Կատաղի պայքար Շիրակի մարզում. ՀՀԿ-ն զոհաբերեց Սամվել Բալասանյանի որդուն

Խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների մեջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչիկ Բալասանյանը, չկա:

Շաբաթ օրվա ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նրա թեկնածությունը չի հաստատվել: «Դա մեր իրավունքն է, մենք էլ քննարկումներից հետո նման որոշում ենք ընդունել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Իսկ ինչու որոշվեց, որ Սամվել Բալասանյանի որդին չպետք է առաջադրվի, այն դեպքում, երբ վերջին մի քանի շաբաթներին նա համարվում էր Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ամենահավանական թեկնածուներից մեկը: «Մենք ունենք 7000 քաղաքացիներ, որոնք բոլորն էլ առաջադրվելու իրավունք ունեն, ինչո՞ւ մյուսների դեպքում չեք ասում»,- բարկացավ Թադեւոսյանը:

Ինքը՝ Խաչիկ Բալասանյանը, նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ որոշել է գալիք խորհրդարանական ընտրություններին չառաջադրվել «համապատասխան հարթակ չգտնելու» պատճառով: «Ունենք աշխատանքի ծայրահեղ ցածր արտադրողականություն, պետական եւ մունիցիպալ օղակներում կառավարման ցածր արդյունավետություն, կրթության անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին, առողջապահության ոլորտում առողջությունը պահպանելու ռազմավարության փոխարեն հիվանդությունների բժշկման քաղաքականություն, գյուղատնտեսությունը տնտեսության գիտելիքահենք եւ տեխնոլոգիական ճյուղ դարձնելու փոխարեն գյուղացուն օգնելու պրակտիկա, ժողովրդագրական անվտանգության հայեցակարգի փոխարեն հետծննդյան նպաստների կամ մասնավոր օգնությունների տրամադրում, զուտ հայրենասիրական պաթոսի վրա հիմնված, այլ ոչ ինստիտուցիոնալ կամավորականություն:

Այս ամենի գիտակցումով էր պայմանավորված առաջադրվելու ցանկությունս, սակայն քաղաքականությունը հնարավորի արվեստ է, մանավանդ որ նոր ընտրակարգով բացառվում է անհատի միայնակ մասնակցությունը, ուստի, չգտնելով համապատասխան հարթակ` ես որոշել եմ չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին»,- գրել է Խաչիկ Բալասանյանը:

Մինչդեռ Գյումրիից ստացած մեր տեղեկությունների համաձայն` վերջինիս թեկնածությանը դեմ են եղել ՀՀԿ-ի մյուս ռեյտինգային թեկնածուները՝ հատկապես Մարտուն Գրիգորյանն ու Արման Սահակյանը: Դեռեւս հոկտեմբերին Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ կարծիքներ կային, որ Սամվել Բալասանյանի ու Մարտուն Գրիգորյանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն առումով, որ վերջինս աջակցելու է Բալասանյան դաշինքին, իսկ արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բալասանյաններն են աջակցելու Մարտուն Գրիգորյանին: Խաչիկ Բալասանյանի առաջադրումով այդ պայմանավորվածությունը խախտվում էր, եւ Մարտուն Գրիգորյանը կտրուկ դեմ է դուրս եկել նրա առաջադրմանը: Եթե Խաչիկ Բալասանյանն առաջադրվեր, ապա նրա հայրը իր վարչական, ֆինանսական ու այլ լծակներով, բնականաբար, կաշխատեր որդու օգտին: Իսկ Գյումրիի ընտրողների քանակն անսահմանափակ չէ, եւ Խաչիկ Բալասանյանի օգտին գրանցվող ցանկացած ձայն լինելու էր Մարտուն Գրիգորյանի, Արման Սահակյանի ու մյուս թեկնածուների հաշվին: Վերջիններս էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մոտ են այդ հարցը բարձրացրել ու այդպիսով կասեցրել են Բալասանյանի որդու առաջադրումը:

Մենք փորձեցինք Ռուբեն Թադեւոսյանից պարզաբանում ստանալ նաեւ այս խնդրի վերաբերյալ, բայց վերջինս չհամաձայնեց, որ Բալասանյանի որդու առաջադրմանը դեմ են եղել մյուս թեկնածուները: «Այդ հեքիաթները ժողովրդական բանահյուսության շարքից են»,- պատասխանեց նա:

Անդրադառնալով Խաչիկ Բալասանյանի այն գրառմանը, թե չի առաջադրվում, քանի որ դրա համար համապատասխան հարթակ չկա, ապա կարելի է հիշել նրա եւ իր հոր կողմից ընդամենը անցած տարի ստեղծված «Գյումրեցու ոգի» կուսակցությունը: Հայր եւ որդի այս կուսակցությունը ստեղծել էին Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու համար, եթե ՀՀԿ-ն Սամվել Բալասանյանին չպաշտպաներ: Բալասանյաններն, իհարկե, հերքում էին, որ այդ կուսակցությունն իրենք են ստեղծել: Բայց միայն այն հանգամանքը, որ «Գյումրեցու ոգու» նախագահ էր նշանակվել նույն Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանը, որը նաեւ Խաչիկ Բալասանյանի մտերիմ ընկերն է, գալիս է ապացուցելու, որ այդ կուսակցությունը Գյումրիի քաղաքապետի եւ նրա որդու հիմնադրածն է:

Իսկ ինչ վերաբերում է Շիրակի մարզում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներին, ապա դրանք թվով տասնհինգը կարող են լինել: Հայտնի է, որ այդ կուսակցությունն այդ մարզում առաջադրելու է նույն Մարտուն Գրիգորյանին, Արման Սահակյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Սուքիաս Ավետիսյանին, ԲՀԿ-ի նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանին, ՀԷՑ-ի Գյումրու «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ֆարզարդյանին, Շիրակ ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանին, «Լենտեքս» կարի արտադրամասի սեփականատեր Կարեն Գոմցյանին, «Շիրակ» ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանին, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին եւ այլոց:

Տպել
9871 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը