Լրիվ բալտավնիա է, ժամանակին խաղացել եմ, բայց ոչ Ռուբեն Հայրապետյանի խաղատանը. Արզաքանցյան

11/02/2017 schedule12:01
Գեղարքունիքի մարզից ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը նորից որոշել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ ՀՀԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել նույն մարզում: 
- Պարոն Արզաքանցյան, ինչո՞ւ որոշեցիք կրկին առաջադրվել: Եվ դա ձե՞ր որոշումն էր, թե կուսակցությունն է ձեզ առաջարկել:
- Իմ որոշումն էլ է, կուսակցության որոշումն էլ է: Կիսատ գործեր կան, ես իմ աշխատանքները պիտի հասցնեմ մինչեւ վերջ:
- Դուք 2 անգամ պատգամավոր եք եղել, այդ ընթացքում ինչ-որ օրինագիծ ներկայացրե՞լ եք, խորհրդարանական գործունեությամբ զբաղվե՞լ եք, որ հիմա նորից ուզում եք պատգամավոր դառնալ:
- Ոնց չեմ ներկայացրել: Օրենքի շատ փոփոխություններ ենք արել, որ իրենց արտադրած ապրանքները արտահանելու եւ արտադրելու ժամանակ կարողանան մեծ արտոնություններ, ֆինանսական աղբյուրներ ունենալ ու կամպանիաների հետ կարողանան ուղիղ պայմանագրեր կնքել ու իրենց բիզնեսն իրենց չափով զարգացնել:
- Դա ի՞նչ օրենք էր:
- 14 տարի է անցել, ես չեմ հիշում:
- Դուք տեղյա՞կ եք, որ ռեյտինգային ընտրակարգը, որով ցանկանում եք առաջադրվել, նախկին մեծամասնականը չէ: Հիմա դուք այդ ընտրատարածքում կարող եք ամենաշատ ձայները ստանալ, բայց կուսակցությունը որոշի մեկ ուրիշին պատգամավոր դարձնել: Եվ ձեզ ընդամենը օգտագործեն ՀՀԿ-ին ձայն բերելու համար:
- Ամեն ինչ հնարավոր է: Ես մասնակցելու եմ ե՛ւ ինձ համար, ե՛ւ կուսակցության համար:
- Սերժ Սարգսյանն իր համաձայնությունը տվել է, որ դուք պատգամավո՞ր դառնաք, թե՞ որ ընդամենը մասնակցեք ընտրություններին:
- Տվել է, որ մասնակցենք: Իմ արած աշխատանքները չի կորել, մարդիկ հիշում են: Կուսակցության եւ իմ հիմնադրամի հետ համատեղ ճանապարհներ ենք կառուցել, Գավառի լուսավորություն ապահովել...: Որ գնում եմ Գավառ, ժողովուրդը հավաքվում է իմ կողքը եւ ցանկություն հայտնում, որ ես դառնամ պատգամավոր: Իմ կատարած աշխատանքներից շատ, ոչ մեկը չի կատարել մեր մարզում:
- Իսկ ձեզ համար ցավոտ չի՞ լինի, որ աշխատեք, գումարներ ծախսեք, բայց պատգամավոր չդառնաք:
- Կարեւոր է՝ կուսակցությունը հաղթի, ես էլ կուսակցության կողքին եմ, հուսով եմ, կուսակցությունն էլ իմ կողքին է:
- Ձեր «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկացավ, հիմա ի՞նչ բիզնես ունեք Հայաստանում:
- «Գրեյթ Վելլիի» հետ ես 9 տարի է, կապ չունեմ: Ես ունեմ իմ բրենդները, որոնք տվել եմ «Գրեյթ Վելլիին»՝ օգտագործելու, հիմա տալիս եմ այլ ընկերություններին եւ փոխարենը գումար եմ ստանում: Կոնյակի իմ բրենդներն են «Սեւան», «Ցար Տիգրան» եւ հենց «Գրեյթ վելլի» կոչվող առեւտրի նշանները: Դրանք ողջ աշխարհում գրանցված են, դրանց մարկետինգի վրա լուրջ ներդրումներ են արվել արդեն 20 տարի, որ բրենդ դառնան: Ես բրենդների մարքետինգով զբաղվող արտասահմանյան ներդրումային ընկերությունների հետ պայմանագրեր եմ կնքում, նրանք զարգացնում են ե՛ւ շուկան, ե՛ւ բրենդը: Դա լուրջ գործ ա լինելու: Նման հետաքրքիր առաջարկ եմ ստացել մի լուրջ ֆոնդից:
- Դուք երբ պատգամավոր էիք, տարբեր աղմկոտ իրավիճակներում էիք հայտնվում:
- Բոլորի գլխին էլ ինչ-որ բաներ գալիս են: Իմ դեմ մահափորձ է կատարվել, հետո ամեն ինչ էլ պարզվեց, մարդիկ պատժվեցին: Չեմ ուզում վերադառնալ հին խնդիրներին:
- Իսկ ի՞նչ էիք անում այս 5 տարիներին:
- Իմ անձնական գործերով էի զբաղված, իմ բիզնեսով, իմ ընտանիքով: Ես բազմազավակ ընտանիքի հայր եմ: Երեխաներիս մի մասն ավարտել՝ եկել են Անգլիաներից, կեսն էլ կգան: Մեկը Քեմբրիջում է սովորել, մյուսը Օքսֆորդում, մյուսը Սորբոն: Մեկն էլ МГИМО-ն ոսկե մեդալով ավարտել է, Հարվարդում էլ մաստեր է արել: Լուրջ ինվեստիցիա է արվել երեխաների վրա:
- Բանակում ծառայե՞լ են ձեր տղաները: Պատերազմող Հայաստանի համար դա կարեւոր է:
- Ուրեմն իմ մեծ տղան տարկետում է ստացել՝ սովորել, ավարտել, եկել է, հիմա մաստեր է անում: Մյուսն էլ, մի քանի օրից կերեւա բանակի հարցը, Օքսֆորդն է ավարտել, սպասում ենք, որ բանակ տանեն: Մեկը ՌԴ քաղաքացի է: Մեկը ՏԿ նախարարի օգնականն է արդեն 3 ամիս, դեռ սովորում է:
- Այսինքն, նաեւ ամեն ինչ անում եք, որ բանակ չգնան:
- Ոչ, ուսումը կավարտեն, հետո կգնան: Ես էլ եմ ծառայել, ես այնպիսի տեղ եմ ծառայել, որ Աստված չանի մեկը ընկնի այնտեղ: Եղբայրս էլ է ծառայել: Ապրիլյան պատերազմի ժամանակ իմ երեք երեխաներն էլ առանց հարցնելու վերադարձել, գնացել են Ղարաբաղ: Աստված չանի պատերազմ լինի, ես իմ երեխեքի հետ պատրաստ եմ սահման գնալ:
- Այդ օրերին բացահայտվեց, որ բանակում շատ խնդիրներ կան եւ շատերը օգնեցին գումարով, տեխնիկական սարքավորումներով:
- Ինչ որ ես եմ արել, որեւէ մեկը մինչեւ այսօր չի արել: 2008թ. բանակին 15 մլն դոլար եմ տվել: Լավ գործարքներ էի արել, բիզնեսում հաջողություն էի ունեցել ու որոշեցի մեր բանակին օգնել:
- Երբ գնաք ժողովրդի հետ հանդիպելու եւ խնդրեք, որ ՀՀԿ-ին ընտրեն, նրանք էլ ասելու են, թե ՀՀԿ-ն երկար տարիներ է, իշխանության է, մենք էլ այսպես սոցիալական վատ վիճակում ենք, աշխատանք չունենք, ի՞նչ եք ասելու:
- Բացի աշխատատեղերից, ՀՀԿ-ն ինչ խոստացել է մեր մարզի համար, արել է: Արվեստի դպրոց է վերանորոգել, թատրոնի շենքն է վերանորոգել:
- Դուք մեկ-երկու մասնավոր բաներ եք նշում, բայց ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է, նրանք արտագաղթում են:
- Աշխատատեղերը կբացվեն: Ես Գավառում տրիկոտաժի գործարան ունեմ, շուտով տեղական հումք՝ թել կունենանք, որ արտադրանքը մրցունակ լինի: Նաեւ ոչ ալկոհոլային խմիչքի արտադրություն եմ զարգացնելու: Արձակուրդների ժամանակ շուրջ 5000 դպրոցականներ ու մեծեր դաշտերից մասուր, չիչխան, ուրց կհավաքեն, մեզ կհանձնեն ու իրենց փողը միանգամից կստանան: Ինչքան հացահատիկ արտադրեն, բոլորը գնելու եմ, մաքուր օղի եմ արտադրելու:
- Որպեսի գավառցիները խմեն ու մոռանա՞ն իրենց սոցիալական վատ վիճակի մասին:
- Ոչ, որ խմեն ու լավ զգան:
- Պարոն Արզաքանցյան, ձեր մասին գրում էին, որ Մոսկվայում սիրում եք հաճախել Ռուբեն Հայրապետյանին պատկանող խաղատունը:
- Դա լրիվ բալտավնիա է: Ես այնտեղ չեմ խաղացել կամ մեկին պարտք եմ եղել: Ես ժամանակին խաղացել եմ, բայց այնտեղ չեմ խաղացել:
- Նշվում է, որ դուք սեր ունեք դերասանուհիների ու շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչների՝ Անաստասիա Վոլաչկովայի, Մոնիկա Բելուչիի եւ այլոց նկատմամբ: Եվ որ ձեր տունն էլ Ֆրանսիայում Բելուչիի տան կողքն է: Շարունակվո՞ւմ է այդ հետաքրքրությունը, թե տարիքի հետ մարել է:
- Իրենց տունն է իմ տան մոտ, իմն ավելի հին է: Նախ ես ունեմ մեծ միջավայր, ես ունեմ մեծ շրջապատ՝ սկսած հոլիվուդյան աստղերից: Կյանք է, շփվում ենք տարբեր մարդկանց հետ: Ես շփվում եմ աշխարհի մակարդակով եւ քաղաքական գործիչների հետ, եւ գործարարների, եւ մշակույթի մարդկանց հետ:
Տպել
7499 դիտում

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ