«Ծառուկյան դաշինքով» սահմանելու ենք ամենաբարձր նշաձողը. Նաիրա Զոհրաբյան

«Այսօր ինձ համար պատասխանատու եւ նշանակալի օր է: Երկու տարի առաջ Գագիկ Ծառուկյանի առաջարկով ես ստանձնեցի ԲՀԿ-ի նախագահի պաշտոնը: Դժվար էր առանց Գագիկ Ծառուկյանի մեր բոլորի եւ անձնապես ինձ համար տանել այդ մեծ ու պատասխանատու բեռը»,- ԲՀԿ 9-րդ համագումարում իր խոսքն այսպես սկսեց կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ հատկապես իր համար այդ ընթացքում եղել են հուսահատության պահեր:

Նրա խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, թե ինչ է նշանակում Գագիկ Ծառուկյանից հետո ստանձնել կուսակցության ղեկավարման պատասխանատվությունը: Զոհրաբյանը նշեց, որ իր ղեկավարման ընթացքում եղել են ե՛ւ սխալներ, ե՛ւ կորուստներ, բայց իր եւ մյուս ԲՀԿ-ականների համար ամենածանր օրերին կարեւոր է եղել Գագիկ Ծառուկյանի այն խոսքը, որ սրբությամբ պետք է պահեն եւ պահպանեն նրա ստեղծած կուսակցությունը:

Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ԲՀԿ-ականներին եւ նշեց, որ կուսակցության առաջնորդը եղել է եւ կա Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նա ասաց. «Հարգելի պարոն Ծառուկյան, մենք գիտակցում ենք ձեր վերցրած մեծ պատասխանատվությունը, մենք՝ ձեր կուսակից ընկերները, վերցնում ենք այդ պատասխանատվությունը ձեզ հետ միասին, մեր համախոհ քաղաքական ուժերի եւ գործընկերների հետ միասին` «Ծառուկյան դաշինքով» սահմանելու ամենաբարձր նշաձողն ու գնալու հաղթանակի, որտեղ միակ հաղթողը լինելու է ՀՀ քաղաքացին, Հայաստանն ու Արցախը»: Զոհրաբյանն իր ելույթը եզրափակեց՝ հետեւյալ խոսքով. «No pasaran»:

Տպել
16707 դիտում

Հրդեհ է բռնկվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին. մոտ 700 քմ խոտածածկույթ է այրվել

Ռուսաստանը 4 տարով զրկվել է օլիմպիական խաղերի ու աշխարհի առաջնությունների մասնակցելու իրավունքից

Գառնիի բնակիչը տան այգում կանեփ է աճեցրել՝ անձնական օգտագործման համար

Նախարար Արսեն Թորոսյանը պատասխանում է աշակերտների հարցերին

135 կենցաղային կանչ, 60 հրդեհի ահազանգ, 99 ՃՏՊ, 112 տուժած. 911-ն ամփոփել է անցած շաբաթը

Հայրենիք վերադարձած երիտասարդները ձեռնարկել են Հայաստանը աղբից մաքրելու գործը. նրանք ուզում են՝ ամեն ինչ ավելի լավ լինի

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք. ՊԵԿ

Խորհրդարանը քննարկում է փակ տարածքներում ծխելը սահմանափակելու օրինագիծը

Պայթուցիկի պայթյունից տուժած 10-ամյա Գարուշ Թարվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Դանակահարված 16-ամյա պատանու կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Իրաքում մեկ գիշերում 20-ից ավելի ցուցարար է սպանվել

«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն». Ռազմիկ Աբրահամյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին

Երկրորդ դասարանցիները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործը պետք է լինի

Զգում եմ, որ փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը հրապարակել է «Առաջին տիկինների ծնկների» լուսանկարները

Գազը մինչև 2020 թ. ապրիլ չի թանկանալու. Մհեր Գրիգորյան

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի

Ինչո՞ւ պետք է աշխատողը վճարի՝ չաշխատող մարդու առողջության ապահովագրության համար

Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի