Նորածնի մահվան մեջ մեղադրվող բժիշկն ընդհատակ է անցել. տնօրինությունը չի գտնում նրան

06/02/2017 schedule15:34

«Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Նշան Գեւորգյանը, ում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 28-ին մահացած նորածնի հարազատները մեղադրում են երեխայի մահվան մեջ, տեւական ժամանակ է աշխատանքի չի ներկայացել:

Ինչպես Armtimes.com-ի թղթակցին հայտնեց հիվանդանոցի բուժգծով փոխտնօրեն Անահիտ Հայրապետյանը, իրենք լսել են, որ Նշան Գեւորգյանն աշխատանքից բացակայում է հիվանդության պատճառով:

«Ոչինչ չգիտենք, չենք կարողանում կապվել հետը: Միայն գիտենք, որ շաքարային դիաբետ ունի, ասում են՝ Հանրապետական հիվանդանոցում է բուժվում»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Նշան Գեւորգյանը ազատման դիմում գրել է: Պարզվեց՝ ոչ: Անահիտ Հայրապետյանը միաժամանակ չբացառեց, որ կոլեգան ավելի ուշ կարող է անաշխատունակության մասին տեղեկանք ներկայացնել:

«Ամեն դեպքում, եթե անգամ գործը հասնի ազատմանը, ապա դիմումը բացառապես ինքը պետք է ներկայացնի: Առանց իրեն, պարզ է, ոչինչ չենք կարող անել: Նա պետք է բացատրություն գրի, թե ինչու աշխատանքի չի ներկայանում»,- ընդգծեց «Արմավիր» բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրենը՝ հիշեցնելով, որ դեռ 2014 թվականին Նշան Գեւորգյանը մեկ անգամ հեռացվել է աշխատանքից, այնուհետ դատարանի որոշմամբ՝ վերականգնվել:

Հարցին՝ Նշան Գեւորգյանի աշխատանքի չներկայանալով՝ արդյոք չեն տուժում բուժանձնակազմը եւ նրա հաշվեկշռում գրանցված հղիները, Անահիտ Հայրապետյանը պատասխանեց՝ Գեւորգյանից բացի հիվանդանոցում բազմաթիվ որակյալ մասնագետներ կան, այնպես որ այս մասով որեւէ խնդիր չի առաջացել:

Աշխատանքից ազատվել-չազատվելու մտադրության մասին փորձեցինք տեղեկանալ նաեւ իրենից՝ անձամբ Նշան Գեւորգյանից, սակայն ապարդյուն: Սկզբում նա հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ ավելի ուշ ուղղակի հեռախոսն անջատեց:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին մահացած երեխան ծնվել էր Արմավիրի բժշկական կենտրոնում, այնուհետեւ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան:

Երեխայի պապիկը` Ռուստամ Իսայանը, մեզ հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ կատարվածը ծնունդն ընդունող բժիշկ Նշան Գեւորգյանի մեղքով է, քանի որ նա միայն վերջին պահին է հայտնել, որ հարսի կոնքերը նեղ են, ու ծննդաբերությունը դժվար ընթացք է ստանալու: Այդ մասին վաղօրոք չի հայտնել եւ խորհուրդ չի տվել նրան տեղափոխել Երեւան կամ չի իրականացրել կեսարյան հատում, իսկ այնուհետեւ, տեսնելով, որ երեխան չի կարողանում ծնվել, նրան դուրս է քաշել բժշկական աքցանով ու վնասվածք պատճառել: Նորածնի պապիկը նաեւ նշել էր, որ իրավապահներին դիմելու իմաստ չեն տեսնում:

Հիշեցնենք նաեւ, որ Նշան Գեւորգյանը երկու դատվածություն ունի: 2014-ից ի վեր՝ բժիշկը շարունակել է աշխատել եւ միայն պաշտոններից է զրկվել: Գեւորգյանը ժամանակին եղել է Արմավիր բժշկական կենտրոնի տնօրենը, ապա` նույն կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, իսկ հիմա արդեն այդ բաժանմունքում աշխատում է որպես մանկաբարձ-գինելոկոգ: 

Տպել
2902 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)