Խնայողություն, Հորացիո. տնտեսել փամփուշտները. թանկ են…

15/02/2017 schedule13:10

Նախընտրական էյֆորիան, այս կամ այն ցուցակում ու դաշինքում հայտնվելու համար մուծած կաշառքի կամ ընտրակաշառքի վրա ծախսվելիք գումարների մասին փակ խոսակցությունները ստիպում են մտածել, որ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներում հաշվի առնված չէ կարեւոր մի գործոն՝ աշխարհի գոյության փաստը: Աշխարհում, տարածաշրջանում ընթացող գործընթացները, ի վերջո, հայ-ադրբեջանական շփման գծում 2017-ին արդեն 7 զոհ ունենալն անէական անհարմարություն է նկատվում միայն:

Անլրջության այս մակարդակն անհանգստացնում է: Սահմանամերձ գյուղերում բնակիչները բացարձակ անպաշտպան են, եթե տեսականորեն կամ հենց գործնականում, ինչպես ապրիլի 2-ին, ադրբեջանցի դիվերսանտները ներթափանցեն գյուղ:

2016 թ. դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղից հյուսիս-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիայի պատճառով զոհվեց երեք հայ զինվոր: Սա, փաստորեն, ապրիլյան պատերազմից ինն ամիս անց էր: Երբ արդեն Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարը, քաղաքական ուժերը մի լավ խոսել էին քաղած դասերի մասին: «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցն այդ օրը մեկնել էր Չինարի ու զրուցել գյուղացիների հետ: Տեսագրությունում գյուղի տղամարդիկ պատմում եմ, որ երբ բարձրացել են դիրքեր՝ փորձելու հասկանալ, թե ինչպես առավոտյան 8-ին հակառակորդը կարող էր այդքան մոտենալ դիրքերին, երեք զինվորի սպանել, հետաքրքրվել են, թե ինչու համարժեք պատասխան չեն տալիս, պատասխանել էին՝ հրաման չկա. «Գյուղը թշնամին քանդում ա, ասում են՝ հրաման չկա: Բայց մերոնք որ մի երկու անգամ խփում են, նրանք սսկվում են»:

Կա հրաման՝ չկրակել, փամփուշտները, զենք-զինամթերքը խնայողաբար օգտագործել: Գյուղի տղամարդիկ պատմում էին, որ իրենցից անգամ որսորդական հրացաններն են հավաքված, ոչ մեկը զինված չէ: 2016-ի ապրիլին, երբ Թալիշում հակառակորդի դիվերսանտները մտել էին գյուղ, բնակիչների տները, գյուղացիները ստիպված էին փախչել, քանի որ իրենք իրենց պաշտպանելու համար զենք չեն ունեցել: «Ազատություն» ռ/կ-ի ռեպորտաժում տղամարդն ասում է, որ եթե գիշերով դիվերսանտները թափանցեն գյուղ, ինքը իր ընտանիքը պաշտպանել չի կարող. «Ի՞նչ պիտի անեմ: Մինչեւ գնամ կացինը բերեմ, կվերացնեն»:

Մինչ սահմանին փամփուշտները խնայվում են, քաղաքական կյանքում հսկայական փողեր են պտտվում: Մամուլում արդեն տեղեկատվություն կա, որ բաժանվող ընտրակաշառքի չափն այս ընտրություններին ռեկորդային է լինելու՝ 15 000 - 50 000:

«Ուզում եմ, որպեսզի դուք գիտակցեք, մինչեւ վերջ խորը գիտակցեք, որ նաեւ ձեզնից է կախված մեր երկրի հետագա բարեկեցությունը»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ մարտական դիրքերում գտնվող զինվորներին: «Մենք միշտ ուրիշներից տարբերվել ենք նրանով, որ կարողացել ենք վերածնվել, կարողացել ենք պայքարել, նաեւ հերոսանալ, մեր սխրանքներով անմահանալ եւ, ի վերջո, եկել, հասել ենք 21-րդ դար` որպես անկախ պետություն»:

Ինչի՞ համար են հայրենասիրության այս տեքստերը` «հայ զինվորների անկոտրում ոգու» մասին, որով, պարզվում է, հպարտանում ենք…

Կան երկրներ, որոնք հպարտանում են իրենց անխոցելի բանկային համակարգով, լուրջ դիվանագիտությամբ: Մեկ այլ երկրում, որ իրենց քաղաքային տրանսպորտն աշխատում է վայրկյանների ճշգրտությամբ: Մյուս տեղում հպարտանում են ցանկացած գործարքում կողմերի բացարձակ ազնվությամբ: Մեկ այլ երկրում` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, բարձր թոշակով եւ փողոցների մաքրությամբ:

Մենք նման դատարկ, ոչ ոգեղեն բաներով հպարտանալ չենք կարող: Մեր հպարտության նյութը տեսանելի չէ, շոշափել հնարավոր չէ:

Իշխանությունը բաց տեքստով մեզնից յուրաքանչյուրին չի կարող ասել. «Դո՛ւ, ա՛յ ոչնչություն, ա՛յ ողորմելի, որ ընտանիքիդ օրվա հացը մի կերպ ես վաստակում, քվեարկում ես` ինչպես կասեմ, պարտավոր ես կյանքդ էլ անհրաժեշտության դեպքում զոհել` հանուն հայրենիքի՝ փամփուշտները խնայողաբար օգտագործելով»: Ասում են այլ տեքստով, Շուշան Պետրոսյանի, մյուս հայրենասերների շուրթերով. «Մատաղ լինենք ձեզ, տղե՛րք: Մենք բոլորս զինվոր ենք, մենք պետք է հաղթենք: Ու դա` ձեր անպարտելի ոգու շնորհիվ: Մատա՛ղ ձեզ…»:

Առանց հայրենիքի կորստի վտանգի ստեղծման, հորինման` կորչում է իշխանությունների ոտքի տակի հողը: Բայց որպեսզի հայրենասիրության այս ձեւակերպումը բնական ու արժանահավատ հնչի, վարձում են ինտելեկտուալների, որոնք հայրենասիրությանը կարող են տալ հեշտ ընկալվող եւ երկար հիշվող կաղապարներ: Եվ ինտելեկտուալները (որպես կանոն` պալատական մտավորականությունը), նկարագրում են, թե որքան հրաշալի է զոհվել ծաղիկ հասակում` հանուն հայրենիքի…

Բայց ի՛նչ արժե իսկական արվեստագետը, եթե այդպիսին ունենայինք…Մ.թ.ա. 7-րդ դարում, երբ սպարտացիներն աթենացիներից ռազմական աջակցություն խնդրեցին, աթենացիները զինվորական գնդի փոխարեն Սպարտա ուղարկեցին կաղ ուսուցիչ Տիրտեոսին: Նա պետք է սպարտացիների ռազմական ոգին բարձր պահեր իր բանաստեղծություններով: Ուսուցիչն այնպես բարձրացրեց զինվորների ոգին, որ սպարտացիներն անգամ մոռացան, որ աթենացիները դրժել են խոստումն ու զինվորական գունդ չեն ուղարկել:

Բայց այդ ինչպե՞ս է, որ հարեւան Ադրբեջանի կողմից դիվերսիաների, սահմանին վիճակը սրվելուն պես բոլորը պատրաստ եղան գնալ սահմանը պաշտպանելու, իսկ մեր երկրի ներսում նման համարձակություն չենք ունենում:

Այդ դեպքում, ստացվում է, սահմանների պաշտպանությունը ոչ թե հայրենասիրություն է, այլ անհանգստություն սեփական կյանքի կամ մերձավորների կյանքի համար: Նշանակում է, որ մենք կռվում ենք միայն հանուն ֆիզիկական անվտանգության, մեր գոյությունը պաշտպանելու, իսկ կյանքի որակի համար կռվելում անզոր ենք: Բայց սա արդեն հայրենասիրական թեմա չէ, այնպես որ` պետք է ժամանակին դնել վերջակետը: Ինչը եւ անում եմ:

Լիլիթ Ավագյան

Տպել
3215 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից