Բանանի գինը ռեկորդային անկում է գրանցել

Երեւան քաղաքի մի շարք խանութներում վաճառվող բանանի գինն այսօր տարբեր էր: ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետում սովորականի նման ամենաթանկ գինն է սահմանված: Այնտեղ 1 կգ բանանն այսօր վաճառվում էր 880 դրամով: Նույնը չենք կարող ասել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում, որտեղ 1 կգ բանան այսօր վաճառվում էր 630 դրամով:

Armtimes.com-ը տեսախցիկը ֆիքսել է բանանի գինը, սակայն «Երեւան սիթի»-ներում բանանի ցուցանակները վերջին ամսում այլեւս ակնառու չեն: Նախկինում գնի փոքրիկ տատանումը մեծ ցուցանակով էր նշվում, երբեմն էլ՝ հիշեցնում էին նախկին գինը, որը կարմիր գծանշումով ջնջվում էր: Այսինքն՝ նվազեցումը ցանկալի էր ֆիքսել եւ սպառողի համար տեսանելի դարձնել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ բանանը ոչ խոշոր խանութներում նախորդ կիրակի հասել էր նույնիսկ 1 կգ/500 դրամ սահմանագծին, որը ռեկորդային է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հունվարի 25-ին հրապարակել էր հանրապետությունում սպառողական ապրանքների գների ինդեքսը 2016 թվականի հունվարի-դեկտեմբեր ամիսների համեմատ: 2016 թվականի դեկտեբմերին 1 կգ բանանն, ըստ ԱՎԾ-ի, Երեւանում վաճառվել է 799.5 դրամով: Նախորդ տարվա ընթացքում բանանի գնի ամենամեծ անկումը գրանցվել է ապրիլ ամսին՝ 10.8 տոկոս:

2017 թվականի հունվար ամսվա պաշտոնական գինը դեռ արձանագրված չի, բայց եթե մենք այսօրվա գինը համեմատենք դեկտեմբեր ամսվա գնի հետ, ապա ստացվում է, որ բանանի 1 կգ-ի գինը նվազել է շուրջ 170 դրամով: Եթե տոկոսային հարաբերությամբ ներկայացնենք, ապա բանանի այսօրվա գինը դեկտեմբեր ամսին վաճառված գնից մոտ 22 տոկոս էժան է: Այսինքն՝ բանանի գինը վերջին մեկ ամսում ավելի շատ է նվազել, քան ողջ 2016 թվականին:

Նշենք, որ բանանի գնի կտրուկ անկում գրանցվեց այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նախ հեռակա բանավեճ սկսեցին բանանի շուկայի մենաշնորհի թեմայով, որից հետո տեղի ունեցան Փաշինյան-Հարությունյան հանդիպումները:

Հայաստանում բանանի ներկրման եւ մեծածախ վաճառքի մենաշնորհը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, «Քեթրին» ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանին:

Տպել
15178 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ