Մագիստրոսական կրթությունը դեռ ժամանակի կորուստ է, նոր ծրագրերը նախատեսվում են սեպտեմբերին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շուրջ մեկ տարի առաջ` երբ նոր էր նշանակվել այդ պաշտոնում, կրթության ոլորտում առանձնացրեց երկու հիմնական խնդիր, որոնք հատկապես թիրախային էին լինելու: Մեկը վերաբերում էր ավագ դպրոցին, մյուսը՝ մագիստրոսական կրթությանը:

Երկուսն էլ, նախարարի համոզմամբ, երեխաների կյանքից զուր ժամանակ են խլում: Նա նշում էր, որ ավագ դպրոցի ծրագրերը հիմնական դպրոցի ծրագրերի մեխանիկական շարունակությունն են, սովորողների ծանրաբեռնվածությունը մեծ է եւ նրանց չի տրվում մասնագիտական կողմնորոշում: Ինչ վերաբերում է մագիստրատուրային, այս դեպքում էլ նախարարը նկատում էր, որ բակալավրիատն ավարտած ուսանողներին կրթության նոր որակ չի առաջարկվում եւ նրանց ու աշխատաշուկայի միջեւ չի ստեղծվում կապ:

Լեւոն Մկրտչյանի այս մեկամյա գործունեության ընթացքում մենք ականատես եղանք ավագ դպրոցում իրականացված փոփոխություններին` բեռնաթափում, ավարտական քննությունների թվի կրճատում ու հնարավորություն` դրանք հանձնել մեկ կիսամյակ շուտ` բուհական քննություններին նախապատրաստվելու համար: Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մագիստրատուրայի ոլորտում մատնանշված խնդիրները վերացնելու ուղղությամբ:

«Բարձրագույն կրթության ոլորտում մագիստրոսական կրթական ծրագրերի վերափոխման, աշխատաշուկայի պահանջներին հարմարեցման ուղղությամբ մշակվել է աշխատանքային ծրագիր, որտեղ քննարկվում են նախ այն հիմնախնդիրները, որոնք այսօր դրել ենք մեր առջեւ: Ըստ կարեւորության` դրանք կարող ենք բաժանել մի քանի խմբերի եւ առաջինը հենց մագիստրոսական ծրագրերի բովանդակության վերանայումն է, այն իմաստով, որ բացի տեսական գիտելիքներից, շուկան լուրջ անհրաժեշտություն ունի իր պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման եւ այս առումով շատ կարեւորում ենք կրթական վերջնարդյունքների վերանայումը` մոտեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին»,- մեր զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության կազմակերպման եւ համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը:  

«Մագիստրոսական ծրագիրը, ճիշտ է, հետազոտող կադրեր է պատրաստում, բայց շատ ուղղություններով այստեղ կարեւոր է կիրառական, նաեւ կատարողական հմտությունների եւ ունակությունների բարելավումը, քանի որ գիտենք` կան շատ մասնագիտություններ, որտեղ ուղղակի հետազոտական աշխատանքի անհրաժեշտություն միգուցեեւ չկա: Խոսքը վերաբերում է օրինակ արվեստի շատ մասնագիտությունների, որտեղ պետք է ընդամենը կատարելագործել հմտություններն ու ունակությունները: Այս առումով մենք մագիստրոսական ծրագիրը երկու մասի ենք բաժանում` հետազոտական ուղղվածություն եւ գործնական հմտությունների ու ունակությունների կատարելագործում: Սա փաստորեն մեր բարեփոխումների առաջին խնդիրն է, որ պետք է լուծենք` մագիստրոսական ծրագիրը կատարելագործելու ուղղությամբ»,- շարունակեց ԿԳՆ պաշտոնյան:

Նա նկատեց, որ առաջադրված խնդիրը միանգամից լուծվող չէ եւ շատ ժամանակ է պետք, որպեսզի ամբիոնները լուրջ աշխատանք տանեն ու փոխեն իրենց ծրագրերը: Նախատեսվում է, որ նոր ծրագրերը կներդրվեն արդեն սեպտեմբերից:

Տպել
8847 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը