Նոր ճնշումների ալիքից առաջ. Հայաստանն ու Իրանն ի՞նչ ռազմական գործարքներ կկնքեն

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցելությունը կարելի է նշանակալի իրադարձություն համարել: Ավանդաբար հայ-իրանական քաղաքական, տնտեսական հարաբերությունները բարձր նշաձող են սահմանել, ինչը չենք կարող ասել հարաբերությունների ռազմաքաղաքական բաղադրիչի մասին: Թեպետ, հաշվի առնելով անվտանգության տարածաշրջանային ռիսկերը, պետք է, որ այս ոլորտում երկու պետությունների հարաբերություններն ակտիվության ընդգծված դինամիկա դրսեւորեին:

Ըստ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Թեհրանում Վիգեն Սարգսյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։ Այդ հանդիպմանը քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցության, ինչպես նաեւ «միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ»: Կողմերը քննարկել են նաեւ ԼՂ հիմնախնդիրը եւ ընդգծել հակամարտության խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ այցի շրջանակներում Վիգեն Սարգսյանն այցելել է նաեւ Իրանի պաշտպանության նախարարության ռազմական նախագծերը սպասարկող «Մալեք Աշթար» համալսարան եւ «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու եւ իրականացնելու մեջ։

Թե ինչ այլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այցի ընթացքում, դժվար է ասել, քանի որ պաշտպանության ոլորտը պարունակում է գաղտնիության որոշակի աստիճան: Սակայն այն, որ հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի ՊՆ-ի պատվերներն իրականացնող կրթական հաստատություն եւ մասնավոր ընկերություն, կարելի է ենթադրել, որ կողմերը գոնե հետաքրքրված են համագործակցել ռազմատեխնիկական ոլորտներում: Ըստ մամուլի հաղորդագրության, հայկական կողմն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաեւ գիտական հարթությունում։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը, Իրանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար: Խոսքը հատկապես ռազմատեխնիկական ոլորտի եւ տարածաշրջանի անվտանգության ապահովման խնդիրների լուծման մասին է: «Նախ՝ Իրանը տարածաշրջանային գերտերություն է: Ունի հստակ շահեր, սկսած Մերձավոր Արեւելքից մինչեւ Կովկաս եւ Միջին Ասիա: Բացի այդ, Իրանն անցել է մի քանի պատերազմ, եւ այս առումով Իրանի հետ փորձի փոխանակումը փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար կարեւոր է: Ռազմական ոլորտում Իրանն ունի պոտենցիալ եւ կարելի է ասել՝ իր դպրոցը», - ասաց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ Հայաստան-Իրան համագործակցության հիմնական թիրախներից է նաեւ կայունությունը ԼՂ հակամարտության գոտում:

Հայտնի է, որ Իրանը խիստ բացասաբար է վերաբերում ԼՂ հակամարտության գոտում երրորդ երկրների ուժերի, այն է՝ խաղաղապահների տեղակայման խնդրին, ինչն արտացոլված է Մադրիդյան սկզբունքներում: Բացի այդ, Թեհրանը քանիցս առաջարկել է իր միջնորդական ծառայությունները ԼՂ հակամարտության կողմերին: «Իրանը Հայաստանից եւ Ադրբեջանից բացի այն եզակի երկիրն է, որ սահմանակցում է Արցախի հետ: Թեհրանը հստակ վերահսկում է ղարաբաղա-իրանական սահմանը եւ թույլ չի տալիս որեւէ ներթափանցում՝ լինեն ռազմական, թմրամիջոցների տարանցման կամ թրաֆիքինգի հարցեր: Այս խնդիրներն Իրանն իրականացնում է բավականին արդյունավետ՝ ի տարբերություն Թուրքիայի, որը որոշ ժամանակ առաջ անցքեր է թողել Սիրիայի հետ սահմանին եւ հնարավորություն էր ընձեռում արտասահմանյան վարձկանների ներթափանցման, նավթի եւ հնէաբանական թանկարժեք նմուշների ապօրինի տարանցման համար», - նշեց Պողոսյանը:

Հայաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունն Իրանի համար կարեւոր է ինչպես տարածաշրջանում իր գործոնն ուժեղացնելու, այնպես էլ Ադրբեջան-Իսրայել սերտացող ռազմաքաղաքական կապերի հավասարակշռման համար: Մերձավոր Արեւելքում Իսրայելն Իրանի ոխերիմ հակառակորդն է, եւ Թեհրանը չի կարող հանգիստ նայել պաշտոնական Թել Ավիվի «խաղերին» Հարավային Կովկասում: «Այս խնդիրն, իհարկե, կա: Սակայն Հայաստան-Իրան համագործակցությունն այժմ դեռ իրականացվում է առավելապես քաղաքական եւ տնտեսական ոլորտներում: Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում, Իրանը Հայաստանին՝ ոչ: Իսկ այդ զենքն ապրիլյան պատերազմին կիրառվեց: Տարածաշրջանային հարցերում Իրանի շահերն, իհարկե, հաշվի են առնվում տարածաշրջանային քաղաքականությունում, սակայն անհրաժեշտ է, որ Թեհրանն ավելի ակտիվանա անվտանգության հարցերում եւ դուրս գա դիտորդի կարգավիճակից», - կարծում է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: 

Հայաստանը եւս չի կարող հանգիստ նայել իսրայելական զենքի հոսքին դեպի Ադրբեջան: «Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ ակտիվորեն կիրառվեցին իսրայելական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), հայկական տեղեկատվական դաշտում սկսեցին պտտվել վարկածներ խոցված իսրայելական ԱԹՍ-ների կոդերն Իրանին փոխանցելու հնարավորության մասին: Սա բնական է, քանի որ անվտանգության համանման սպառնալիքների առկայությունը ստիպում է Հայաստանին ու Իրանին միասին փնտրել դրանց չեզոքացման ճանապարհները», - մեզ հետ զրույցում նշում է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը:

Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան համընկավ ԱՄՆ Կոնգրեսում Իրանի դեմ նոր բանաձեւի շրջանառության մեկնարկի հետ: Համաձայն այդ բանաձեւի, ԱՄՆ նախագահին հնարավորություն է տրվում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ, եթե Թեհրանը փորձի ձեռք բերել միջուկային զենք: Իրանի վրա նոր ճնշումների հնարավորության պատկերն ամբողջանում է, երբ հիշում ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական քարոզարշավում մշտապես ընդգծում էր Թեհրանի հետ միջուկային գործարքի վերանայման անհրաժեշտության մասին: Ուստի մեծ է հավանականությունը, որ  Իրանի վրա ճնշումների նոր ալիք է թափ առնում, որն անհապաղ իր բացասական ազդեցությունը կունենա տարածաշրջանի քաղաքական, տնտեսական ու ռազմական խճանկարի վրա:

«Մի կողմից մենք տեսնում ենք Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդում, իսկ մյուս կողմից ավելի տեսանելի են դառնում Իրանի վրա ճնշումների հնարավորությունները: Այս իմաստով շատ հնարավոր է, որ Թեհրանն ու Երեւանը կարիք ունեն հասկանալ միմյանց շահերը եւ որոշակի պայմանավորվածություններ հստակեցնել», - նշեց ռազմական փորձագետը: Իսկ Թեւան Պողոսյանի կարծիքով, ճնշումներն Իրանի վրա կհանգեցնեն տարածաշրջանում նոր լարվածության, ինչի հետեւանքների չեզոքացման կամ նվազեցման ուղղությամբ պետք է մտածեն Հայաստանի իշխանությունները:

Տպել
3582 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր