ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատարն է

«IPM Research» հանրային կարծիքի և մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքներով, ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ երկրի ամենաճանաչելի բանկը: 2016թ. դեկտեմբերին Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների 18-ից մինչև 55 տարեկան 1200 բնակիչների միջև անցկացվեց «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիություն» հետազոտությունը:

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ Հայաստանում Top of Mind` առաջին հանպատրաստից նշում ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը գրանցում է կայուն աճ, և այս տարի գրանցվեց ցուցանիշի ամենաբարձր մակարդակը՝ նախորդ արդյունքների համեմատ:

Բացի Top of Mind ցուցանիշից, որոշվել է Բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ը, որը բնորոշում է բանկի դիրքը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ի թիվս այլ բանկերի: ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը բոլոր հիմնական ցուցանիշներով:

Բանկերի ցանկում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը նաև հուսալիության բոլոր հիշատակումներով: Բացի այդ, գրանցվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ վստահության ցուցանիշի աճի հստակ միտում՝ մինչև 31%:

Տպել
4786 դիտում

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան

Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է. անցկացվել է Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը

«Գյումրին պատրաստվում է Ամանորին». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

2020 թվականի մայիսի 15-ից ՀԱԷԿ-ի աշխատանքը կկանգնեցվի

18-ամյա ուսանողը դանակի 6 հարված է ստացել. նա վիրահատվել է