ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը մեր տարածաշրջանում

16/02/2017 schedule13:10

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-Իրան հարաբերությունները կրկին լարվել եւ հայտնվել են համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում։ Նորընտիր նախագահ Թրամփը երբեք էլ չի թաքցրել Իրանի հետ Օբամայի վարչակազմի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ իր դժգոհությունը, վստահ լինելով, որ կարելի էր ավելիին հասնել։ Իրանի կողմից հրթիռների փորձարկումից  հետո ԱՄՆ նախագահը խիստ քննադատության ենթարկեց Իրանին, հայտարարելով, որ սա որոշակի նախազգուշացում է Իրանին։ 

Պաշտպանության նախարար Մատիսն էլ իր հերթին հայտարարեց, որ Իրանը  պետական մակարդակով ահաբեկչությանը սատարող երկիր է։ Իսկ եթե  հաշվի առնենք, որ նոր վարչակազմը ընդգծված իսրայելամետ դիրքորոշում ունի եւ այն հանգամանքը, որ Իսրայելն ու հրեական համայնքն ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական քննադատն էին, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում։ Իրանի կողմից հրթիռների փորձարկումը մեծ հաշվով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում չի կարելի դիտարկել, սակայն սա ամենահարմար առիթն էր, որպեսզի Թրամփն օրակարգ բերեր ԱՄՆ-Իրան  հարաբերությունների խմբագրման անհրաժեշտությունը:

ԱՄՆ-Իրան հարաբերությունները պետք է դիտարկել նաեւ նոր ձեւավորվող գլոբալ ամերիկյան քաղաքականության տեսանկյունից։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց այսօր ԱՄՆ-ին Ռուսաստանը ոչ պակաս է անհրաժեշտ, քան հակառակը։ Հզորացող Չինաստանն ԱՄՆ-ի համար հիմնական քաղաքական եւ տնտեսական մրցակիցն է եւ աշխարհի երկրորդ գերտերություն դառնալու հիմնական հավակնորդը։ ԱՄՆ-ն չի կարող դա թույլ տալ, ուստի պետք է զսպի չինական տնտեսական աճը՝ ամեն գնով։ Իրանը տարածաշրջանային գերտերություն դառնալու ճանապարհին է եւ ԱՄՆ-ի կարծիքով սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը եւ լուրջ ազդեցություն կարող է ձեռք բերել Մերձավոր եւ Միջին Արեւելքում՝ դուրս մղելով ԱՄՆ-ին։

Քանի որ ԱՄՆ-ն չի կարող միաժամանակ հակադրվել եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Չինաստանին, եւ՛ Իրանին, ապա նա պետք է կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանը տեսանելի ապագայում չի կարող ԱՄՆ-ի համար քաղաքական կամ տնտեսական լուրջ մրցակից դառնալ։ Դրանից զատ, մեծ հավանականություն կա, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները կկարգավորվեն եւ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կհանվեն։ Ակնհայտ է, որ Թրամփ-Պուտին մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի ժամանակ կողմերը շոշափել են պատժամիջոցների վերացման հնարավորությունը, քանի որ սա երկկողմ հարաբերությունների ամենակնճռոտ հարցն է եւ, եթե երկու կողմերն էլ հեռախոսազրույցը դրական են գնահատում, ավելին՝ պատրաստակամություն են հայտնում հանդիպել մոտ ապագայում, ապա կարելի է վստահ ասել, որ այստեղ առաջընթաց կա։

Պետք է հաշվի առնել, որ Թրամփը բավականին լավ բանակցող է եւ այս գործընթացից ունենալու է իր շահը։ Ի՞նչ կարող է Թրամփն ակնկալել Ռուսաստանից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի զիջելու իր դիրքերը Ղրիմի հարցում, ընդհանուր շահեր ունի ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցում, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Իսկ եթե հաշվի առնենք Թրամփի այն հայտարարությունը, որ նա չի պատրաստվում ծախսել ամերիկյան փողերն այլ պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով (այստեղ կարելի է հասկանալ ՆԱՏՕ-ի որոշ ծրագրերի կրճատում, Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային կայանների տեղադրման բացառում) ապա երկու պետությունների շահերը մի շարք հարցերում համընկնում են եւ երկկողմ հարաբերությունները ձեռք են բերում նոր բնույթ։ Այս պահի դրությամբ Իրան-ԱՄՆ հարաբերություններում զարգացման երեք հնարավոր սցենար կա:

Առաջին՝ ոչ շատ հավանական սցենար, կողմերը կփորձեն մեղմել հռետորաբանությունը եւ կշարունակեն աշխատանքը ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Երկրորդ, առավել հավանական սցենար, Թրամփը կպահանջի չեղարկել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կառաջարկի բանակցային նոր գործընթաց սկսել՝ ԱՄՆ-ի համար առավել գերադասելի «ստարտային» դիրքերից։

Երրորդ՝ վատագույն սցենար, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը կամ հին պատժամիջոցների վերականգնումն ամբողջական ծավալով։ 

Այս տեսանկյունից Հայաստանը կրկին հայտնվելու է բարդ իրավիճակում։ Եթե Իրանի նկատմամբ սանկցիաները կրկին ուժի մեջ մտնեն, ապա Հայաստանն իր տնտեսական կապերը հարեւանի հետ չի կարող առաջ մղել ողջ ծավալով։ Ավելին, պատժամիջոցների կիրառումը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել ԵՏՄ-Իրան հարաբերություններում, ինչից Հայաստանը կարող էր որոշակի օգուտներ քաղել, քանի որ Հայաստանը ԵՏՄ միակ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ:

Ուստի, եթե ԱՄՆ-ն որոշի կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, չի բացառվում, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Իրանի հետ հարաբերությունները թե՛ ԵՏՄ-Իրան, եւ թե՛ Իրան-Ռուսաստան ձեւաչափերով կարող է դարձնել նախապայման։ Սակայն սա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն որոշի ամբողջապես իզոլացնել Իրանն արտաքին աշխարհից։ Կհամաձայնի՞ արդյոք Ռուսաստանն այդ առաջարկին, առանձին քննարկման թեմա է։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հաշվի առնելով այս իրողությունը, Հայաստանը պետք է օր առաջ ծրագրի իր անելիքներն Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր վերսկսման դեպքում, քանի որ ԱՄՆ-ն չի հապաղելու եւ անհամբեր սպասում է հարմար առիթի՝ սցենարներից ամենահավանականը իրագործելու նպատակով։

Սուրեն Սարգսյան
Թաֆթսի համալսարան

Տպել
5591 դիտում

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է