Օհանյան-Օսկանյան դաշինքում գզվռտոց է սկսվել. Հայրիկյանը կարող է լքել դաշինքը

Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրկյանը «Օսկանյան-Օհանյան» դաշինքում առկա խնդիրներն է մատնանշում: Armtimes.com-ի հետ զրույցում Հայրիկյանն անդրադարձավ խորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ի մասնակցության եւ չմասնակցության հարցին, դաշինքում տեղ գտած «գզվռտոցին» եւ ցուցակում իր տեղին:

- Պարոն Հայրիկյան, արդյո՞ք ձեր առաջ քաշած տարբերակով, երբ ասում եք՝ արագ լուծեք ցուցակի եւ դաշինքի անվան հարցը, փակուղի չեք տանում Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան-Սարգսյան-Հայրիկյան դաշինքի ձեւավորման հարցը:

- Իմ միտքն ավարտվում է նրանով, որ ես իմ որոշմամբ, որն ԱԻՄ-ականների բուռն արձագանքին արժանացավ, այսինքն՝ նկատի ունեմ, որ ցուցակի առաջին հնգյակից էլ եմ հրաժարվում, ասում եմ՝ ես պատրաստ եմ լինել տասներորդը, մենակ վերջ տվեք մանրուքների վրա ժամանակ վատնելուն, այսինքն՝ ելք եմ առաջարկում եւ ասում եմ, որ այլապես ձախողում եք մեր գործունեությունը:

- Նշում եք, որ ելք եք առաջարկում, բայց եթե ձեր առաջարկով չառաջնորդվեն, ապա դուք դուրս կգաք եւ կթուլանա դաշինքը:

- Եթե դաշինքը չկա ի՞նչը պետք է թուլանա: Դաշինքը պետք է լինի, դաշինքի ոչ անունը կա, ոչ կազմը հրապարակավ ազդարարած կա: Ցուցակը պետք է ազդարարվի եւ աշխատենք, դա է չէ՞: ԱԻՄ կառույցում այսպիսի բան կա՝ ով ընտրված նախագահ է, ինքը վետոյի իրավունք ունի: ԱԻՄ-ի նախագահությունը որոշում է կայացրել երեկ, որ իմ հայտարարությունը սխալ հայտարարություն է: Կուսակցությունների դաշինքում գործում է մի սկզբունք՝ այդ դաշինքի հիմքը կազմող կուսակցությունների ղեկավարները հերթով լինում են (կամ վիճակահանությամբ, կամ այբբենական կարգով, կամ էլ համաձայնությամբ, կամ էլ ըստ կուսակցությունների կշռի) առաջին տեղում:

Ասում են ինձ՝ դու ի՞նչ իրավունքով ես հանուն բարձր նպատակների այդ միջազգային կարգը խախտում, ես իրենց բացատրեցի, բայց իրենք որոշում ընդունեցին: 7 ձայնով ընդդեմ 5-ի որոշում է ընդունվում, ուրեմն դու պետք է դրան ենթարկվես: Ես վետոյի իրավունք ունեմ եւ վետո եմ դրել, հիմա եթե իրենք հավաքվեն ու կարողանան 9 ձայն հավաքել, նշանակում է ես իմ հրաժարումից հետ պետք է կանգնեմ: Կարծում եմ, որ ինձ կհասկանան, եթե համագործակցություն չի լինում, մենք կգնանք մեր նախընտրած սկզբունքով, այն է՝ կամ լինում է դաշինք, կամ եթե դաշինք չկա, մեզ պե՞տք է այդ ընտրությունը, մենք գյադա-գյուդայության չենք մասնակցելու:

- Կուսակցությունների կամ դաշինքների փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետն ընդամենը 10 օր է…

- Երկու օր էլ է հերիք դրա համար:

- Հնարավո՞ր է այդքան կարճ ժամանակահատվածում հայտարարի գալ:

- Դա արդեն կլինի պարտվող դաշինք՝ հենց սկզբից: Դաշինքը պետք է ամեն օրն ու րոպեն օգտագործի, ոչ առանձին կուսակցություններով, այլ որպես դաշինք: Ով որ այս դաշինքի կայացումը ձգձգում է, թեկուզ անվան ընդունումը, ուրեմն ունի հետին նկատառումներ: Ես վաղը կկոչեմ դա սրիկայություն, ես ասում եմ միայն հետին նկատառումների մասին:

- Ո՞վ է առարկություններ հայտնում, ժամկետները ձգձգում, ո՞վ է ձեր բարձրացրած խնդրի հասցեատերը:

- Ես, ի տարբերություն Հայաստանում առկա գործելաձեւի, նաեւ գրավոր նամակներ եմ գրում: Այդ նամակները հրապարակում եմ, ոչ ամենը, բայց հրապարակում եմ: Ես խնդիրների մասին խոսում եմ նամակների միջոցով եւ կարեւոր չի, թե ով է: Ես «ով»-երով չեմ հետաքրքրվում, ես հետաքրքրվում եմ երեւույթներով: Գաղափարներ, հետո գալիս են իրադարձություններ, երեւույթներ: Երեւույթն է ինձ համար քննադատելի, ես քննադատում եմ հրապարակավ, տափուկ աշխատել չեմ սիրում, տափուկ աշխատում են սրիկաները:

- Դուք ունե՞ք դաշինքի ձեր առաջարկած անվանումը:

- Ես սկզբունքային որեւէ բան դրա մեջ չեմ տեսնում, ես առաջարկել եմ, որ լինի իր մեջ ժողովրդավարությունը ներառող որեւէ գաղափար: Օրինակ՝ «Ազատ Հայաստան», շատ սիրուն անվանում է:

- Քննարկվե՞լ է ձեր այս առաջարկությունը:

- Չէ, ես ներկայացրել եմ, ես չեմ ուզում, իմ նպատակը փակուղի ստեղծելը չէ, ես բոլորի հետ խոսելիս, իմ 50 տարվա փորձն ինչի համար է, ասում եմ՝ այ սա եմ առաջարկում, դուք ի՞նչ առաջարկ ունեք, երբեմն ուրիշների առաջարկները քեզ հարստացնում են:

- Դուք ասում եք, որ թեկուզ ցուցակում 10-րդ տեղում կլինեք, կա՞ն մարդիկ, որ իրենք են պնդում՝ այս տեղը, այս համարը:

- Պատկերացրեք, ես դրա վրա թքած ունեմ, ես դրա համար չեմ հետաքրքրվել: Ուղղակի ասում եմ՝ առաջ անցնենք, շուտ արեք, ուշանում ենք, ես փորձ ունեմ: Համագործակցության մեջ մտած մարդը պետք է ամեն վայրկյանի վրա դողա: Այստեղ կամ սադրանք կա՝ թեկուզ միայն ԱԻՄ-ին խեղդելու համար, որ Հայրիկյանը չերեւա.. այն անգամ գնդակահարեցին, հո ամեն անգամ չե՞ն գնդակահարելու, այս անգամ էլ ուրիշ ձեւով, որ Հայրիկյանի փորձառությունը դերակատարություն չունենա, կամ էլ ուղղակի աշխատել չգիտեն:

- Եթե դաշինքում չլինեք, չհամագործակցեք, ԱԻՄ-ը կմասնակցի՞ ընտրություններին:

- ԱԻՄ-ը հենց սկզբից ասել է, որ կամ կաշխատի դաշինքով կամ չի մասնակցի, այսպես կոչված, ընտրությանը, որովհետեւ դա ընտրություն չի լինելու, սա լինելու է խեղկատակություն: Պարզապես, միասնական դաշինքով կարելի էր ազգային ազատագրական պայքարի ուժ դարձնել եւ փոխել իրավիճակը: Ժամանակավորապես դրության տերը դառնալով իսկապես կարելի է ապահովել կարգին Սահմանադրության ստեղծումը, Ընտրական օրենսգրքի ստեղծումը, հետո ընտրություն:

- Դուք դաշինքում կատարվող գործընթացը գզվռտո՞ց եք համարում:

- Չէ, ես միայն ցուցակների հետ կապված հարցն եմ համարել գզվռտոց, ուրիշ թեմայով գզվռտոց առայժմ չեմ նկատել, բայց ես դա գզվռտոց կոչեցի զգաստացնելու համար: Բարձր նպատակների դեպքում չի կարելի մանրուքների վրա ժամանակ կորցնել, այն էլ այսքան ժամանակ:

- Խնդրում եմ հակիրճ ասել՝ ի՞նչ կոչ ունեք դաշինքի մյուս կողմերին:

- Իմ նամակներում ասված է մի բան՝ պատասխանատվությամբ վերաբերվեք մեր գլխավոր նպատակին, քաղաքացիներին երկրի տերը դարձնելու մեր հիմնական նպատակին:

Հիշեցնենք, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համագործակցության մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի («Համախմբում» կուսակցություն), պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի(«Երրորդ հանրապետություն» կուսակցություն), ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի եւ Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանի միջեւ: Դաշինքի ցուցակում տեղերի բաշխման մասին առաջինը խոսեց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը, որը դեմ էր դաշինքի առաջին համարում Սեյրան Օհանյանին տեսնելու տարբերակից:

Տպել
8361 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից