Ինչպես պատասխանել Բելառուսին. կոշտ, բայց հաշվարկված

09/02/2017 schedule17:40

Լեռնային Ղարաբաղ այցելած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու՝ Բելառուսի իշխանությունների քայլը, անշուշտ, հեռուն գնացող հետեւանքներ կարող է ունենալ:

Ու ամենեւին պատահական չէ, որ այդ հարցը բուռն քննարկումների թեմա է դարձել, եւ նույնիսկ իշխանության ներկայացուցիչները խիստ բացասական են արտահայտվում Բելառուսի նման քայլին ու դիվանագիտական հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին հայտարարություններ անում:  Բելառուսի քայլը իրոք ուղղված է մեր երկրի շահերի դեմ, եւ դա չի կարող եւ չպետք է անպատասխան մնա: Ինչպիսի՞ն կլինի պատասխանը կամ կլինի՞, թե ոչ, թերեւս պարզ կդառնա առաջիկայում: Սակայն ցանկացած պատասխան իր հիմքում պետք է ունենա որոշակի հաշվարկներ, եւ դա չպետք է լինի այնպիսի գործողություն, որը կարող է ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանին:

Հնարավոր պատասխանի քաղաքական հետեւանքները կարող են հաշվարկել քաղաքագետները, բայց պետք չէ նաեւ աչքաթող անել մեր կողմից կատարվելիք քայլերի տնտեսական հետեւանքները: Իսկ դրանք մոտավոր ուրվագծելու համար անհրաժեշտ է պատկերացում կազմել, թե ինչպիսի տնտեսական հարաբերություններ ունեն այսօր Հայաստանն ու Բելառուսը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ, անցած տարի Հայաստանի եւ Բելառուսի փոխադարձ առեւտուրը կազմել է 37.5 միլիոն դոլար, որը Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 0.7 տոկոսն է միայն: Այսինքն, այս տեսանկյունից Բելառուսը մեր տնտեսական կյանքում, մեղմ ասած, փոքր դերակատարություն ունի: Այդ ծավալի մեջ արտահանումը Հայաստանից Բելառուս կազմել է 14.1 միլիոն դոլար, իսկ Բելառուսից ներմուծումը Հայաստան` 23.4 միլիոն դոլար: Դեպի Բելառուս արտահանման մասնաբաժինը Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալում կազմում է 0.5 տոկոս, ներմուծման ընդհանուր ծավալի մեջ Բելառուսի մասնաբաժինը 0.8 տոկոս է: Առեւտրային հաշվեկշիռը միշտ բացասական է եղել: Այսինքն, Բելառուսից Հայաստան միշտ ավելի շատ է ապրանք ներկրվել, քան արտահանվել է Բելառուս: Հայաստանի մասնաբաժինը Բելառուսի արտաքին առեւտրի ընդհանուր ծավալում ավելի փոքր է, նույնիսկ չնչին: Բելառուսից տարեկան արտահանվում է ընդհանուր առմամբ մոտ 30 միլիարդ դոլարի ապրանք, որից, ինչպես նշեցինք, Հայաստան է արտահանվել միայն 23 միլիոնի ապրանք:

Այս թվերն ունենալով՝ կարելի էր արձանագրել, որ հայ-բելառուսական առեւտրային հարաբերությունները այնքան խորը չեն, եւ փոխադարձաբար շուկաները կորցնելու պարագայում մեծ վնասներ չեն լինի: Սակայն կա մի ուշագրավ հանգամանք: 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, Հայաստանից արտահանումը դեպի Բելառուս աճել է ավելի քան 2 անգամ: Սա կարող է նշանակել, որ մեր ապրանքները նոր են «հայտնաբերում» բելառուսական շուկան, եւ դա կարող է հեռանկարային լինել մեր արտադրողների համար: Թե ինչ ապրանքների հաշվին է 2016 թվականին այդպես կտրուկ աճել արտահանումը դեպի Բելառուս, հայտնի չէ:   

2015 թվականին, օրինակ, Հայաստանից Բելառուս ամենաշատ արտահանվող ապրանքը եղել է կոնյակը` մոտ 4.5 միլիոն դոլարի: 0.8 միլիոն դոլար ադամանդ է արտահանվել, մոտ կես միլիոն դոլարի ոսկերչական իրեր, 225 հազար դոլարի օպտիկական ինչ-որ սարքեր: Նույն տարում Բելառուսից Հայաստան ներկրվել է մոտ 7.5 միլիոն դոլարի անվադող, եւ սա ամենաշատ ներկրված ապրանքն է: Բացի այդ 2.4 միլիոն դոլարի տրակտորներ են ներկրվել: Մեկական միլիոն դոլար ծավալով ներկրվել են մսամթերք, դեղորայք, պահեստամասեր եւ այլն: Խոշոր ներկրումների մեջ կարելի է ներառել նաեւ գյուղտեխնիկան, մետաղական արտադրատեսակները, մարտկոցները եւ այլն:

Հայաստանի եւ Բելառուսի միջեւ տնտեսական հարաբերությունների մյուս բաղադրիչը բելառուսական ներդրումներն են ՀՀ տնտեսության մեջ: Խնդիրն այն է, որ բելառուսական ներդրումները մեր տնտեսության մեջ ձգտում են զրոյի: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, օրինակ, 2015 թվականին բելառուսական ծագման ներդրումների զուտ ներհոսքը ՀՀ տնտեսություն ունեցել է բացասական մեծություն` մինուս 23.4 միլիոն դրամ: 2016 թվականի ողջ տարվա ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին կիսամյակում զուտ ներհոսքը նույնպես բացասական մեծություն է եղել: Այս անգամ՝ մինուս 23 միլիոն դրամ: 1988 թ. մինչեւ հիմա Բելառուսից ներդրումների համախառն հոսքերը մեր տնտեսության մեջ կազմել է ընդամենը 200 միլիոն դրամ: Համեմատության համար նշենք, նույն ցուցանիշը Ռուսաստանի դեպքում ավելի քան 2 տրիլիոն դրամ է, Գերմանիայի ու Ֆրանսիայի դեպքում` կես տրիլիոն եւ այլն: Նույնիսկ Լիբերիայից ներդրումների համախառն հոսքը ավելի շատ է, քան Բելառուսից: 

Այլ կերպ ասած, բելառուսական կապիտալը մեր տնտեսությամբ ըստ էության բոլորովին հետաքրքրված չէ: Ընդհանրապես բելառուսական կապիտալ ասվածը տվյալ դեպքում խիստ հարաբերական հասկացություն է, որովհետեւ այդ երկիրը տնտեսական առանձնահատկություններ ունի: Մասնավոր կապիտալի մասնաբաժինը չնչին է: Կապիտալը, այսինքն ներդրումային ռեսուրսը հիմնականում պետական է: Պատահական չէ, որ Հայաստանում բելառուսական կապիտալի միկրոսկոպիկ դրսեւորումները երեւում են միայն այն տեղերում, որտեղ կա Գագիկ Ծառուկյանի «Մուլտի» գրուպը: Ասել, որ այդ ներդրումները արդյունավետ են աշխատում, իհարկե չենք կարող: «Հայ-բելառուսական առեւտրի կենտրոնը», որը գործում է հենց «Մուլտի գրուպի» լոգոյի ներքո, անհաջող բիզնեսի վառ դրսեւորում է: Ենթադրվում է որ թե Բելառուսում, եւ թե Հայաստանում հայ-բելառուսական ներդրումային ոլորտը սահմանափակվում է մի քանի անձանց շահերով եւ կառուցվում է խորը հովանավորչության սկզբունքների վրա:

Հայ բելառուսական տնտեսական հարաբերությունների բոլոր ասպեկտները պետք է ուսումնասիրվեն շատ մանրամասն` մասնագիտական մակարդակով: Միայն այդ կերպ կարելի է հաշվարկել, թե ինչպիսի տնտեսական հետեւանքներ կարող է ունենալ Բելառուսի նկատմամբ մեր կողմից իրականացվելիք որեւէ քայլ: Հենց դրանից էլ պետք է ելնել պատասխան քայլի «կոշտությունը» որոշելիս:

Տպել
4205 դիտում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)