Ոչիշխանական ուժերը լուրջ փորձության առաջ են կանգնել. ստորագրե՞լ, թե՞ ոչ

Ոչիշխանական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը փոխելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցում: Նրանք ցանկանում են ՍԴ-ում վիճարկել Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 29-ի այն հրամանագիրը, որով նա ընտրությունների օր է նշանակել ապրիլի 2-ը:

Հիշեցնենք, որ ընտրության օրը նշանակվել է նոր Սահմանադրության՝ ԱԺ ընտրություններին վերաբերող այն դրույթներով, որոնք դեռ ուժի մեջ չեն մտել: Ոչիշխանական խմբակցությունները գտնում են, որ այս դեպքում պետք է առաջնորդվել 2005 թվականի Սահմանադրության կարգավորումներով, որոնց համաձայն՝ քվեարկության օրը պետք է նշանակվեր ապրիլի 20-ից հետո ընկած տասնօրյակում: Հանրապետական կուսակցությունից եւ նրա կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունից զատ խորհրդարանում ներկայացված մյուս կուսակցություններն էլ դեմ չեն, որ ապրիլի 2-ը տեղափոխվի: Հատկապես որ այդ մասին հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ խոսել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ապրիլյան քառօրյա տարելիցով պայմանավորված՝ ինքը դեմ չէ, որ քվեարկության օրը չորս-հինգ օր հետաձգվի: Ոչ իշխանական բոլոր չորս՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կամ «Հայկական վերածնունդ» եւ վերջապես «Ժառանգություն» կուսակցություններից հայտարարել են, որ իրենք էլ դեմ չեն այդ հետաձգմանը:

Մինչդեռ, մեր տեղեկություններով, դեռեւս ոչ բոլորն են դրականորեն անդրադարձել այդ հարցը ոչ թե բարոյական, այլեւ իրավական հարթության մեջ լուծելու եւ ՍԴ դիմելու խնդրին: Քվեարկությունների օրվա այս հակասահմանադրականության խնդիրը հայտնաբերած պատգամավոր Էլինար Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկում են ՍԴ դիմելու հարցը, բայց չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ հայցով են դիմելու: Նա նաեւ չցանկացավ ասել՝ արդյո՞ք ոչիշխանական բոլոր խմբակցությունները կմիանան իրենց ստորագրություններով, որպեսզի ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրություններն ապահովվեն: «Մենք չենք բացառում ՍԴ դիմելու հավանականությունը, եւ եթե առաջիկայում վերջնական որոշում լինի, տեղյակ կպահենք»,- կարճ ասաց Վարդանյանը՝ չցանկանալով տեղեկացնել, թե հատկապես խորհրդարանական որ կուսակցությունների հետ են այս պահին քննարկումներ անցկացնում, որոնք են միանալու իրենց նախաձեռնությանը, որոնք՝ ոչ:

Այնուամենայնիվ, մեզ հայտնի դարձավ, որ ՀԱԿ խմբակցությունը միանալու է այդ ստորագրահավաքին եւ Էլինար Վարդանյանի եւ «Համախմբում» կուսակցության մյուս պատգամավորների հետ ստորագրելու է ՍԴ ներկայացվող դիմումի տակ: Մեզ հաջողվեց պարզել, որ դիմումի տակ կստորագրեն նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը: «Ինձ այդ հարցով դեռ որեւէ մեկը չի դիմել, բայց եթե դիմեն, ես կստորագրեմ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Խնդիրը տվյալ դեպքում, ինչպես երեւում է, ՕԵԿ կամ ՀՎ եւ ԲՀԿ խմբակցությունների հետ է: ՀՎ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր, թե իրենք դեռ քննարկում են այդ հարցը: Երեկ մենք փորձեցինք եւս մեկ անգամ ճշտել ՀՎԿ-ի դիրքորոշումն այս հարցում, բայց այնտեղից մեզ արդեն չպատասխանեցին: Իսկ այս երկու խմբակցությունների ղեկավարներ Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանը երկու օր առաջ հայտարարել էին, որ դեռ այդ հարցը չեն քննարկել: Եվ չի բացառվում, որ նրանք չեն ցանկանում միանալ այդ նախաձեռնությանը, բայց առայժմ չեն ցանկանում այդ մասին բարձրաձայնել. համենայնդեպս, դա այն խնդիրը չէր, որի շուրջ պետք է երկար քննարկում իրականացնել:

Երեկ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նաեւ ԲՀԿ-ից: Ի դեպ, նման դեպքերում այս խմբակցությունը այսպես ասած՝ քաշող ուժն է հանդիսանում: Եթե ԲՀԿ-ի պատգամավորները չմիանան այս նախաձեռնությանը, այն միանշանակ կտապալվի: Ենթադրվում է, որ մյուս բոլոր խմբակցությունները սպասում են ԲՀԿ-ի որոշմանը: Բայց մյուս կողմից էլ սույն խմբակցության պատգամավորների մի մասն իշխանությունների ազդեցության տակ է, եւ ԲՀԿ-ի ընդունած որոշումից անկախ՝ նրանք կարող են չմիանալ այդ նախաձեռնությանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ իրենք կարող են ազդել «Բարգավաճ Հայաստան» կամ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների վրա: Ինչ վերաբերում է արդեն իրենց կողմից քվեարկության օրը հետաձգելու հարցին, նա կրկին հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»: Այսինքն, կոնկրետ իշխանությունները այդ մի քանի օրով հետաձգման որոշումը կընդունեն փետրվարի կեսին:

Իսկ մինչ այդ ՍԴ դիմելու համար նախաձեռնվող ստորագրահավաքն ընտրություններին ընդառաջ կարող է փորձաքար հանդիսանալ այդ ուժերի համար՝ կարո՞ղ են նրանք ինքնուրույն լինել եւ ստորագրել ընտրությունների օրվա նշանակումը հակասահմանադրական ճանաչելու դիմումի տակ, թե՞ կենթարկվեն իշխանությունների ճնշմանն ու այդ քայլին չեն գնա: Իհարկե, կարելի է նաև պետք չէ միամիտ լինել ու հավատալ, որ եթե անգամ ոչիշխանական ուժերին հաջողվի 27 ստորագրություն հավաքել ու ՍԴ դիմել, ուրեմն քվեարկության օրվա նշանակումը կհամապատասխանեցվի Սահմանադրության պահանջներին: Այս դեպքում էլ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչպես միշտ, կայացնելու է իշխանահաճո որոշում:

Տպել
5581 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում