Թուրքիայից չստեր բերելն ու այստեղ վաճառելը դեռ տնտեսություն չէ. Նիկոլ Փաշինյան

«Ելք» դաշինքի կազմավորման հիմքում ընկած է հետեւյալ սկզբունքը. անդամ կուսակցությունները չեն կարող հենված չլինել հայաստանակենտրոնության սկզբունքի վրա: «Ելքը» ռուսամետ, կամ արեւմտամետ չէ, սակայն նաեւ հակառուս եւ հակաարեւմտամետ չէ: «Ելք» դաշինքի առաջնորդների հետ այսօր կայացած նախընտրական հանրային հանդիպման ժամանակ այս մասին ասաց դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ խորհրդարանական գործունեության կարեւոր ձեռքբերումը համարում եմ հետեւյալը. ես խորհրդարանի ամբիոնից ասել եմ այն, ինչ կասեին հարյուրավոր քաղաքացիներ: Կարծում եմ՝ կարեւոր է, որ մարդիկ ԱԺ-ում խոսափող ունեն: Քաղաքական գործչի ամենակարեւոր գործառույթը փոփոխություններ բերելն է: «Ելքի» օգտին պետք է քվեարկեն նրանք, ովքեր ուզում են ունենալ անվտանգ եւ զարգացող պետություն: Սա մեր տեսլականն է: Եթե մարդիկ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, կնշանակի՝ իրենց դատապարտում են ապրելու վատթար պայմաններում: Եթե մարդիկ ընտրեն ՀՀԿ-ին, ուրեմն Հայաստանը պաշտոնապես մուտք կգործի «Մի քիչ էլ կվատանա ու սենց էլ կմնա վիճակ»:

Մենք Հայաստանը տեսնում ենք որպես արդյունաբերական զարգացած երկիր, որտեղ կվաճառվի ոչ թե թուրքական, այլ հայկական ապրանք: Չէ՞ որ Թուրքիայից չստեր բերելն ու այստեղ վաճառելը դեռ տնտեսություն չէ: Մեր ասելիքն այն է, որ Հայաստանի կառավարությունն իր տնտեսությանը չի տիրապետում: Ռուսաստանում լավ կլինի, մեզ մոտ էլ լավ կլինի: Մենք պարզապես տնտեսություն չունենք, մենք պետք է խոսենք ոչ թե տնտեսություն զարգացնելու, այլ հիմնադրելու մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ փոխգործակցությանը՝ «Ելք» դաշինքի անդամը հորդորեց չմոռանալ, թե ինչ իրադարձությունների կոնտեքստում վերջինս ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը:

«Իրավիճակն այնպիսին էր, որ երկրում կարող էր ընդհուպ քաղաքացիական պատերազմ սկսվել: Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է դիտորդի կարգավիճակ, իսկ Արամ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացավ, երբ Քոչարյանն, առանց իր հետ խորհրդակցելու, հեռացրեց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին»,- հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Վերադառնալով տնտեսական խնդիրներին՝ ԱԺ պատգամավորը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս է լինում, որ օֆշորային գոտում աստղաբաշխական գումարներ ունեցող մեկի հարցով գործ է հարուցվում, իսկ հետո փակվում: Կամ ինչպես է լինում, որ բանան ներկրող մարդուն սպառնում են: «Միհրան Պողոսյանին ինչ համակարգ ուզում ես դիր, նույնն է լինելու: Նման պայմաններում ինչպե՞ս կարող է անձը բանան ներկրել: Բայց ես երաշխավորում եմ, որ 47 րոպեն նույնիսկ շատ է բանանի մենաշնորհը Հայաստանում վերացնելու համար:

Մարդիկ Հայաստանում եկեղեցի են կառուցում, փոխարենը արտադրամասեր կառուցեն: Ինչ վերաբերում է բանակին, ապա այդ կառույցը կարող է դառնալ մատակարարումների օբյեկտ եւ հնարավորություն ստեղծել, որ արտադրությունը զարգանա: Ինչո՞ւ պետք է բանակին տավարի միս մատակարարեն Հնդկաստանից, ինչ է Հայաստանում կովեր չկա՞ն:

«Նաիրիտի» մասին էլ խոսելիս մի հարց է ծագում՝ ինչո՞ւ են այնտեղ անընդհատ փայ մտել: Այն պատճառով, որ երկիրը ղեկավարել են փայ մտնողներ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքի ամփոփիչ հատվածում ԱԺ պատգամավորը խոսեց նաեւ ղարաբաղյան հակամարտության թեմայով՝ նկատելով, որ այս հարցում մեր հիմնական աշխատանքը ռազմական հավասարակշռության վերականգնումն է: «Ադրբեջանը պետք է ազդակներ հղի, որ պատրաստ է ընդունել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրույթը: Եթե այդպիսի ազդակներ չկան, փոխզիջումների մասին ավելորդ է խոսել: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ սպառազինությունների մրցավազքում պարտվել ենք: Ինչ վերաբերում է պայմանագրային զինվորական ծառայության խթանմանը, ապա սա առաջնագծում կարող է հազարավոր աշխատատեղերի հարց լուծել: Իհարկե, խոսքը պրոֆեսիոնալ բանակի մասին չէ»,- ասաց խորհրդարանականը:   

Տպել
4944 դիտում

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան