Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքը նոսրանում է. որոշ կուսակցություններ չեն միանա

08/02/2017 schedule14:15

Գագիկ Ծառուկյանի շուրջ նախընտրական դաշինքի ձեւավորումը ձգձգվում է, եւ չի բացառվում, որ այն նախապես սպասվածից ավելի փոքրաթիվ լինի:

Արդեն հայտնի է, որ ՀՌԱԿ-ի հետ այդ համագործակցությունը առկախվեց: Ռամկավար ազատական կուսակցության հայաստանյան կառույցի ղեկավար Հակոբ Ավետիքյանը որոշել էր միանալ Ծառուկյան դաշինքին՝ ներկայացնելով, թե արտերկրում կուսակցության բոլոր կառույցները համամիտ են իր հետ, քանի որ Ծառուկյանը ցանկանում է միավորել Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հայությանը: Բայց ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ պարոն Ավետիքյանը բոլորովին էլ չի ունեցել մյուս կառույցների աջակցությունը: Եվ Ծառուկյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ դադարեցնում է ՀՌԱԿ-ի հետ բանակցությունները:

Իսկ երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Լեւոն Պլըքյանը հայտարարեց, որ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը որեւէ կապ չունի ավանդական ՌԱԿ-ի հետ։ «Այս պահին նրանք մեզ հետ կապ չունեն, եղել է ժամանակ, երբ մենք աշխատել ենք միասին, համագործակցել ենք, սակայն վերջին տարիներին ոչ մի համագործակցություն չկա, քանի որ նրանց կողմից եղել են աշխատանքային, գաղափարախոսական շեղումներ։ Մենք նրանց չենք կարող ասել՝ միանան կամ չմիանան այս կամ այն դաշինքին։ Եթե նրանք ցանկանում են, կարող են միանալ «Ծառուկյան» դաշինքին։ Մեր հարցն այն է, որ հանդես չգան ավանդական ՌԱԿ-ի անունից։ Մեր կուսակցության 19 շրջանակներից միայն 3-ի անդամներն են, որ կողմ են արտահայտվել ՀՌԱԿ-ին աջակցելու հարցին»,- հայտարարել է Պլըքյանը։

Ծառուկյանին միանալ ցանկացող եւս մեկ սփյուռքահայաստանյան կուսակցություն՝ ՍԴՀԿ-ն նույնպես այդ հարցում խնդիրներ ունի: ՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանը եթե մինչ այժմ հայտարարում էր, որ միանալու է դաշինքին, երեկ արդեն նահանջել էր ու հավելում էր, թե դեռ քննարկումները շարունակվում են, ու այսօր կամ վաղը ամեն ինչ պարզ կդառնա: «Հիմա ընթանում են բանակցություններ, որոնք այս պահին բավական դրական հունով են ընթանում: Այո, չեմ հերքում, որ որոշակի իրավիճակ է փոխվել, եւ իրավիճակի հետ հարմարվելու խնդիր ունեն երկու կողմերն էլ: Կարծում եմ, մեկ օրվա ընթացքում ամեն ինչ շատ հստակ կիմանաք»,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ չմանրամասնելով, թե խոսքը որ խնդիրներին է վերաբերում:

Որոշ տեղեկությունների համաձայն այս կուսակցությունը նույնպես չի լինելու Ծառուկյանի դաշինքում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ չի լինելու նաեւ Լյուդմիլա Սարգսյանի ՎՍԴՀԿ-ն, թեեւ նախօրեին Սարգսյանը Ծառուկյանին աջակցելու վերաբերյալ հայտարարություն էր տարածել: Մեզ երեկ չհաջողվեց նրանից մեկնաբանություն ստանալ, թե ինչ քննարկումներ է ունեցել Ծառուկյանի հետ: Ավելին՝ շաբաթներ առաջ Ծառուկյանի վերադարձը նախապատրաստող «Միասնություն շարժումը» նույնպես այսօր երկընտրանքներ ունի: Շարժման ղեկավար Արման Վարդանյանն էլ ասաց, որ դեռ քննարկումները շարունակվում են ու առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա: Իսկ ի՞նչ հարցերի շուրջ են այդ քննարկումներն ընթանում: «Դաշինքի ծրագրային դրույթները պետք է բոլորի ծրագրերին համահունչ լինեն, բոլորի ծրագրերը պետք է ինչ-որ կերպ արտացոլվեն դաշինքի ընդհանուր ծրագրում: Օրինակ, պետք է սերնդափոխություն լինի, հնարավորինս շատ նոր մարդիկ, նոր գաղափարներ ներգրավվեն: Մեր ժողովուրդը հոգնել է նույն բաներից»,- ասաց Վարդանյանը:

Իսկ հնարավո՞ր է՝ իրենք դեմ են այդ դաշինքում հին դեմքերի՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի, Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու ներգրավմանն ու նրանց «գաղափարներին»: Արման Վարդանյանը չցանկացավ այդ հարցին ուղիղ պատասխանել: «Ես այս պահին չգիտեմ, թե դաշինքի հետ ով կարող է վերջնականապես համագործակցել, եւ չեմ կարող այդ մասին կարծիք հայտնել»,- ընդամենը ասաց նա:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ վերը նշված եւ նման այլ անձինք իրենց աջակցությունը հայտնելով դաշինքին՝ ցանկանում են նախընտրական ցուցակում հնարավորինս առաջնային հորիզոնականներ զբաղեցնել, ինչը արդեն Ծառուկյանի վերադարձը նախապատրաստող հիմնական ուժերի՝ ԲՀԿ-ի, «Միասնություն շարժման» մեջ դժգոհություն է առաջացնում: Այնտեղ շատերը գտնում են, որ իրենք միայնակ՝ առանց դաշինքի էլ կարող են ընտրություններում հաջողություն ունենալ, իսկ նման մարդիկ իրենց հանցավոր անցյալով ու համբավով ընդամենը խանգարելու են: «Մեր քննարկումների ժամանակ ցուցակի հորիզոնականների վերաբերյալ որեւէ հարց առ այսօր չի եղել: Դրա համար, ոչ կարող եմ հերքել, ոչ էլ հաստատել ձեր ասածը»,- ընդամենը հավելեց Վարդանյանը:

Ահա այս խնդիրներն են պատճառը, որ հետաձգել են կիրակի օրը դաշինքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Այն տեղի է ունենալու փետրվարի 10-ին, որի ժամանակ էլ հայտնի կդառնա, թե որ կուսակցություններն են համագործակցելու Ծառուկյանի հետ:

Հետաքրքիր է նաեւ Ծառուկյանի շուրջ հավաքված ուժերի պատկերը: Նույն ՍԴՀԿ-ն ընդամենը երեք տարի առաջ աջակցում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որի դեմ տարիներ շարունակ կատաղի պայքար էր մղում Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն: Գալստյանն ինքը Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր ու բնականաբար փորձում էր պաշտպանել իր ղեկավարին կամ հակադարձել նրան քննադատողներին: Երեկ մեզ հետ զրույցում Նարեկ Գալստյանը չցանկացավ անդրադառնալ հարցին, թե ինչպես է հնարավոր քաղաքական հայացքների նման կտրուկ փոփոխություն կատարել՝ ասելով, թե բոլոր հարցերին կպատասխանի այսօր:

ՀՀՇ-ն էլ ընդամենը մեկ-երկու տարի առաջ հեգնում էր ՀԱԿ-ին, թե Ծառուկյանի հետ կամ նրա միջոցով բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու գործընթաց կամ համագործակցություն է սկսել: Հիմա նույն ՀՀՇ-ն ինքն է գնում վերջինիս հետ համագործակցության: Այն ՀՀՇ-ն, որի արտաքին ու ներքին քաղաքական հարցերում հռչակած սկզբունքները հակասում են ԲՀԿ-ի վարած քաղաքականությանը: Թեեւ այս կուսակցության որոշ հիմնադիրներ դեմ են այդ համագործակցությանը: ՀՀՇ-ից Ծառուկյանի հետ համագործակցության ձգտում է հիմնականում Արարատ Զուրաբյանը:

Տպել
3605 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին