուգահեռ: Դրանով համանախագահները փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա, քանի որ պայմանավորվածությունները կյանքի կոչելը բանակցություններին վերադառնալու Հայաստանի նախապայմանն է: 

5.«Միջնորդները ընդգծել են ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու և երկարատև կարգավորման հասնելու համար համապարփակ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը»: Այսինքն, եթե Համբուրգում ասվում էր, որ բանակցությունները պետք է անմիջապես վերսկսվեն, հիմա խոսվում է՝ հնարավորինս շուտ վերսկսելու մասին:

6.«Համանախագահները պլանավորում են տարածաշրջան այցելել մարտին»: Երեկ գրել էինք, որ Հայաստանում եւ Արցախում ներքին սպասում կա, որ մարտին Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակում է լինելու: Այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատերազմը բացառելու, ռազմական գործողությունների կրկնության անթույլատրելիության մասին իրենց հայտարարության մեջ նաեւ նշում են, որ մարտին այցելելու են տարածաշրջան, առնվազն մտահոգիչ է: Համանախագահների վերջին այցը տարածաշրջան եղել է 2016-ի հոկտեմբերին:

Մինսկի խմբի հայտարարության մեջ նաեւ անդրադարձ կա այս երկուշաբթի Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին, մասնավորապես, որ չեն ընդունելու դրա արդյունքները, բայց դա ավելի շատ արարողակարգային պահանջ է: Տարբեր երկրներ նույնպես նման հայտարարություններ դեռ կանեն:

Հ.Գ. Երեկ նաեւ Բաքվում կայացել է ԱՄՆ Զինված ուժերի պետերի միավորված կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդի և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հանդիպումը: Պենտագոնի մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության ընթացիկ վիճակը և հեռանկարները, ինչպես նաև միջադեպերի կանխման հարցը՝ կապված կողմերի ռազմական գործողությունների հետ: Հանդիպման բուն նպատակը եղել է իրար հետ կապ հաստատելը անհրաժեշտության դեպքում ինֆորմացիայի արագ փոխանակման համար:  Հայաստանում պաշտոնական մակարդակով սույն հանդիպումը որեւէ կերպ չի մեկնաբանվել, իսկ քաղաքագետներն ու վերլուծաբանները տարակուսած են ՝ արդյո՞ք Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպելու որոշումը առնչություն ունի ղարաբաղյան հակամարտության հետ, թե ոչ: Ըստ «Նյու Յորք Թայմսի» Բաքուն ընտրվել է որպես չեզոք վայր, քանի որ ՌԴ-ն առաջարկել է հանդիպել Մոսկվայում կամ Բելառուսում, իսկ ԱՄՆ-ն՝ Արեւմտյան Եվրոպայում:

Հարցն այն է սակայն, որ Բաքուն ոչ թե չեզոք գոտի է, այլ Հարավային Կովկասի տարածաշրջանում ապասառեցված հակամարտության կողմ, եւ ինչպես արդեն ակնհայտ է, այստեղ նույնպես ռազմական միջադեպի կանխման խնդիր կա:  Իսկ դա նշանակում է, որ Դանֆորդն ու Գերասիմովը առնվազն հպանցիկ անդրադարձած կլինեն նաեւ ղարաբաղյան ճակատին:

Տպել
12827 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել