Փոփոխություններ կլինեն․ ՍԴ նախագահի պաշտոնը ցմահ չէ

04/02/2017 schedule11:02

Կառավարությունը փետրվարի 2-ի նիստում դրական եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքի նախագծին եւ հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Այն հավանաբար արդեն ուղարկվել է Ազգային ժողով, թեեւ դրա՝ խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 1-ն էր:

Նշենք, որ սա այն տասներկու օրենքներից մեկն է, որը, համաձայն 2015 թվականին ընդունված Սահմանադրության, պետք է ամբողջությամբ փոխվի: Այս շարքից արդեն իսկ ընդունվել են մի քանի օրենքներ, ինչպես, օրինակ, նոր Ընտրական օրենսգիրքը եւ ԱԺ նոր կանոնակարգ օրենքը: Իսկ այս օրենքը նորից կանոնակարգելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը՝ սահմանելով նաեւ ՍԴ դատավորների ու նախագահի լիազորությունները, պարտականություններն ու պահանջները:

Սույն նախագծով ՍԴ դատավորի թեկնածուի համար նոր պահանջներ են  սահմանված: «ՍԴ դատավոր կարող է ընտրվել բարձր մասնագիտական եւ բարոյական որակներով, մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»,- նշված է նախագծում:

Գործող օրենքում նման բարոյական պահանջ դրված չէ: Ընդ որում, ՍԴ դատավորի համար մի շարք այլ պայմաններ նույնպես խստացվել են: Օրինակ, եթե հիմա ՍԴ դատավոր կարող է լինել 35 տարին լրացած անձը, ապա այս օրինագիծը պահանջում է, որ 40 տարին լրացած անձը կարող է լինել: Կամ՝ եթե գործող օրենքով ՍԴ դատավորը կարող է նշանակվել իրավունքի ոլորտում 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը, ապա նախագծի համաձայն՝ ապագա դատավորը պետք է այդ ոլորտում առնվազն 15 տարվա փորձառություն ունենա: Ավելին, անձը ՍԴ անդամ կարող է ընտրվել միայն մեկ անգամ ու աշխատել 12 տարի եւ ոչ թե մինչեւ թոշակի անցնելը: Ի դեպ, եթե գործող օրենքով ՍԴ դատավորը կարող է միայն մինչեւ 65 տարեկանը աշխատել, ապա նոր նախագիծն առաջարկում է այդ ժամկետը երկարաձգել եւս հինգ տարով՝ մինչեւ 70 տարեկանը:

Իսկ ինչ վերաբերում է ՍԴ նախագահին, ապա այս դեպքում նույնպես հետաքրքիր լուծում է տրված՝ նա կարող է ընտրվել վեց տարի ժամկետով եւ առանց վերընտրվելու հնարավորության: Այսինքն, ՍԴ նախագահը կարող է ընդամենը 6 տարի պաշտոնավարել, մինչդեռ գործող օրենքով նա կարող էր պաշտոնավարել մինչեւ 70 տարեկանը: Կոնկրետ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ է անհիշելի ժամանակներից՝ մոտ 21 տարի: Եվ եթե գործող օրենքով ՍԴ անդամին ու նախագահին նշանակում է նախագահը՝ Ազգային ժողովի համաձայնությամբ, ապա նոր օրինագծով ՍԴ նախագահը կարող է ընտրվել ՍԴ կազմից դատավորների կողմից առաջադրված կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց այդ նորամուծություններն են բխում 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրությունից: «Դա ժողովրդավարության դրսեւորումներից է: Երբ անցում ես կատարում խորհրդարանական կառավարման համակարգին, որտեղ դատարանի նախագահները, դատախազը, հանձնաժողովների ու այլ մարմինների ղեկավարները ԱԺ-ի կողմից են ընտրվում, այդ սկզբունքին համապատասխան պետք է ընտրվեն նաեւ ՍԴ նախագահն ու անդամները, հետեւաբար նաեւ նրանց համար պաշտոնավարման ժամկետներ են սահմանվում»,- ասաց նա:

Նշենք, որ ՍԴ ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնավարում է 1996 թվականից, երբ այդ դատարանը ստեղծվել է: Նա եղել է ՀՀ առաջին ու առայժմ միակ ՍԴ նախագահը: Եվ նա այնքան է միաձուլվել այդ մարմնին, որ երբ ասում ենք Սահմանադրական դատարան, միանգամից իրեն ենք պատկերացնում: Գագիկ Հարությունյանն այդ բարձր պաշտոնն օգտագործելով՝ կարողացել է իր բոլոր երեխաներին, եղբայրներին եւ քույրերին ու նրանց երեխաներին ոչ միայն բարձր պաշտոնների նշանակել, այլեւ հեռանկարային ամուսնություններ կազմակերպել: Իսկ ինքն իր հարմարավետությունն ամբողջությամբ ապահովել է պետության հաշվին: Նա կարողացել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին համոզել, որ նախագահի ու վարչապետի հետ միասին ինքն էլ ապրի կառավարական առանձնատներում, թեեւ Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ, ըստ մամուլի հրապարակումների, որոնք, ի դեպ, չեն հերքվել, շքեղ առանձնատուն ունի, որն ամիսը հազարավոր դոլարներով վարձով է տվել Ճապոնիայի դեսպանին:

Բայց, բարեբախտաբար, թե դժբախտաբար՝ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է արդեն 2018թ.: Հաջորդ տարի մարտի 23-ին լրանում է նրա 70- ամյակը, եւ ուզի, թե չուզի՝ թոշակի է գնալու բավականին կլորիկ կենսաթոշակով: Նա ՍԴ նախագահ է եղել ՀՀ երեք նախագահների օրոք եւ իր պաշտոնավարման ժամկետն ավարտում է գրեթե այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի լիազորություններն են ավարտվում: Կարծիք կա, որ նա ՀՀ հաջորդ նախագահի՝ արդեն խորհրդարանական կառավարման համակարգում ամենահավանական թեկնածուներից է: Այդ նախագահը, հիշեցնենք, ունենալու է անհամեմատ թույլ լիազորություններ, ընդամենը արարողակարգային պաշտոնյա է լինելու, որին ընտրելու է Ազգային ժողովը: Այդ նախագահի լիազորությունների սահմանված են վեց տարի ժամկետով եւ տարիքային վերին շեմ չկա:

Երբ նոր էր ներկայացվել նոր Սահմանադրության նախագիծը, քաղաքական դաշտում մեկնաբանություններ էին հնչում, թե Գագիկ Հարությունյանը նախագահին վերաբերող հոդվածները կարծես թե իր համար է գրել: Ինչ վերաբերում է ՍԴ հաջորդ նախագահին, ապա այս դեպքում էլ առայժմ ամենահավանական թեկնածուն է համարվում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Տպել
7009 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն