Ֆուտբոլի Չեմպիոնների լիգա. Կախարդական գիշեր Փարիզում եւ «ավանդական» երեկո Մյունխենում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին 4 հանդիպումներն արդարացրին, անգամ՝ գերազանցեցին ֆուտբոլասերների ակնկալիքները. մրցող թիմերը ցույց տվեցին դիտարժան, գեղեցիկ ֆուտբոլ, արձանագրվեցին հետաքրքիր, անսպասելի հաշիվներ: Գերմանական թիմերից «Բավարիան» ավանդույթի համաձայն ջախջախեց անգլիական «Արսենալին» (5-1), Դորտմունդի «Բորուսիան» էլ ունենալով մրցակցի դարպասը գրավելու մի շարք իրական պահեր (անգամ՝ 11 մետրանոց) «կարողացավ» պարտվել պորտուգալական «Բենֆիկային» (0-1), իսպանական գրանդներից Մադրիդի «Ռեալը» անցկացրեց վերջին շրջանում իր լավագույն խաղը եւ հաղթեց վերջին 3 ամիսների ընթացքում իր վատագույն խաղը ցուցադրած իտալական «Նապոլիին», իսկ «Բարսելոնան» զարմացրեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին. Փարիզում 0-4 հաշվով զիջեց «ՊՍԺ»-ին:

Հատկապես «ՊՍԺ» - «Բարսելոնա» հանդիպումը մտնելու է պատմության մեջ՝ կատալոնյան թիմի նման հաշվով  պարտությունը արտառոց է ցանկացած դեպքում: Բայց նախ մյուս խաղերի մասին՝ համառոտ: «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը մինչ այժմ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 5 անգամ մրցել է «Բավարիայի» հետ, եւ բոլոր դեպքերում 2 խաղերի արդյունքում առաջ է անցել գերմանական թիմը: Ընդ որում, այդ խաղերում «Բավարիան» մարզել են տարբեր մարզիչներ՝ գերմանացիներ Օտմար Հիտցֆելդ, Ֆելիքս Մագաթ, Յուպ Հայնկենս, իսպանացի Խոսեպ Գվարդիոլա: Վենգերը պարտվել է բոլորին, շատ հաճախ՝ խոշոր հաշիվներով: Հիմա էլ «Բավարիան» իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորությամբ 5-1 հաշվով  ջախջախեց Վենգերի «Արսենալին»: Մեծ հաշվով կարելի է արձանագրել, որ Վենգերը ուղղակի չի կարողանում հաղթել «գերմանական մեքենա» կոչվող «Բավարիային», անկախ նրանից, թե ով է Մյունխենի թիմի գլխավոր մարզիչը: Ավելացնեմ, որ «Բավարիան» 16-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ՝ սա ռեկորդային ցուցանիշ է Լիգայի պատմության մեջ:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կարողացավ ընդհատել իտալական «Նապոլիի» անպարտելի 18 խաղերի շարքը՝ արձանագրվեց 3-1: Այս խաղից հետո հեռակա ընդհարում է տեղի ունեցել «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի եւ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի միջեւ: «Միակ ֆուտբոլիստը, որ այսօր ցույց տվեց նեապոլցու ոգի՝ Նեապոլում ծնված Ինսինյեն էր: Մյուսները ուղղակի բացակայում էին: Չեմ կարողանում հասկանալ կազմի, տակտիկայի ընտրությունը: Ես մեծ գումարներ են ծախսում նոր ֆուտբոլիստներ գնելով, իսկ նրանք չեն խաղում: Եթե ինձ ասեին, որ նրանք պետք չեն, ես այդ գումարները այլ նպատակների վրա կծախսեի»,- բարկացած հայտարարել է Դե Լաուրենտիսը: «Իհարկե, նախագահը կարող է կազմի ընտրության հետ կապված իր կարծիքն ունենալ: Բայց ես եմ թիմի մարզիչը եւ վերջնական որոշումը իմն է», - պատասխանել է Սարին: Նշեմ, որ «Ռեալը» պաշտոնական 41-րդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ. սա ակումբային ռեկորդի կրկնությունն է:

Եվ վերջապես գլխավոր անակնկալի՝ «ՊՍԺ» - «Բարսելոնա» հանդիպման մասին: «Կախարդական գիշեր Փարիզում»՝ այսպիսի վերնագրով հաջորդ օրը լույս տեսավ ֆրանսիական հանրահայտ «France Football» պարբերականը: Այս խաղը իր բոլոր կարեւոր եւ ոչ կարեւոր գործոններով արդեն մանրամասն քննարկվել է ֆուտբոլային աշխարհում, եւ հետաքրքիր է, որ մեծամասամբ այն ընկալվում է առաջին հերթին որպես «Բարսելոնայի» խոշոր հաշվով  պարտություն եւ ոչ թե «ՊՍԺ»-ի խոշոր հաշվով հաղթանակ: Որքան էլ ուժեղ լինի մրցակիցը եւ մարտական տրամադրված, միեւնույն է՝ 0-4 հաշիվը առաջին հերթին «Բարսելոնայի» պարտությունն է: Ընդ որում, նման հաշվով Չեմպիոնների լիգայում «Բարսան» մինչ այդ պարտվել էր ընդամենը 3 անգամ, եւ բոլորն էլ մտել են պատմության մեջ յուրահատուկ նրբերանգներով:

1994 թվականին Լիգայի եզրափակիչում «Բարսելոնան» 0-4 հաշվով պարտվեց իտալական «Միլանին»: Այդ տարիներին «Բարսան» մարզում էր հանճարեղ Յոհան Կրուիֆը, չուներ մրցակից Իսպանիայում եւ ընդամենը 2 տարի առաջ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Լիգայի գավաթը: Իսկ «Միլանը» գլխավորում էր դեռեւս ոչ մի միջազգային մրցանակ չնվաճած Ֆաբիո Կապելոն: 4-0՝ հաղթեց «Միլանը», եւ Կապելոյի անունը տարածվեց ամբողջ աշխարհում: Մեծ հաշվով այդ խաղը դարձավ նաեւ Կրուիֆի փառահեղ մարզչական գործունեության ավարտը: 1997 թվականին «Բարսելոնան», հոլանդացի մարզիչ Լուի Վան Գալի գլխավորությամբ սեփական հարկի տակ 0-4 հաշվով պարտվեց Կիեւի «Դինամոյին». այս խաղը դարձավ Անդրեյ Շեւչենկոյի բենեֆիսը եւ ֆուտբոլային հրաշալի կարիերայի մեկնարկը, իսկ «Դինամոյի» մարզիչ Վալերի Լոբանովսկին համընդհանուր ճանաչման եւ հարգանքի արժանացավ: Մինչ այժմ էլ հանրահայտ շատ մարզիչներ աշխատում են Լոբանովսկու մեթոդներով, նրա համառոտագրություններով (կոնսպեկտներով):

Եվ վերջապես 4 տարի առաջ՝ 2013 թվականին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» 0-4 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիային», որը հետագայում նվաճեց Լիգայի գավաթը: Այս խաղով էլ ավարտվեց Պեպ Գվարդիոլա - Տիտո Վիլանովա տանդեմի գլխավորությամբ հնարավոր բոլոր մրցանակները նվաճած, գրեթե իդեալական ֆուտբոլ ցուցադրող «Բարսելոնայի» դարաշրջանը: Հիմա էլ «Բարսելոնային» 4-0 հաշվով հաղթեց ֆրանսիական «ՊՍԺ»-ը, որը մինչ այժմ չի կարողացել նվաճել Եվրոպայի ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցանակը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը: «ՊՍԺ»-ի մարզիչ Ունայ Էմերին էլ թեեւ 3 անգամ անընդմեջ «Սեւիլիայի» ղեկին նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը, բայց առայժմ չի ընկալվում որպես միջազգային թոփ մարզիչ: Այս հաղթանակը կդառնա՞ «ՊՍԺ» -ի եւ Էմերիի մեծ հաղթանակների սկիզբ՝ ցույց կտա ժամանակը: Բայց կարծես անկասկած է. այս պարտությամբ ավարտվում է «Բարսելոնայի» հետ վերջին 2 տարիների ընթացքում հնարավոր բոլոր մրցանակները նվաճած մարզիչ Լուիս Էնրիկեին հատկացված ժամանակաշրջանը:

Ավելացնեմ, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հաջորդ 4 հանդիպումները կայանալու են առաջիկա երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին:

Տպել
4105 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն