Չեմպիոնների լիգայում չհայտնվելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կկորցնի 100 միլիոն եվրո

Վերջին 2 օրերին հայկական ԶԼՄ-ների, սոցցանցերի գլխավոր հերոսը, «նյութը» կրկին Հենրիխ Մխիթարյանն է. անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես եկող հայ ֆուտբոլիստը Անգլիայի առաջնության հերթական տուրում գոլի հեղինակ է դարձել եւ կրկին հայտնվել հայկական գրեթե բոլոր ԶԼՄ-ների առաջին էջերում: Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» հետ արտագնա հանդիպումը Մխիթարյանի լավագույն հանդիպումներից մեկն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եւ հետագա օրերին Հենրիխի հաջող խաղը Հայաստանի թիվ մեկ թեման էր կամ՝ առնվազն թեմաներից մեկն էր: Մեր գրեթե բոլոր ԶԼՄ-ները իրար հերթ չտալով հրապարակում են անգլիական, միջազգային մամուլում Մխիթարյանի խաղի գնահատականները, արձագանքները, վիճակագրությունը, հայտնի եւ անհայտ մարդկանց կարծիքները:

Ընդհանուր առմամբ Հենրիխ Մխիթարյանը արդեն երկար ժամանակ հայկական մարզական (եւ ոչ միայն) ամբողջ մամուլի հիմնական «նյութն» է: Մեր մարզական կայքերից «Armsport»-ը եւ «Armfootball»-ը հրապարակում են ամսվա կտրվածքով առավել շատ ընթերցված նյութերը, եւ հունվար ամսվա տվյալներով հետեւյալ պատկերն  է. «Armsport»-ի առավել ընթերցված 20 նյութերից 19-ը Մխիթարյանի մասին է եւ միայն ընթերցվածության քանակով 18-րդ նյութը վերաբերվում է Գերմանիայի նկատմամբ հաղթանակ տոնած Հայաստանի ֆուտզալի հավաքականին, «Armfootball»-ի հունվար ամսվա առավել ընթերցված 10 նյութերից 8-ը կրկին Մխիթարյանի մասին են: Ի՞նչ ասաց Մխիթարյանի մասին Մոուրինյոն, ի՞նչ ասացին երկրպագուները Մխիթարյանի մասին, ո՞ւր գնաց, ո՞ւմ հետ գնաց, որտեղ հաց կերավ Հենրիխը եւ այլն. սա էլ հիմնական թեմաներն են: Ընդ որում գրեթե չկան  սեփական վերլուծություններ եւ կարծիքներ. հրապարակվում են բացառապես թարգմանություններ:

Իսկ ահա սոցիալական ցանցերում շատ են կարծիքները եւ գրեթե բոլորը քննադատում են «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ընտրած խաղաոճը, համարում են, որ Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը եւ մյուս ֆուտբոլիստները Մխիթարյանին հնարավորություն չեն տալիս ցուցադրել իր ամբողջ ներուժը եւ այլն: Հենոն հաջող չի խաղում՝ մեղավոր են մյուսները՝ մարզիչները, խաղընկերները, հաջող է խաղում՝ համընդհանուր էյֆորիա, համատարած ուրախություն (իհարկե, նաեւ չմոռանալով «անհասկացող» Մոուրինյոյին եւ «ֆուտբոլից հեռու» Պոգբային): «Ինձ վրա նետած քարերով կարելի էր հուշարձան կանգնեցնել»,- մի անգամ ասել է Մոուրինյոն՝ ի նկատի ունենալով իր հասցեին հնչած քննադատությունները: Պորտուգալացին ուղղակի ծանոթ չէ հայկական սոցցանցերում իր հասցեին հնչող քննադատություններին, հակառակ դեպքում չէր կարողանա անգամ ձայն հանել. ուղղակի կկախվեր:

Մոուրինյոյի խաղաոճը մեծ հաշվով երբեւէ դուր չի եկել ֆուտբոլասերներին, բայց պորտուգալացին կարողանում է հաղթել՝ մրցանակներ նվաճել, ինչի համար էլ համարվում է ֆուտբոլի պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկը եւ մեծ պահանջարկ ունի ակումբների սեփականատերերի կողմից: «Պետք չէ լսել նրանց, ովքեր խորհուրդ են տալիս ջութակ նվագել սովորել, երբ քեզ մոտ հիանալի է ստացվում թմբուկի վրա հարվածելը»՝ սա էլ Մոուրինյոյի թեւավոր դարձած խոսքերից է եւ որը ուղղակի բնորոշում է այս մասնագետի խաղային փիլիսոփայությունը: Մոուրինյոն իսկապես ֆուտբոլում գլուխ ցավեցնելու չափ «թմբուկին հարվածող է», եւ պահանջել նրանից «ջութակ նվագել»՝ գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, ուղղակի անիմաստ է: Հաղթել ցանկացած ձեւով՝ սա է Մոուրինյոն: Բայց կա մի փաստ, իրողություն, որը բավական լրջացնում է Մոուրինյոյի եւ «Մանչեսթերի» վիճակը:

Այս պահի դրությամբ՝ Անգլիայի առաջնության ավարտից 14 տուր առաջ, «Մանչեսթեր Յունայթեդը» ընթանում է 6-րդ տեղում եւ Ալեքս Ֆերգյուսոնից հետո ավելի վատ արդյունք ցույց է տվել միայն Դեյվիդ Մոյեսը, որի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 2013-14 թթ. մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ տեղը (հաջորդ մրցաշրջաններում «Յունայթեդը» զբաղեցրել է 4-րդ եւ 5-րդ տեղերը): Ընդ որում, եթե «Մանչեսթեր Յունայթեդին» չհաջողվի այս մրցաշրջանում նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա թիմը կկորցնի մոտ 100 միլիոն եվրո: Հովանավորներից մեկի հետ կնքած պայմանագրում նշված է, որ 2 տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայում հանդես չգալու դեպքում «Յունայթեդը» զրկվելու է մեծ գումարներից, եւ եթե սրան ավելանում է խաղերի հեռարձակումների համար ստացվող գումարների կորուստը, ապա «Մանչեսթերի» մոտավոր վնասը կազմում է մոտ 100 միլիոն եվրո: Մոուրինյոյին հիմա այս «խնդրի» լուծումն է անհանգստացնում. պետք է հայտնվել կամ Անգլիայի առաջնության լավագույն քառյակում, կամ էլ հաղթել Եվրոպա լիգայում:  

Տպել
4050 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը